RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Խելացի կնոջը սիրային հարցերում օգնող «կանացի հնարքներ»  371

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Խելացի կնոջը սիրային հարցերում օգնող «կանացի հնարքներ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կանանց սիրված ամսագիրը փորձառու հոգեբաններից, խորհրդատուներից և հետազոտողներից կազմեց մի աստղային թիմ, որպեսզի կարողանա ի մի բերել այդ բարդ, բայց հիասքանչ հարաբերություններն իսկապես հաջողակ դարձնող գաղտնիքները:

 

Խելացի կնոջը սիրային հարցերում օգնող «կանացի հնարքներ»

Մասնագետներն առանձնացրել են սիրո հինգ հիմնական փուլ՝ յուրաքանչյուրն իր ուրույն խնդիրներով, և տրամադրել այդ իրավիճակներից դուրս գալու բանալիներ: (Որոշ կետեր բնորոշ են զուտ ամերիկյան և արևմտյան բարքերին, բայց ընդհանուր առմամբ՝ խորհուրդները դիպուկ ու տեղին են կին-տղամարդ հարաբերությունները ներդաշնակ պահելու համար):

 

ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ. ԿՐՔԵՐԻ ԳԵՐԻ

1     Մի՛ քնիր տղայի հետ առաջին ժամադրության ընթացքում, եթե ապագայի պլաններ ես կապում նրա հետ: Այո՛, շատ փոխհարաբերություններ սկսվում են հենց այդտեղից, սակայն դրանով դու ենթարկվում ես «մեկանգամյա սեռական կապ» կատեգորիայում հայտնվելու վտանգին:

2     Երբեք մի՛ ձևացրու, թե գլուխ ես հանում տղայի հոբբիներից. մի օր հաստատ կվրիպես:

3     Երբ տղան քեզ ասում է, որ ինքը պարտավորություն ստանձնելու մտադրություն չունի, այդ խոսքերը կրկնիր քո որևէ ընկերուհու մոտ: Դա կստիպի քեզ ընդունել, որ նա լուրջ էր ասում... և դա իսկապես այդպես է:

4     Վայելիր առաջին ժամադրությունների փուլը: Այսինքն՝ մինչև չորրորդ ժամադրությունը պետք չէ քննարկել ապագան կամ անհանգստանալ, թե արդյո՞ք նա հենց ՆԱ է:

5     Կենտրոնացիր անկողնում քո սեփական հաճույքի վրա: Եթե չափից դուրս շատ տարվես հմտություններդ ցուցադրելով, կմոռանաս վայելքի մասին: 

6     Լսիր, թե քո սիրեցյալի ընկերներն ու ընտանիքն ինչ են ասում նրա մասին: «Ձեռքի հետ» արված մեկնաբանությունները (մինչև քեզ հանդիպելը նա երբեք միասեր չի եղել) քեզ համար շատ լավ հուշումներ են նրա իրական բնույթը ճանաչելու ճանապարհին: Ուստի ուշադի՛ր եղիր:

7     Հնարավորության դեպքում նստիր կամ կանգնիր քո տղամարդու կողքին, երբ միասին ինչ-որ բան եք անում: Տղամարդիկ սովորաբար ավելի անկաշկանդ և մտերմիկ են զգում այս դիրքում, քան երբ դուք պարզապես միմյանց դեմ-հանդիման եք:

8     Ընկերոջդ հետ հանդիպելու առաջին մի քանի ամիսներին հավասար, եթե ոչ ավելի ժամանակ անցկացրու քո ընկերուհիների հետ: Տղաները հաճախ գլխակորույս նետվում են հարաբերությունների մեջ, հետո հանկարծ գոչում. «Այս ամենը չափազանց արագ է առաջ ընթանում»: Այդ դո՛ւ պետք է «արգելակները» գործի դնողը լինես:

9     Նվազագույնը երեք ամիս պահպանիր քո ունեցած տարբերակներից ընտրելու հնարավորությունը, մինչև կորոշես, որ մյուսները բացառված են: Քեզ պետք է առնվազն 90 օր՝ փոքր-ինչ գաղափար կազմելու, թե որևէ մեկն իրենից իրականում ինչ է ներկայացնում:

 

ՓՈՒԼ ԵՐԿՐՈՐԴ. ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

10     Նա քո ընտրյալը չէ, քանի դեռ հրապարակավ քեզ չի կոչել իր սիրեցյալը կամ չի համաձայնել, որ դու լինես նրա միակը: Այսքանը:

