RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Իմաստախոսքեր ամուսնության մասին  186

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Իմաստախոսքեր ամուսնության մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Չկա մի մարդ, ում համար կարևոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում, հարուստ ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ և կհասկանա թախիծդ:  Ոմանք նրան անվանում են երկրորդ կես, ոմանք «միակը ճակատագրով»…

Սիրո մասին շատ է խոսվել և դեռ շատ կխոսվի, բայց գաղտնիքը, թե ինչու է կախարդանքի պես  ձգողություն առաջանում հենց տվյա’լ երկուսի միջև և ինչ էլ անես չի ստացվում` մեկ այլ երկուսի հարաբերություններում, առ այսօր ոչ ոք չի բացահայտել:
 Ոչ ոք չի սովորում սիրել. սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե’ ինքդ քեզ, թե’ ողջ աշխարհը:

 
Իմաստախոսքեր ամուսնության մասին

Ներկայացնում եմ թե ժողովրդական, թե ժամանակակից հայտնի մտավորականների, խելացի մարդկանց մտքերից: Օգտվում եմ Սոնա Սե‎‎ֆերյանի «Իմաստախոս ժողովուրդը» գրքից:

 «Գեղեցիկ աղջկա ամուսնությունը կիսով չափ հաջողված է»:

*     *     *

«Զգուշացիր պակասավոր տղամարդուց և 3 անգամ ամուսնացած այրուց»:

*     *     *

 «Գյուղում մի լավ կին կա` ամեն մարդ կարծում է ` իր կինն է»:

*     *     *

«Ամուսնալալուց առաջ ընտրյալիդ վրա աչքերդ լավ բաց արա, հետո դրանք կիսախուփ արա»:

*     *     *

«Եթե ինձ սիրում ես, շանս էլ կսիրես»:

*     *     *

«Ամուսնությունը շատ ցավեր ունի, բայց ամուրիությունը հաճույքներ չունի»:

*     *     *

 «Տղայիդ ամուսնացրու, երբ որ ուզենաս, աղջկադ ամուսնացրու, հենց որ կարենաս»:

*     *     *

«Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, ընկերուհիների մոտ գովաբանեք նրան»:

Այն տղաներին, ովքեր փնտրում են ընտրյալ, ժողովուրդը այսպիսի մի հիշեցում է անում.

«Իր իսկական տարիքն ասող կնոջը չի կարելի վստահել»:

*     *     *
 «Վատ կտորից լավ վերարկու չես կարի»:

*     *     *
 
«Այնտեղ, որտեղ ամուսնությունն առանց սիրո է, կլինի նաև սեր` առանց ամուսնության»:                          Վիլյամ Սարոյան

*     *    *
«Կանայք պետք է հիանան տաղանդավոր մարդկանցով, նայեն նրանց` իբրև հրապուրիչ տեսարանի, բայց ապրել նրանց հետ ` երբեք»:               
                                                                                                                                                              Գրիգոր Գուրզադյան

*     *     *
«Սերը ևս պետք է կազմակերպել կարողանալ: Դա այն չէ, ինչը երկնքից է ընկնում: Եթե կազմակերպիչը տաղանդավոր է, սերը ևս լավը կլինի»:                                                                                  
                                                                                                                                                              Դերենիկ Դեմիրճյան

*     *     *

«Տան գլուխը նա է, ով ավելի խելացի է, կառավարելու ընդունակ, անկախ նրանից կին է, թե տղամարդ»:   Վահրամ Փափազյան

*     *     *

  «Ամուսնության ճակատագիրը շատ հաճախ լուծվում է առաջին գիշերը»:
                                                                                                                                                               Շաքե Թուխմանյան

*     *     *

«Երջանիկ է այն մարդը, ով իր կնոջը կսիրի որպես  սիրուհու և դժբախտ  է նա, ում սիրուհին իր հետ կվարվի որպես ամուսնու»:                                            
Վահագն Դավթյան

*     *     *

  «Կնոջ համար կարևոր է ոչ թե ամուսինը, այլ ամուսնությունը»:
                                                                                                                                                                Մկրտիչ Արմեն

*     *     *
 
«Կա մի հետաքրքիր, անցանկալի օրինաչափություն դարձած սովորություն: Եթե հասարակական վայրում տղամարդը անտարբեր է ու անուշադիր իր հետի կնոջ նկատմամբ, ուրեմն` դա նրա կինն է»:                                                                                                       
 
Մկրտիչ Արմեն

*     *    *

Տղան մորը հարցնում է.
-Ի՞նչ բան է հարսնացուն:
- Հարսնացուն այն կինն է , ասում է,- մայրը, որին խոստանում են այն ամենը, ինչ որ նա չի ստանում ամուսնանալուց հետո:

Տղամարդիկ էլ ետ չեն մնում չարախինդ սրամտելուց ամուսնության մասին.

Տղամարդու համար ո՞րն է հաջող ամուսնությունը,- հարցնում են ուսանողները հաջող ընտանիք կազմած դասախոսին.
-    Դա այն է, ,- ասում է դասախոսը,- երբ ձեռքդ մտցնում ես թունավոր օձերով լի պարկի մեջ և բարեբախտաբար հանում ես լորտու:

Կիսահումորային մի տարբերակ, որը ճիշտ կիրառելու դեպքում, երջանիկ կլինեք.

Լավ ամուսնության պատրաստման եղանակը.
«Հավատարմությունը խառնել հավատարմության հետ, ավելացնել շոյանքներ, ժպիտներ և խենթացնելու աստիճան քնքուշ սեր: Այս բոլորը շրջապատել գրկախառնություններով և եթել բոցավառ կրակի վրա, ապա ավելացնել մի կաթիլ խանդ և զարդարել համբույրներով: Չպաղեցնել սիրո կրակը, քանզի այդ ճաշը տաք-տաք կուտվի»:
 
Սերը չի սիրում բանաձևեր ու սահմանումներ: Սերն ինքը ազատությունն է, գեղեցիկը և իմաստավորումը ապրած կյանքի:  Մի փորձեք բացատրել, վերլուծել, ծրագրել սերը: Այն միշտ գալիս է անակնկալ: Պարզապես մի խզեք բարու հոսքը դեպի ձեզ սեփական չարությամբ և տեսեք հրաշքները, որ կատարվում են ձեր կողքին:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Իմաստախոսքեր ամուսնության մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 186 | - Վարկանիշ -: 0.0/0