RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Թեմա. Արդյո՞ք «ԶԱԳՍ»-ը պարտադիր պայման է ամուսնանալիս...  650

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Թեմա. Արդյո՞ք «ԶԱԳՍ»-ը պարտադիր պայման է ամուսնանալիս...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք, հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով: 

 

Թեմա: Արդյոք ԶԱԳՍը պարտադիր պայման է ամուսնանալիս...


Ամուսնության օրինականությունը հաստատում է «ԶԱԳՍ»-ը: Հայաստանում ընտանիքների մեծ մասը գրանցում են իրենց ամուսնությունը երեխա ունենալիս կամ չեն էլ գրանցում, ոմանք բավարարվում են միայն պսակադրությամբ եկեղեցում, ոմանք էլ ոչ այս, ոչ այն... նրանք իրենց համարում են ամուսիններ, բայց դա օրինականության տեսակետից դուրս է գալիս...
***                                       

Impression  - Կարծում եմ, ամուսնությունն ինքն արդեն էնքան պաշտոնական արարողություն է, որ ԶԱԳՍ-ն ուղղակի պարտադիր է դառնում, թե չէ՝ էլ ինչ ամուսնություն, կստացվի ընդամենը համատեղ ապրել:
***
Ներսես - Նախ էտ սովետահոտ ԶԱԳՍ բառից մարդու սիրտա խառնում: Դա ռուսերեն հապավումա որ հապավումը սարքել են հայերեն  հայերեն հապավումը ՔԱԿԳ է: 
և երկրորդ այսուհետ կարող եք չմտածել առանց ամուսնության վկայականի եկեղեցով ամուսնանալու մասին, քանի որ եկեղեցին պետական ապարատի մաս է կազմում և ասուհետ առանց ամուսնության վկայականի եկեղեցին չի պսակադրում 
***
Annushka - Ընտանիք կազմելիս նախադրյալներ են հանդիսանում սերը, փոխադարձ հարգանքը, հոգատարությունը, հավատարմությունը, փոխըմռնումը և այլ բարոյական արժեքներ: Ապրել մեկի հետ դեռևս ընտանիք կազմել չէ, քանի որ ընտանիքը դա մի շարք արժեքների համադրությունն է, դա այն է, ինչի վրա կառուցվում է երկիրը, սկսվում է հայրենիքը: Ընտանիքը մի համակարգ է, և եթե ընտանիքի հիմքերը ամուր են և համակարգը առողջ, ապա այդ ընտանիքը երջանիկ է:
Ինչ խոսք, եկեղեցին իր դերն ունի ընտանիք կազմելիս, սակայն օրինականության տեսակետից ամուսինները պետք է գրանցված լինեն ԶԱԳՍ-ում: Հարցը միայն երեխայի ծնվելու հետ կապված խնդիրները չեն, այլ, ասենք, այն, թե որտեղ պետք է գրանցված լինի կինը, ում ազգանունն է կրելու, և այլն, և այլն: Այն էլ նշեմ, որ ԶԱԳՍ-ով գրանցվելը դեռ երաշխիք չի տալիս, որ ընտանիքը ամուր է և համերաշխ, ճիշտ այնպես, ինչպես և եկեղեցում պսակադրվելը չի երաշխավորում, որ աստծու առջև տված երդումը ամուսինները չեն խախտի: Ինչևէ, իմ կարծիքով, ամուսնանալիս հարկավոր է և եկեղեցի մտնել և ԶԱԳՍ/վերջինս կարելի է նաև գնալ հարսանիքից մի քանի օր հետո/: Արդյունքում օրենքով կհաստատվի ձեր ընտանեկան դրությունը, իսկ ընտանիքի բարեկեցությունը, նրանում տիրող մթնոլորտը, ընտանեկան երջանկությունը լիովին կախված է ամուսիններից /լինեն նրանք օրինական գրանցված թե ոչ/: 
Մենք շուտով ամուսնանում ենք, և, ճիշտն ասած, իմ համար այդքան էլ էական չէ մենք ԶԱԳՍ-ով միանգամից կգրանցվենք, թե հետո.. Ամենակարևորը մենք իրար սիրենք, հասկանանք ու հարգենք, և մեր ընտանիքում թևածի ներդաշնակությունն ու երջանկությունը:
***
Grieg - Իմ կարծիքով ՔԱԿԳ-ում գրանցվել/թե մեջը ընկնել /ոչ միայն պարտադիր չի այլ նաև ցանկալի չի առաջին մի քանի տարվա ընթացքում: 
***
Ariadna - Մի բան ասեմ, ես, որ էդքան չեմ ուզում հարսի շոր, հարսանիք և ալն, ինձ համար ամենառոմանտիկ բանը դա ԶԱԳՍ–ն ա։ Որ երկուսով գնանք ԶԱԳՍ, մաքսիմում + երկու վկա, ու տանն էլ չիմանան, հետո գամ ասեմ գիտեք, էսօր ԶԱԳՍ եմ գնացել 
***
Second Chance  - Ճիշտն ասած չեմ պատկերացնում ԶԱԳՍի այդ պաստաթղթային ռոմանտիկությունը
բայց ոնց որ դու ես ասում ճաշակին ընկեր չկա
Love has an enemy, but it is already defeated!
***
Impression  - Թողեք մենք էլ մեր անճաշակությամբ հպարտանանք, մեր ունեցածն էլ էդ ա: 
***
Lapterik  - Ինչի էտ ի"նչնա էսօր պարտադիր, որ ԶԱԳՍ գնալը պարտադիր լինի:
Անն ջան, դե չգնալը միշտ էլ կա, պարզապես եթե ուզում ես եկեղեցիով ամուսնանալ, հիմա կարգը փոխվել ա, պետք ա անպայման ԶԱԳՍ–ի վկայականը լինի։
Դե էթե պետքա կգնանք բա ոնց, էրեխեք բա չեք մտածել ԶԱԳՍ մենակ հաճույքի համար չեն է գնում, եթե ամեն ինչ 2 մարդու համար ա, ուրեմն դա պիտի հաստատվի
***
Գալաթեա - Լրիվ համամիտ եմ համեստորեն, միայն մոտ մարդկանց հետ Զագսիկ գնալուն:
Սուսուփուս, առանց ավելորդ տանայ-տինայ, տույ-տույ, խորովածը շատ բան է հինավուրց կայֆերի:
Մեկ էլ որ հարսանիքի բոլոր հյուրերին էդ գիշեր միևնույն միտքնա կեղեքում` տենաս ստացվեց՞: Կամ էլ օպտիմիստների մոտ` տենաս լավ ստացվե՞ց:
***

Ձայնալար - Մի տարբերակ էլ կա՝ ԶԱԳՍ-ը բերել ռեստորան: Շատ լավ ա ստացվում, խնջույքի ամենասկզբում պետական օրհներգի հնչյունների ներքո ներս ա մտնում ԶԱԳՍի աշխատողը եռագույնով զարդարված ու բոլոր հյուրերի ներկայությամբ ամուսնանում եք: 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Ի՞նչ պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր փնտրում են իրենց սերը
 
 
Ինչպիսի՞ աղջկա ընտրել որպես կին. խորիմաստ խոսքեր
 
 
Եկեղեցով ամուսնանալը կարևոր է, ինչպես քաղաքացիականը
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թեմա. Արդյո՞ք «ԶԱԳՍ»-ը պարտադիր պայման է ամուսնանալիս...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 650 | - Վարկանիշ -: 0.0/0