RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Խանդը՝ քայքայիչ գործոն ներդաշնակ ընտանիքի համար  251

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Խանդը՝ քայքայիչ գործոն ներդաշնակ ընտանիքի համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է։ Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով։

 

Խանդը՝ քայքայիչ գործոն ներդաշնակ ընտանիքի համար

 

Թեթև խանդի զգացմունքը կարող է հանդիսանալ խթանող գործոն ամուսնական կյանքում, այսինքն կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգ մտցնի ամուսնական հարաբերություններում, որը, իհարկե, միապաղաղ կյանքի դեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնի սիրո զգացմունքը։ Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնական կյանքում։ 

Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք։ Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով, գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ։ Լինում են դեպքեր, երբ սկսում են ամուսիններին հետևել, նույնիսկ վարձում են հետախույզ, որպեսզի բռնեցնեն դեպքի վայրում։ Իհարկե, ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ։ Ինչքան էլ ամուսինը այդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանց համար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, և միշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը։ 

Այդպիսի վերաբերմունքը, իհարկե, փոփոխում է ընտանեկան հարաբերությունները բացասական իմաստով։ Զուգընկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության։

Իհարկե, լինում է հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին, և փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայում ամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել բազմաթիվ խանդի տեսարաններ։ 

Հոգեբուժության մեջ գոյություն ունի «հիվանդագին խանդ» հասկացություն։ Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, տղամարդկանց սեռական խանգարումների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ։ Որևէ տրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին։ Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններին կամ անկողնում գամված զուգընկերոջը, կամ էլ ուղղված լինի մոտիկ ազգակիցներին երեխաներին և այլն։
Հայտնի է, օրինակ, դեպք, երբ անձնավորությունը կնոջը գիշերը կապում էր մահճակալին, որպեսզի նա չփորձի դավաճանել։ Եղել է դեպք, երբ մի ծեր կին դիմել է, որպեսզի սանձեն իր 80-ամյա ամուսնուն։ Իհարկե, այս բոլոր դեպքերը հետազոտելուց հետո հայտնաբերել են հոգեկան հիվանդություն, և նրանց ուղարկել են համապատասխան բուժական հաստատություն։ 

Խանդը՝ առաջանալով ամուսիններից մեկի մոտ, բերում է նրան, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսիններն էլ, ինչն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ու օտարացնում նրանց։
Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, որի ֆոնի վրա զարգանում են սեռական ցանկության կորուստ, սեռական անկարողություն տվյալ անձի նկատմամբ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստ, ամուսնական պարտականություններից խուսափելու
համախտանիշ, և այդպիսի անձնավորություններն ավելի են հակված դավաճանելու իրենց զուգնըկերոջը։ Ստացվում է այնպես, որ ինչքան մենք ուժեղ ենք խանդում, այնքան ստեղծում ենք նպաստավոր պայմաններ դավաճանությունների համար։

 

Խանդը՝ քայքայիչ գործոն ներդաշնակ ընտանիքի համարԻսկ կարո՞ղ է խանդը բացակայել։

Իհարկե, կա կանանց և տղամարդկանց մի ստվար զանգված, որոնք ասում են, որ ի սպառ չունեն այդ զգացմունքը։ Նրանք, օրինակ, ուշադրություն չեն դարձնում, երբ ամուսինը պարում է երիտասարդ կնոջ հետ, կամ երբ որ նա ուշ է գալիս տուն, առանց որևէ պատճառի տանից բացակայում է, կամ էլ որ տարբեր կանայք են զանգահարում և այլն։ Պետք է, իհարկե, գտնել այդպիսի վերաբերմունքի պատճառը։ Մի դեպքում դա կարող է լինել անտարբերություն ամուսնու նկատմամբ, որի հիմքում կարող է լինել հոգեբանական պաշտպանվածությունը ավելորդ չհուզվելու, չջղայնանալու և այդ ձևով խուսափելու ստեղծված իրավիճակից։ Այս դեպքում պետք է պարզել ամուսնանալու դրդապատճառը և, իհարկե, առկա է աններդաշնակության գործոնը։ Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութական կախվածության մեջ լինել ամուսնուց և չուզենալով կորցնել այդ կարգավիճակը՝ աչքերը փակում է ամեն ինչի նկատմամբ։ Մյուս դեպքում ամուսիններից մեկն ապրում է անհոգ կյանքով և կարծում է, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրեն չդավաճանեն։ Դա որոշ դեպքերում կապված է ամուսինների անձնային
առանձնահատկությունների հետ։ 

Երրորդ դեպքում խանդի բացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկն ու մեկի չափազանց ինքնավստահության հետ, երբ համարում են, որ իրենց այնքան են սիրում, որ չեն կարող ուշադրություն դարձնել ուրիշների վրա։ Որպես օրենք՝ երբ այդ ամուսինները իմանում են դավաճանության մասին, ապա դառնում են ամենախանդոտները և պատրաստ են վրիժառության՝ պատասխան դավաճանության։ 

Որոշ ամուսիններ թույլ են տալիս իրենց երկրորդ կեսին միայնակ հանգստանալ և շատ ժամանակ ուրախ են, որ նա բացակայում է։ Այստեղ, իհարկե, կա դրական մասնիկ, այն է՝ որ հանգստից հետո ավելի մեծ կարոտով և ցանկությամբ կհանդիպեն, բայց պետք է նայել և այդ վարքագծի արմատներին կամ դրդապատճառներին, որոնք նորից հանգեցնում են ամուսնական աններդաշնակությանը։ 

Որոշ դեպքերում առկա է և թաքնված ազատություն ու խանդի բացակայություն, երբ ամուսինները միմյանց թույլ են տալիս լայն ազատություն իր բոլոր հետևանքներով։


Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդն ու անվստահությունը։ Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։

 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խանդը՝ քայքայիչ գործոն ներդաշնակ ընտանիքի համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 251 | - Վարկանիշ -: 0.0/0