RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Հարցեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը  357

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Հարցեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սխալ պատկերացումները սիրո ու ամուսնության մասին մեզանում շատ տարածված են: Նախևառաջ` շատերը հակված են մտածելու, որ ուժեղ սեռական հակումը խոսում է սիրո մասին, կարծում են, թե սեռական ներդաշնակությունն արդյունք է իսկական զգացմունքի: Մարդիկ, ովքեր սեքսը սիրո հետ շփոթելով ամուսնանում են, շատ հաճախ բաժանվում են իրարից, երբ սիրահարության փայլն սկսում է խամրել, և առօրեական հոգսերի մեջ սկսում է ավելի ակնհայտ արտահայտվել կնոջ և ամուսնու եսասիրությունը:
 
 
Ըստ տարածված մոլորության` ամուսնությունը հանդարտեցնում է «ամենատաքգլուխ» երիտասարդներին, քանի որ ջերմ ընտանեկան օջախի զգացումը կարող է վերջ դնել բազմազան ու պատահական կապերին, գիշերային վտանգավոր արկածներին… Հոգեբան Չաք Ֆոլքենի պնդմամբ` իսկապես որոշ դեպքերում դա այդպես է, բայց անվերապահ հույս ունենալը սխալ է, որովհետև շատ մարդիկ ամուսնությունից հետո էլ շարունակում են նույն անկանխատեսելի ու անբարո կենսակերպը:
 
Սխալվում են նաև նրանք, ովքեր գտնում են, թե պսակադրությունն իրենց ավելի երջանիկ կդարձնի նախկինի համեմատ: Այո, ամուսնական հարաբերությունները բերում են նոր ուրախություններ ու երջանիկ պահեր, բայց ամեն մի ամուսնական կապ, մանավանդ երբ վերանում է նորության ու ռոմանտիկայի զգացումը, պահանջում է հսկայական ջանքեր, զոհողություններ ու փոխզիջումներ:
 
Ինչքան ավելի փոքր տարիք ունեն մարդիկ ամուսնանալու պահին, անքան ավելի քիչ կայուն է նրանց կապը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 20 տարեկան մարդկանց ամուսնությունների մոտ 75%-ը ավարտվում են ապահարզանով: Ապագա ապահարզանի հավանականությունը մեծանում է նաև այն դեպքում, երբ նորապսակներն իրար հետ ծանոթ են ոչ երկար ժամանակ: Չափազանց անխելամիտ է ամուսնական դաշինք կնքել մի մարդու հետ, ում ճանաչում ես մեկ տարուց քիչ: Առանց շարունակական /առնվազն մեկ տարվա/ շփումների դուք չեք կարող պատկերացնել` ինչպիսին կլինեն ձեր հարաբերությունները ամուսնությունից հետո, երբ անցած կլինի ռոմանտիկ սիրահարությունը:
 
Պետք է ձգտել որքան հնարավոր է բազմազան շփումների մեջ մտնել ապագա կողակցի հետ. դրանց շնորհիվ միայն կարելի է պատկերացում կազմել նրա բնավորության գլխավոր գծերի մասին ու հասկանալ` որքանով եք համապատասխանում իրար:
 
Հարցեր, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը
 
Եթե դուք տարակուսանքի մեջ եք այն առիթով, թե արժե ամուսնանալ տվյալ անձնավորության հետ, փորձեք պատասխաններ գտնել հարցերի այն երկար շարանին, որոնք հիմա կներկայացնենք: 
 
Գուցե դրանք փոքր-ինչ երկար են, բայց հավատացնում ենք` իրենց նշանակությամբ չափազանց կարևոր են, և լավ է, որ այս ամենը ինքներդ ձեզ համար պարզեք նախքան նրա հետ ընտանիք կազմելը: Եվ այսպես` փորձեք պարզել.
 