11     Եթե խնդիր ունես՝ կապված նրա կենսակերպի հետ, բարձրաձայնիր նախքան իսկապես բարկանալդ: Եթե դու նրան չես ասում, որ նրա խնջույքները քեզ զայրացնում են, դու վերջիվերջո կպայթես, իսկ դա կարող է շատ բան փչացնել:

12     Թող նա առաջինն ասի «ս»-ով սկսվող այդքան սպասված բառը: Տղամարդկանց ընդհանրապես ավելի շատ ժամանակ է հարկավոր սեփական զգացմունքները վերլուծելու և դրանք բարձրաձայնելու համար:

13     Եթե պետք է խոսես ձեր հարաբերությունների կարգավիճակի հստակեցման մասին, նախաձեռնիր այդ խոսակցությունը նրա հետ զբոսնելու ընթացքում: Հանգիստ զբաղմունքը նրա մոտ նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը, որը հաստատ բարձրանալու է, երբ նա հարկադրված լինի խոսել իր զգացմունքների մասին:

14     Հաճախ ժամանակ անցկացրեք երջանիկ զույգերի հետ, որոնց նա ճանաչում է և համարում ընդօրինակման արժանի: Երբ նա տեսնի, որ պարտավորություն ստանձնելը նաև հաճելի կողմ ունի, ավելի հանգիստ կվերաբերվի դրան:

15     Եթե ցանկանում ես ամուսնանալ տվյալ տղայի հետ, ապա մի՛ շտապիր բնակվելու նպատակով տեղափոխվել նրա մոտ, քանի դեռ չեք նշանվել: Այլապես նա հաջորդ քայլն անելու ավելի քիչ մղում կունենա:

16     Նշանված լինելու ընթացքում իրար հետ ապրելը խելամիտ քայլ է: Համաբնակությունը մարտահրավերների մի ամբողջ խումբ է առաջ բերում, որոնք արժե հաղթահարել նախքան ամուսնությունը:

17     Պարտավորություն ստանձնելու վերջնագիր ներկայացրու միայն այն դեպքում, եթե պատրաստ ես հեռանալ: Հաստատակամ եղիր ակնկալիքների առումով և նրան վերջնաժամկետ ներկայացրու:

18     Դու չես կարող տղային հարկադրել կապերը խզել իր անցյալի հետ... բայց բացատրիր, թե ինչու է իր նախկին ընկերուհու կամ թմրամոլ ընկերոջ հետ ժամանակ անցկացնելը քեզ ցավ պատճառում: Եթե նա իսկապես մտածում է քո մասին, ապա կհարգի քո ցանկությունը:

19     Փոքր-ինչ ազատ թող քո տղային, եթե նա խոստանում է, որ դուք կնշանվեք, հենց որ ինքը հասնի իր նպատակին (օրինակ՝ ավարտի մագիստրատուրան): Բայց նրան միայն ինն ամիս ժամանակ տուր դրանից հետո՝ իր խոստումը կատարելու համար:

 

ՓՈՒԼ ԵՐՐՈՐԴ. ԱՌԱՋԻՆ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

20     Զարգացրու բինոկուլյար (երկկողմ) տեսողություն, այսինքն, ի լրումն քոնի, նրա տեսանկյունից նայելու կարողություն: Փորձիր հաշվի առնել նրա տեսակետը, և այդ դեպքում ավելի հավանական է, որ նա էլ կգնահատի քոնը:

21     Բողոքդ արտահայտիր հաճոյախոսություններին զուգահեռ. «Երբ պետք է, դու քաղաքավարի ես, բայց ես կուզեի, որ դու զանգահարեիր ինձ, եթե մեր ընթրիքը հետաձգվելու էր»:

22     Հումորի միջոցով ստիպիր նրան գործ անել: Մատնացույց արա խոնավ սրբիչների կույտը՝
կատակելով. «Ոչինչ չի համեմատվի այն բանի հետ, երբ տուն ես գալիս և ըմբոշխնում քաղցր բորբոսահոտը»:

23     Իմացիր, տղայի վերաբերմունքը, համոզմունքներն ու հայացքները փողի վերաբերյալ ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Այն, ինչն ամենայն հավանականությամբ չի փոխվի, միակնության վերաբերյալ նրա դիրքորոշումն ու կրոնական համոզմունքներն են:

