Գլխավոր էջ » Ամուսնություն
8 պատճառ՝ ինչու ենք ամուսնանում սխալ մարդկանց հետ  257

Գլխավոր էջ » Ամուսնություն 

Խորագիրը՝  Ամուսնություն,   

8 պատճառ՝ ինչու ենք ամուսնանում սխալ մարդկանց հետcluber.com կայքը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ սխալ անձանց հետ ամուսնանում:

 

Մենք չենք հասկանում ինքներս մեզ: Եթե մենք մեր բնավորությունն այնքան էլ լավ չենք ճանաչում, ակնհայտ է, որ մենք չենք կարողանա հասկանալ, թե ում ենք փնտրում ամուսնության նպատակով:

Մենք չենք հասկանում այլ մարդկանց: Փոխադարձ շփումների ընթացքում մարդկանց թվում է, թե նրանք շատ լավ ճանաչում են միմյանց: Երբեմն նրանց կարծիքով՝ մի քանի անգամ միասին լինելը, նրա ընտանիք այցելելը պատկերացում է տալիս մարդու մասին: Բայց սա նույնն է, ինչ սկսնակ օդաչուն կարծի, թե կարող է թռչել: Անձի հետ ամուսնանալու համար անհրաժեշտ է ավելի շատ բան իմանալ նրա բնավորության մասին:

Մենք սովոր չենք երջանիկ լինել: Մենք հավատում ենք, որ սիրո մեջ երջանկություն ենք փնտրում, սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Իրականում մենք փնտրում ենք այն, ինչ մեզ ծանոթ է:

Միայնակ լինելը պարզապես սարսափելի է: Եթե մենակ մնալն անտանելի է, ուրեմն մարդ չի կարող գտնվել ճիշտ իրավիճակում, որը նրան հնարավորություն կտա որոշում կայացնել՝ անձին որպես զույգ ընտրել կամ չընտրել:

Մենք «սիրո դպրոցներ» չենք հաճախում: Սովորաբար մարդիկ գրականություն չեն կարդում սիրո մասին, հաճախ հարցեր չեն տալիս ամուսնացած անձանց:

Մենք ցանկանում ենք սառեցնել երջանկությունը: Մենք ցանկանում ենք ցանկացած հաճելի բան մշտական դարձնել: Մենք ցանկանում ենք ամուսնանալ անձի հետ, ում հետ հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մենք պատկերացնում ենք, թե ամուսնությունը երջանկության երաշխավորն է:

Մենք կարծում ենք, թե մենք յուրահատուկ ենք: Բոլորն էլ գիտեն, որ ամուսնությունների մի մասը երկար կյանք չեն ունենում, ամուսնության ընթացքում մարդիկ դժվարությունների են հանդիպում, սակայն դա հաճախ չեն տարածում իրենց վրա: Մարդկանց թվում է, թե դա վերաբերում է միայն ուրիշներին:

Մենք ցանկանում են դադարել մտածել սիրո մասին:

 


Խորագիրը՝  Ամուսնություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017