Գլխավոր էջ » Ամուսնություն
Ինչպիսի՞ աղջկա ընտրել որպես կին. խորիմաստ խոսքեր  778

Գլխավոր էջ » Ամուսնություն 

Խորագիրը՝  Ամուսնություն,   

Ինչպիսի՞ աղջկա ընտրել որպես կին. խորիմաստ խոսքեր (AUDIO) Ամուսնանալ ցանկացող երիտասարդը չսխալվելու համար դիմում է փիլիսոփային՝ խորհուրդ հարցնելով.

-    Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ ապագա կինդ,- հարցնում է փիլիսոփան:
-    Կուզեմ, որ կինս լինի կույս աղջիկ,- պատասխանում է երիտասարդը:
-    Կույսը կիսով հասունացած ընկույզի է նման, որի միջուկի ինչպիսին լինելը չես իմանա:
-    Գուցե ընտրեմ մեկին, ով արդեն ամուսնացա՞ծ է եղել:
-    Բարեկամս, այրի կնոջ սերը սեր չունեցող կաթի է նման,- գլուխն օրորում է իմաստունը:
-    Այդ դեպքում կնախընտրեի ունենալ խելացի կին, որը լռակյաց չլիներ:
-    Ավելի նախընտրելի կլիներ, եթե նա լռել կարողանար:
-    Իսկ  եթե գեղեցի՞կ կնոջ հետ ամուսնանամ:
-    Դժվար է պահել այն, ինչ բոլորն են սիրում ու ցանկանում:
-    Այդ դեպքում կնախընտրեմ տգեղ, բայց ազնիվ սիրտ ունեցող մեկին:
-    Շուտ կձանձրանաս այն բանից, որը ոչ ոքի հաճելի չէ,- հոգոց է հանում իմաստունը:
-    Ուրեմն կամուսնանամ հարուստ կնոջ հետ:
-    Հարուստ կանայք իշխող են լինում, ասում է փիլիսոփան,- նրանք սիրո մեջ ժլատ են, իսկ դրամապանակը միշտ փակ:
-    Դե… Ինչ արած,- հոգոց է հանում երիտասարդը,- ես էլ աղքատ, բայց սիրո մեջ հարուստ մեկին կընտրեմ:
-    Բայց չգիտե՞ս, որ աղքատությունը ձանձրալի է, սիրտ սառեցնող:
-    Ասում են, թե երեխա սիրող կանայք բարի սիրտ են ունենում,- գյուտ արածի պես պատասխանում է երիտասարդը,- ես էլ կընտրեմ մի կին, որը կցանկանա երեխայի մայր լինել:
-    Էհ, դարձյալ սխալ որոշում ընդունեցիր,- ծիծաղում է իմաստունը: Ինչ է չգիտես, որ երեխաներն իրենց հորը լծկան են դարձնում և նրա տունը խլում:
-    Լավ, ուրեմն ամու՞լ կին ուզեմ:
-    Ինչ արժեք ունի անպտուղ ծառը,- դառնանում է փիլիսոփան:
-    Քո խրատներից եզրակացնում եմ, որ ամուսնանալ նշանակում է բաց աչքերով ջուրն ընկնել,- հուսահատված ասում է երիտասարդը,- ավելի է լավ է՝ ամուրի մնամ:
-    Չամուսնացած տղամարդը անկտուր տան և անարև օրվա է նման,- հառաչում է իմաստունը:
Սրտիդ հրամանը լսիր, բայց իմացիր, որ ամեն երջանկություն իր մեջքին կրում է իր դժբախտության բեռը 



Հատված Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերից: 

Ռադիոծրագիրը նախատեսված է նախևառաջ երիտասարդ զույգերի համար, նրանց համար, ում հետաքրքիր են կին-տղամարդ «մոլորակները», սեռերի հոգեբանական-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն՝ կապված սիրո, զգացմունքների հստակ ընկալման, ներդաշնակ շփման, ընտանեկան երջանկության, առողջ սեռական հարաբերությունների, բազմաբնույթ այլ հարցերի հետ կապված:
 

Սեր, սիրահարություն, կիրք, ճգնաժամային փուլերի հաղթահարում, բարդույթների ճնշում, դժվար իրավիճակներում ելքերի փնտրում... Այս ամենի շրջանակներում ձեզ փորձում ենք ներկայացնել օգտակար տեղեկատվություն:

Մեծ տեղ է հատկացվում համաշխարհային մեծությունների սիրո պատմություններին, նամականուն, նաև մեր կողքին ապրող երիտասարդների գրական ստեղծագործություններին:

«Գիշերային կյանք» ռադիոծրագրի շրջանակներում համագործակցում ենք հոգեբանների հետ:

Լսել այլ ռադիոհաղորդումներ այստեղ.
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017