  • Հաճա՞խ է արդյոք ձեր երկրպագուն անտարբերություն ցուցաբերում ձեր հետաքրքրությունների, գաղափարների, զգացմունքների ու խնդիրների նկատմամբ: Ընդունա՞կ է հանուն ձեզ որոշակի փոխզիջումների գնալ, օրինակ, որևէ տեղ գնալու կամ ժամանցն անցկացնելու առիթով: Եսասե՞ր է նա արդյոք: Երբևէ եղե՞լ է, որ նրա հետ շփվելիս հիասթափություններ, խոր վիրավորանքներ կամ լուրջ տխրություններ ապրեք:
  • Չի՞ թվում, որ ձեզ օգտագործում են: Կարողանու՞մ է նա ընդունել իր սխալներն ու ներողություն խնդրել դրանց համար: Ինչպե՞ս է նա պահում իրեն ձեզ հետ, երբ զայրացած է կամ գործերն այդքան էլ լավ չեն: Ի՞նչ առիթով են ավելի շատ ձեր միջև  խնդիրներ ծագում: Ո՞ր պահերին եք դուք տխուր ու ճնշված զգում: Կարողանում է ձեր ապագա կողակիցը զսպել իր պոռթկումը: Ընդունա՞կ է նա զայրույթի ժամանակ ջարդել որևէ բան, որևէ բան շրխկացնել գետնին կամ հարվածել կենդանու: Լինու՞մ են նրա մոտ հաճախակի զայրույթի պոռթկումներ առանց պատճառի: Ինչպե՞ս է նա վարվում այլ մարդկանց հետ, երբ զայրացած է: Եղե՞լ է երբևէ, որ նա սպառնա, վախեցնի կամ ծեծի որևէ մեկին: 
  • Հաղորդակցությունը յուրաքանաչյուր հարաբերությունների անբաժանելի մասն է: Միշտ կարո՞ղ եք ասել նրան այն, ինչ իսկապես զգում եք, թե՞ խոսակցությունները որոշակի թեմաներով միշտ վերջում հանգեցնում են վեճի: Զգայու՞ն է նա ձեր ապրումների վերաբերյալ, թե՞ ժամանակ առ ժամանակ չի ցանկանում լսել ձեզ ու խոսել որևէ բան: Կարողանու՞մ եք դուք խնդիրներ լուծել ու քննարկել զանազան նուրբ պահեր: Անհրաժեշտության դեպքում դուք գնու՞մ եք փոխադարձ զիջումների, թե մշտապես միայն մի կողմն է ստիպված լինում զիջել: Հավատու՞մ եք դուք նրան, կարող եք կասկածել նրա ազնվությանը: Ընդունա՞կ եք խաբելու իրար կամ թաքցնելու ճշմարտությունը: Հե՞շտ է արդյոք ձեր ընկերը հմայվում կամ զոհ գնում կողմնակի ազդեցությունների: 
  • Դուք նրա ներկայությամբ զգու՞մ եք ձեզ հարմար, բնական, ձեզ դու՞ր է գալիս նրա հետ լինելը: Հետաքրքի՞ր է նրա հետ: Գնահատու՞մ եք միմյանց կենսական սկզբունքներն ու արժեքները: Նա օժտվա՞ծ է իր արարքների հետևանքները սթափ գնահատելու հատկությամբ: Չունի՞ հակում դեպի ալկոհոլը կամ թմրադեղերը: Օգնու՞մ են ձեր հարաբերությունները բացահայտել այն ամենալավը, որ կա ձեր մեջ, թե՞ հակառակը մակերես են հանում բոլոր թերությունները: Չե՞ն ավելացնում դրանք ձեր խնդիրները` կապված, օրինակ, դեպրեսիաների հակման կամ ալկոհոլի հանդեպ սիրո հետ: 
 
Եթե պատասխանները այս հարցերից մի քանիսին ձեր օգտին չեն, ուրեմն ձեր սիրավեպի մեջ ճեղք կա: Ամուսնության որոշում կայացնելիս` այս իրավիճակում ավելի լավ է խզել կապերը ներկայիս երկրպագուի հետ և փորձել կյանքի մի այլ ուղեկից գտնել: Այն, թե ինչպես է մարդը պահում իրեն կոնֆլիկտային իրավիճակներում այլ մարդկանց հետ, շատ ավելի է բացում նրա բնավորությունը հնարավոր ապագայում ձեզ հետ շփվելիս, քան պահվածքը բախումների ժամանակ հիմա` սիրահետման ընթացքում: Հարցերն այն մասին, թե ինչպիսին է ձեր ընկերը զայրույթի ժամանակ, չի ջարդում արդյոք իրեր, հարվածում կենդանիների, չի սպառնում, վիրավորում, վախեցնում կամ հարվածում ձեզ, հնարավորություն է տալիս տեսնելու այն վտանգի նշանները, որը ժամանակի հետ կհանգեցնի բռնության ձեր հանդեպ:
 
Եթե ձեզ թեկուզ մեկ անգամ հարվածել են, ստիպել ֆիզիկապես տանջվել կամ ստիպել են զգալ մշտական քննադատության, նվաստացման ու սպառնալիքի առարկա, ապա անմիջապես խզեք կապերը նրա հետ:
 
Երբեք մի՛ ամուսնացեք այն հույսով, թե ժամանակի հետ նա կփոխվի: Իսկապես, որոշ դեպքերում ամուսնությունից հետո մարդիկ փոխվում են դեպի լավը, բայց ավելի հաճախ կատարվում է հակառակը. թերություններն ու խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում այն բանից հետո, երբ թուլանում են սկզբնական կրքոտ զգացմունքները: Եթե չեք ուզում ինչ-որ տհաճ հետևանքների համակերպվել ամբողջ կյանքում, սպասեք կայուն փոփոխությունների մինչև ամուսնությունը կամ, այնուամենայնիվ, ընտրեք կյանքի այլ ուղեկցի:

 
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 357 | Տեգեր: ամուսնություն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