24     Արտահայտվիր դետալների մասին՝ ինչ նվեր կցանկանայիր ստանալ ծննդյան օրվա կապակցությամբ, ինչ ռեստորան կցանկանայիր գնալ: Տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում նրբություններին:

25     Եթե քեզ նրա անցյալի հետ կապված ինչ-որ վատ բան է հայտնի դառնում, ասենք՝ որ նա դավաճանել է իր նախկին ընկերուհուն, հարցրու, թե ինչու է այդպես վարվել և ինչ դասեր է քաղել: Եթե նա զղջում է, շանսեր կան, որ կրկին այդպես չի վարվի:

26     Երբ վեճի ընթացքում նա չափազանց ճնշված է թվում, 20 րոպեանոց դադար վերցրու: Տղամարդկանց օրգանիզմը հեշտությամբ է հեղեղվում սթրեսի հորմոններով՝ գործի դնելով փախչելու բնազդը:

27     Զայրույթի պահերին «լեզվիդ տիրություն արա»: Դաժան կամ արհամարհական արտահայտությունները հաճախ ներվում են, բայց չեն մոռացվում:

28     Մի՛ քննադատիր «կներես» ասելու նրա ջանքերը: Տղամարդիկ ներողամտություն են հայցում գործով. գուցե և բառացի ներողություն չլսես, բայց դու կզգաս դա, երբ նա քեզ ընթրիքի հրավիրի կամ վեճից հետո հաղորդագրություն ուղարկի:

 

ՓՈՒԼ ՉՈՐՐՈՐԴ. ՆԱՎԱՐԿՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

29     Կա մի սովորություն, որը հատուկ է բոլոր երջանիկ զույգերին. միասին զվարճանալ: Մրցակցային խաղերը (բիլիարդ, սեղանի ինտելեկտուալ խաղեր) ուժեղ ազդեցություն ունեն, քանի որ դրանք բարձրացնում են ադրենալինի մակարդակը, ինչը նպաստում է ձեր մերձեցմանը:

30     Թույլ մի՛ տուր, որ նա հետևի քեզ միզելիս, հոնքերդ շտկելիս կամ տնային պայմաններում բիկինիի հատվածում էպիլյացիա անելիս:

31     Խորհրդավորությունը պահպանելու համար որոշ գաղտնիքներ ունեցիր: Ահա օրինակներ. քո նախկին զուգընկերների թիվը, ինչ պատահեց այն աղջկական երեկույթին, ինչու դու չես սիրում ձեր տան հարևանությամբ գտնվող սրճարանը...

32     «Հարձակվիր» նրա վրա՝ բազմոցին նրա կողքին նստելու փոխարեն: Սեքսուալ և չարաճճի լինելը ջանք է պահանջում, բայց դա այն սոսինձն է, որը զույգերին պահում է անբաժան:

33     Մի՛ մոռացիր համբուրել: 10 վայրկյանանոց համբույրը քեզ ավելի գրգռված է դարձնում սեքսի ժամանակ, անգամ եթե դա տեղի է ունենում ժամեր անց:

34     ...Եվ նաև գրկիր: Տղաների մոտ օքսիտոցինի (ուղեղում մերձեցման համար պատասխանատու քիմիական միացության) մակարդակն ավելի ցածր է, քան կանանց մոտ, բայց այն կարող է բարձրանալ հաճախակի հպումների շնորհիվ:

35     Եթե քո մարմինը փոխվել է այն ժամանակներից ի վեր, ինչ դուք հանդիպում եք, դա պրոբլեմ մի՛ դարձրու: Տղամարդիկ հազվադեպ են նկատում այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ցելյուլիտը կամ սմքած կուրծքը:

36     Յուրաքանչյուր բացասական փոխհարաբերություն հավասարակշռիր հինգ դրական քայլով: Այտին դրոշմած համբույրը, հաշտվողական սեքսը կամ «ես քեզ սիրում եմ» ասելը օգնում են նորոգել և վերականգնել ձեր հարաբերությունները կռվից հետո:

37     Մի՛ զբաղվիր սեքսով՝ խղճահարությունից դրդված, երբ նման ցանկություն չունես: Կանանց մեծամասնությանը հանգստանալու և թուլանալու համար անհրաժեշտ է 30 րոպե, մինչև նրանք մտովի պատրաստ կլինեն ինտիմ հարաբերությունների:

