RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Արդյո՞ք ժամանակն է, որ ամուսնանաք. 10 նշան  268

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Արդյո՞ք ժամանակն է, որ ամուսնանաք. 10 նշան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Արդյո՞ք ժամանակն է, որ ամուսնանանք. 10 նշան«Ժամանակն է, որ ամուսնանաս», «Ե՞րբ եք, ի վերջո, ամուսնանալու». այս արտահայտությունները շրջապատողներից կարելի է լսել Ձեր հարաբերությունների ցանկացած փուլում` թե մեկամյա համատեղ կյանքից, թե երրորդ ժամադրությունից հետո: Իսկ միգուցե` իրո՞ք ժամանակն է:

Ահա 10 հայտանիշ, որոնց առկայության դեպքում կարող եք լրջորեն մտածել ձեր հարաբերությունները պաշտոնապես գրանցելու մասին:

Մեծամասամբ ամուսնության մասին որոշումը զույգերը կայացնում են իրենց հարաբերությունների գագաթնակետին: Այդ մասին են վկայում բազմաթիվ հարցումների արդյունքները:

1. «Ես»-ի փոխարեն դուք ավելի հաճախ «Մենք» եք ասում

Դուք որսում եք ձեզ այն մտքի վրա, որ ձեր տղամարդու հետ ուզում եք անցկացնել ոչ թե մեկ ամիս, այլ տարի, ավելի շատ ժամանակ, ողջ կյանքը: Ի հավելումն դրա` լավատեսորեն եք նայում ապագային, կառուցում երկարաժամկետ ծրագրեր և վաղուց արդեն մտածում եք «Մենք»-ով: Մեկ էլ` ընկերուհիները ձեզ համարում են անհետաքրքիր. արդեն ուրբաթ երեկոներին սիրելիի համար կարկնդակվեր եք թխում և ոչ թե պարում ու թռչկոտում ակումբներում` երկու բաժակ «մոխիտոյով» լիցքավորվելով: Հաստատ` ամուսնանալու ժամանակն է:.

2. Ձեր գրեթե բոլոր ընկերուհիներն ամուսնացել են կամ պատրաստվում են հարսանիքի

Արդեն անգիր գիտեք հասանիքի ողջ արարողակարգը, աչքաչափով կարողանում եք որոշել, թե որտեղ է ընկնելու հարսի նետած ծաղկեփունջը, իսկ եթե թամադան մոռանա խոսքերը` կարող եք հուշել նրան: Դե իհարկե` այլ կերպ լինել չեր կարող: Ձեր ընկերուհիների մեծ մասն արդեն ամուսնացել է, և արդեն անգիր գիտեք, թե հարսանիքը նկարող օպերատորին ինչքա՞ն պետք է վճարել, կամ որ հյուրանոցն է նորապսակներին ամենամեծ զեղջեր տրամադրում: Կարծում եք այս ողջ տեղեկությունները ձեզ մոտ կուտակվել են հենց այնպե՞ս: Ոչ: Հնարավոր է` դուք բացեիբաց չեք խոստովանում, որ «Ուզում եմ ամուսնանալ», սակայն ենթագիտակցորեն ձեզ վաղուց տեսել եք հարսնացուի դերում:

3. Նա ձեր մասին գիտե ամեն ինչ: Կամ` գրեթե ամեն ինչ

Դուք կիսվում եք նրա հետ ձեր բոլոր զգացմունքներով ու անհանգստություններով, իսկ նա իր հերթին ուշադիր լսում է: Նա գիտե, որ ընկույզը ձեզ մոտ ալերգիա է առաջացնում, Շառլ Ազնավուրը` հոգու թրթիռ, իսկ հեռախոսի «վերկաց» զանգը ոչ թե ձեր, այլ ձեր եղբոր համար է նախատեսված:

4. Դուք մշտապես կապի մեջ եք

Հաղորդագրություններ սոցցանցերում, SMS-ներ և անվերջանալի հեռախոսային խոսակցություններ. դուք խորհրդակցում եք ձեր տղամարդու հետ բոլոր առիթներով` սկսած գլոբալ խնդիրնեից` մինչև լվացքի փոշին: Ինքն ըստ ինքյան այդ հայտանիշը դեռևս չի խոսում նրա մասին, որ դուք միանշանակ պատրաստ եք ամուսնանալ հենց այդ տղամարդու հետ, սակայն մյուս հայտանիշների համադրությունը կվկայի, որ դուք անվերապահորեն հաշվի եք նստում նրա կարծիքի հետ:

