RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Ինչպիսի աղջիկները ավելի մեծ շանս ունեն հաջող ամուսնանալու  532

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Ինչպիսի աղջիկները ավելի մեծ շանս ունեն հաջող ամուսնանալու

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Աղջիկները տարբեր են լինում՝ սև, սպիտակ, կարմիր... գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ որակական հատկանիշները, որով հիացնում ու գրավում է տղամարդկանց։ Բայց կան որոշ հատկություններ, որոնք դուրեկան են գրեթե բոլոր տղամարդկանց համար՝ անկախ ճաշակից, գունային և այլ նախընտրություններից։

 

 

 

 

Նրբություն, անկեղծություն, զգայունություն, երախտագիտություն... ահա այս ամենը կարող է գրավել ուժեղ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Այսպիսով, ներկայացնում ենք այդ ցուցակը...

 

1. Անկեղծություն

Երբեմն մենք այնքան ենք ցանկանում հաճոյանալ դիմացինին և լավ տպավորություն թողնել նրա վրա, որ կորցնում ենք մեր իրական դեմքը։ Չգիտես ինչու, կարծում ենք, որ իրականում մենք այնքան էլ հետաքրքիր չենք և շատ թերություններ ունենք, որոնք ակնհայտորեն տեսնում է դիմացինը: Ահա թե ինչու, կինը, ով կարծում է, որ ֆուտբոլն անիմաստ խաղ է, հաճոյանալու համար սկսում է «մեծ հետաքրքրությամբ» իր սիրելի հետ քննարկել ֆուտբոլային վերջին խաղը, և մի քան տարի հետո տղամարդը անակնկալի է գալիս, երբ կինը սկսում է բողոքել ու դժգոհել, քանի որ զբոսանքի գնալու փոխարեն՝ տղամարդը նախընտրում է ֆուտբոլ դիտել: Տղամարդիկ անկեղծությունն ավելի  են գնահատում, քան կեղծ հաճոյանալը: Ի դեպ, բոլոր իրադրություններում ձեր սկզբունքներին հավատարիմ մնալը վկայում է ձեր ինքնահաստատված լինել կամ չլինելու մասին:

 

2. Նրբություն

Նուրբ կանայք միշտ էլ գերել են տղամարդկանց: Միգուցե տղամարդիկ դա ասոցացնում են մայրական սիրո հետ կամ իրենց ուժեղ բնավորության կողքին նրանք նրբության ու քնքշանքի կարիք ունեն: Երկու տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում էլ կանացի ու նուրբ կանայք հմայում են տղամարդկանց, և սա փաստ է: Ոչ մի տղամարդ իր կողքին չի ուզում տեսնել երկրորդ տղամարդու՝ թեկուզ կիսաշրջազգեստ հագած: Բացի այդ նրանց դուր է գալիս թույլ ու նուրբ կանանց պաշտպանող թիկունք լինելը:

 

3. Երախտագիտություն

«Շնորհակալություն» ասելու ունակություն՝ տղամարդու արած քայլերի դիմաց. ահա սա է ցանկանում տեսնել տղամարդն ու իրեն գնահատված զգալ: Հավանաբար զույգերի վիճաբանության ժամանակ հաճախ կարելի է լսել հետեւյալը. «եթե ես մի բան չեմ անում, դա նկատում ես, բայց այն, ինչ անում եմ այնպես ես ընդունում, ասես, այդպես էլ պետք է լիներ»: Սա վիրավորական է տղամարդու համար: Հետեւաբար մի մոռացեք անկեղծ շնորհակալություն հայտնելու և նրա կատարած քայլերը գնահատելու մասին:

 

4. Զգայունություն

Եթե տեսնում եք, որ տղամարդը հոգնած վերադարձել է աշխատանքից, ապա պետք չէ նրան սկսել հարցախեղդ անել կամ հարաբերություններ պարզել: Այս իրավիճակում նա կարող է նույնիսկ ծաղրել ու վիրավորել ձեզ՝ չնայած իրականում նա այդպիսի ցանկություն չուներ: Տղամարդիկ ասում են, որ կանանց զգայունության պակասը կարող է մեծապես ազդել հարաբերությունների վրա: Նրանք կարծում են, որ կատարյալ զուգընկերուհին պետք է զգա իր սիրած էակին և հասկանա, թե երբ է պետք է լրջորեն խոսել և երբ պետք է լռել: Իհարկե, զգայունություն պետք է նաև ցուցաբերել այլ հարցերում. օրինակ, երբ ամուսինը հիվանդ է, տանից դուրս գալիս նրա գրպանում անհրաժեշտ դեղամիջոց դրեք:

 

5. Կենսուրախություն

Միշտ չէ, որ կարող ես կենսուրախ լինել՝ հատկապես ամսվա մի քանի օրերին: Բայց տղամարդկանց մտածելակերպը չես կարող փոխել. նրանց դուր են գալիս դրական ու կենսախինդ կանայք: Նվնվացող ու մշտապես բողոքող կինն անկասկած հիասթափեցնում է տղամարդուն: Եվ այս դեպքում տղամարդը, ով ցանկանում էր իր ողջ ուշադրությունը ձեզ նվիրել, կարող է փոխել իր մտադրությունը:

 

6. Լսելու ունակություն

Տղամարդիկ սիրում են կանանց, ովքեր մեծ ուշադրությամբ լսում են այն, ինչ նրանք պատմում են: Տղամարդը սիրում է հասկանալ, որ կինը հետաքրքրված է իր պատմությամբ: Կինն, ով անընդհատ ընդհատում է տղամարդուն, ցանկանում փոխել խոսակցության թեման կամ հորանջում է նրա խոսելու ժամանակ, ստիպում է տղամարդուն փախչել իրենից մեկ ուրիշի մոտ, ով կարող է լսել ու հարգել նրա խոսքը:

 

7. Վստահելու ունակություն

Հասկանալի է, որ եթե տղամարդը մեկ անգամ արդեն իրեն չվստահելու առիթ է տվել, ապա դուք փորձելու եք չափազանց ուշադիր ու հետևողական լինել: Սակայն տղամարդկանց մեծամասնությունը ատում է, երբ նա փորձում է արդարանալ մի բանի համար, ինչը չի արել: Բացի այդ, երբ տղամարդն ընկերների հետ բարում նստած է, և դուք տասնհինգ րոպեն մեկ զանգահարում եք նրան, տղամարդն իրեն զգում կապված շան նման: Ավելորդ է ասել, որ նման պարագայում նա պարզապես վայրկյան առ առաջ կփորձի փախչել պարանոյիկ մտքեր ունեցող «ջղայն տիկնոջից»:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպիսի աղջիկները ավելի մեծ շանս ունեն հաջող ամուսնանալու  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 532 | - Վարկանիշ -: 0.0/0