38     Սեքսուալ «երաշտից» դուրս եկեք առանձնանալով (մի գիշեր որևէ հյուրանոցում կամ հանգստյան օրերն անկողնում անցկացնելով), երբ ոչինչ ձեզ չի շեղի, և ձեր օրակարգում կլինի միայն մեկ կետ՝ սեքս:

39     Մի՛ փորձիր ռեալիթի շոու խաղալ և շաբաթը 7 օր, օրը 24 ժամ քո տղայի հետ լինելու հնարավորությունից զրկել բոլորին: Ազատությունն առողջարար է, և որևէ մեկը չի կարող պատասխանատու լինել քո երջանկության համար:

40     Անկանխատեսելի եղիր: Տղաներին դուր է գալիս բազմազանությունը: Թերթ կարդալիս
անակնկալ կերպով ասա. «Գիտե՞ս, միշտ ուզել եմ սեքսով զբաղվել աստիճաններին»,- հետո, ասես ոչինչ էլ չի պատահել, վերադարձիր լուրերի գլխագրերին:

41     Միշտ շնորհակալություն հայտնիր նրան մանր-մունր բաների համար (օրինակ՝ քո ոչ այնքան մտերիմ ընկերուհու հետ սիրալիր լինելու, քո հագուստը քիմմաքրումից բերելու համար): Գնահատանքը նպաստում է լավ գործերի կրկնությանը:

 

ՓՈՒԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻԱՍԻՆ ՆԱՅԵԼԸ

42     Երկուսդ էլ ինչ-որ պահ հարցականի տակ կառնեք ընդմիշտ հավատարիմ լինելու ձեր կարողությունը: Պահիր դա քո ներսում և սրտիդ մոտ մի՛ ընդունիր, եթե նույն կասկածները նրա մոտ էլ կան:

43     Եթե չես կողմնորոշվում, թե արդյոք ընդամենը մենակ չմնալու համար ես նրա հետ, թե ոչ, հարցրու ինքդ քեզ. «Եթե ես հենց հիմա հեռանամ, կկարողանա՞մ ապրել առանց նրա»: Եթե քո պատասխանը «ոչ» է, ուրեմն կառչիր այդ կապից և վերագնահատիր այն վեց ամիս անց:

44     Սերն ամենահաղթ չէ: Որոշ անհամատեղելիություններ չեն հաղթահարվում, որքան էլ որ ջերմ լինեք միմյանց նկատմամբ:

45     Ձեր հարաբերությունները մի՛ համեմատիր այլ զույգերի հարաբերությունների հետ. ցանկացած զույգ, նույնիսկ՝ արտաքուստ կատարյալ, խնդիրներ ունի:

46     Անվնաս խանդը պահպանում է հարաբերությունների համն ու հոտը: Պահի տակ ծիծաղիր՝ հիշելով, թե ինչպես «հետ մղեցիր» մի համարձակ տղայի ոտնձգությունները:

47     Սեքսի մասին պատրանքներ մի՛ ունեցիր. առողջ փոխհարաբերություններում սեռական ակտերի 5-15%-ը կա՛մ գոհացուցիչ չէ (ձեզանից մեկնումեկը օրգազմի չի հասնում, նախերգանքի փուլը հապշտապ է, առհասարակ բաց է թողնվում), կա՛մ ձախողվում է:

48     Եթե դու սխալ ես գործել և դավաճանել ես նրան, խոստովանելուց առաջ շատ լուրջ մտածիր: Երբեմն եղելությունը բացելն ավելի շատ վնասում է, քան օգնում:

49     Կյանքը երկար է: Եթե զգում ես, որ այժմ ճիշտ պահը չէ, դադար վերցրու: Դա չի նշանակում, որ դուք էլ միասին չեք լինի:

50     Կյանքը նաև կարճ է: Պարբերաբար այնպես արեք, որ քրքջալուց գլորվեք բազմոցից ցած: Մնացյալն ինքն իրեն կստացվի:

 


Ոսկե կանոններ կանանց՝ ընտանեկան կյանքի համար


Ներդաշնակության 6 կանոնները

 


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խելացի կնոջը սիրային հարցերում օգնող «կանացի հնարքներ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 371 | - Վարկանիշ -: 0.0/0