5. Դուք հաճախ ե ք շփվում նրա ծնողների հետ

Հանգստյան օրերը ձեր սիրելիի ծնողներին օգնելու վրա ծախսել կամ նրա մոր հետ ճաշի համեղ բաղադրատոմսի քննարկելը ձեզ համար արդեն դարձել է սովորական երևույթ: Հնարավոր է` ելնելով նրանից, որ դուք արդեն գիտակցել եք`  զուգընկերոջ ծնողների հետ սերտ հարաբերությունները ոչ միայն նպաստում են ձեր կապի ամրացմանը, այլև թույլ են տալիս ավելի լավ հասկանալ ձեր տղամարդու հոգեբանությունը:

6. Ձեր ինտիմ հարաբերությունները դարձել են կանոնավոր

Անկողնում ձեր տղամարդու հետ փորձել եք շատ բան և արդեն հասցրել եք ծանոթանալ իրար սովորություններին: Նա գիտի, որ մոր հետ վիճաբանությունից հետո դուք որդեգրում եք «ինտիմ չառաջարկել» կեցվածքը, իսկ ձեզ հայտնի են ոչ միայն նրա էրոգեն գոտիները, այլև թույլ տեղերը: Հոգեբանների կարծիքով` կանոնավոր սեքսը համատեղելիության շատ կարևոր ցուցանիշ է: Ինտիմ շփումներում անհարմարությունը, ամաչկոտությունը և լարվածությունը կարող են ավերել ցանկացած հարաբերություն:

7. Դուք վստահում եք նրան

Երեկոյան ուշանո՞ւմ է: Աշխատավայրում ցայտնոտ է: Կանացի ձայնը խնդրում է նրա՞ն փոխանցել լսափողը: Նշանակում է` դասընկերուհին է: Այս և նմանատիպ այլ բացատրությունները Ձեզ մոտ կասկածներ չեն առաջացնում և խանդի ծիլեր անգամ չեն ծնում: Ինչո՞ւ: Որովհետև ձեր զոըհընկերոջը վստահում եք 100%-ով: Իսկ դա, ինչպես գտնում են հոգեբանները, երջանիկ ընտանեկան կյանքի հիմքն է:

8. Դուք ունեք համատեղ հանգստի փորձ

Արդեն մի քանի անգամ միասին հանգստացել եք քաղաքից դուրս, հանգստյան տանը կամ էլ` ամառանոցում: Եվ այդ ուղևորություններից ոչ մեկը չի խանգարվել վիճաբանություններով կամ բախումներով` դուք լավ հասկանում եք մեկմեկու, կարողանում եք ճիշտ գնահատել դիմացինի անձնական տարածությունն ու ցանկությունները: Առանց այդ հանգամանքների երջանիկ ընտանեկան կյանք չի ստացվի: Իսկ եթե այդ ամենը դուք արդեն ունեք, գուցե ժամանա՞կն է, որ ամուսնանաք:

9. Դուք ամենայն լրջությամբ եք կատարում իրար տրված հանձնարարությունները

Այցելել տատիկներին, գնալ նրա ամառանոցի ծաղիկները ջրելու, հետևել բնակարանի մաքրությանը, հայրիկի համար գնել վերնաշապիկ, ձևակերպել արտասահմանյան վիզայի համար փաստաթղթերը` այս ամենը միասին կարողանում եք անել հեշտությամբ և առանց լարվածության:

10. Դուք միասին եք ապրում

Էական չէ, թե որքան երկար ժմանակ` նրա ծնողների մեկշաբաթյա արձակուրդի ընթացքում, թե մեկ տարուց ավելի` վարձված բնակարանում: Կարևորն այն է, որ դուք միասին կարողանում եք լուծել կենցաղային հարցերը: Իսկ շրջապատը ձեզ ընկալում է որպես զույգի` երկու մարդու, որոնք հավասարապես սիրում են իրար,- գրում է LadyNews-ը:


Խորհուրդներ, որոնք կօգնեն աղջիկներին ամուսնանալ

 

Հարցեր, որոնք պետք է հաշվի առնել մինչև ամուսնությունը


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արդյո՞ք ժամանակն է, որ ամուսնանաք. 10 նշան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 268 | - Վարկանիշ -: 0.0/0