RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Խանդ. Սիրո, թե անվստահության դրսևորում  5244

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Խանդ. Սիրո, թե անվստահության դրսևորում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



"Ով չի ճաշակել խանդի պատճառած տանջանքը, չի ապրել սեր”… այսպես սիրում են արտահայտվել "դասական” խանդոտները` կարծելով, որ հենց խանդի ուժգնությունն է խոսում սիրո ուժգնության մասին: Իրականում, սակայն, խանդը մարդկային ամենակործանարար, ամենահիվանդագին ու անկառավարելի զգացմունքներից, հոգեվիճակներից մեկն է:

 
 
Խանդի էությունն այն է, որ խանդոտ մարդը չի կարող մտքով անգամ պատկերացնել, թե ինքը միակը չէ սիրելիի ինտիմ կյանքում: Դա նշանակում է, որ խանդին մշտապես ուղեկցում են տագնապը, զայրույթը, կասկածը, ատելությունն ու չարությունը, հուսահատությունը և անվերջանալի հոգեկան ցավը: Իսկ ուր է այստեղ սերը: Ընդ որում` տանջվում է ոչ միայն նա, ում խանդում են, այլև հենց խանդողը. նրա կյանքը մշտական, անվերջանալի տառապանք է, քանի որ չկա ունակություն` կառավարելու սեփական զգացմունքները:
 
 
Գոյություն ունի 4 տեսակի խանդ` դեպրեսիվ, մանիակալ, պարանոիդալ և բաժանման վախ: Խանդը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ: Այն առաջանում է սիրելիին կորցնելու մտավախությունից: Խանդը բնական զգացմունք է` ինչպես վախը, ցավը, չարությունը: Այն բացասական հույզերի մի ամբողջ փունջ է. գործում են և սիրելիին կորցնելու վախը, և վրիժառության, վիրավորանքի, չարության կամ նախանձի զգացումները: Ուստի` խանդը միշտ բացասական ու կործանարար է: Այն կործանում է և ներդաշնակ հարաբերությունները, և սերը: 
 
 
Խանդը վախն է կորցնելու "սեփականությունդ” /սիրելի էակին/: Իսկ վախերով մենք ավելի ենք ձգում այն իրավիճակները, որոնցից ձգտում ենք խուսափել: Ունենալով վախ, թե կկորցնենք մեր սիրելիին` մենք մեր կյանք ենք ՙներմուծում՚ այդ իրավիճակը, տարօրինակ չհնչի, բայց կարծես ենթագիտակցորեն մղում ենք մեր սիրելիին անհավատարմության:
 
Խանդն աճում է ոչ թե սիրո, այլ ցածր ինքնագնահատականի արդյունքում. երբ զուգընկերներից  մեկը վստահ չէ սեփական անձի կայացածության, գրավչության մեջ: Նա մշտապես համեմատում է իրեն բոլոր հնարավոր ու անհնար "սիրեկանների” /սիրուհիների/ հետ, և երբ համեմատությունը իր օգտին չի լինում, մտածում է, որ սիրելին մշտապես ձգտում է իրեն փոխարինող գտնել: Հաճախ նման բարդույթները մղում են համոզվելու սեփական գրավչության մեջ` այլ զուգընկերների հետ: Եվ ստացվում է այնպես, որ խանդոտը, ցուցաբերելով անհավատարմություն, ենթագիտակցորեն կասկածում է սիրելիին իր իսկ գործած մեղքերի մեջ: Նման փակուղային շրջապտույտից գրեթե անհնար է դուրս գալ, քանի որ շատ բարդ է անվստահությունից կուրացած մարդուն որևէ բան բացատրել կամ ապացուցել: 
 
 
Համենայն դեպս, բոլորին ու հատկապես խանդոտներին խորհուրդ է տրվում.
 
- ցանկալի չէ հարցնել զուգընկերոջ /ուհու/ անցյալի մանրամասների մասին:
 
- ցանկալի չէ ամեն օր հսկել ու վերահսկել զուգընկերոջ /զուգընկերուհու/ վարքը` որտեղ գնաց, ինչ արեց, ում հանդիպեց… Քանի որ անհավատարմության հնարավորությունն ավելի շատ Ձեր  երևակայության մեջ է:   
 
 Իսկ նրանց, ովքեր պարբերաբար անհիմն խանդի են արժանանում, առաջարկվում են վարքի հետևյալ տարբերակները.
 
1. Մի ընկեք թակարդը, մի փորձեք արդարանալ ի պատասխան անհիմն կասկածանքների: Խանդոտ ամուսինը ոչ հազվադեպ համոզված է լինում, որ Դուք անհավատարիմ եք նրան, և այդ պատճառով նա անաչառ չէ խանդի պահերին: Հետևելով արդյունավետ հաղորդակցման սկզբունքներին` հայտնեք նրան, թե ինչ զգացմունքներ են Ձեր մեջ առաջացնում այդ հարցերը:
 
2. Աջակցեք Ձեր զուգընկերոջը` խանդի հետ կապված խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունել: Դուք կարող եք համոզել նրան` միասին խորհրդատու-հոգեբան որոնել: Ամեն դեպքում, գործեք վստահաբար: Մի բավարարվեք ժամանակավոր զինադադարով: Խանդը կարող է վկայել այն մասին, որ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնց չի կարելի նայել մատների արանքով:
 
 
3. Զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքի հարցում մի առաջնորդվեք խղճահարությամբ: Անգամ այն դեպքում, երբ կարեկցում եք ձեր զուգընկերոջը, Ձեզ թույլ մի տվեք արդարացնել նրա մեղադրանքներն ու կասկածանքները: Ձեր զուգընկերը պետք է ինքը գլուխ հանի իր խնդիրներից: Ինքնասպանության կամ բռնություն գործադրելու սպառնալիքները վկայում են այն մասին, որ դուք դարձել եք պարտադրման և մանիպուլյացիայի ծայրահեղ ձևերի առարկա: Դա նշանակում է, որ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջ եկել, և Ձեզ անհրաժեշտ է դիմել մասնագետի:
 
4. Վերլուծեք Ձեր հարաբերությունները և ջանացեք որոշել` արդյոք դրանք կարելի է անվանել առողջ: Եթե Ձեր զուգընկերոջ խանդը և սեփականատիրության զգացումը անհաղթահարելի են, ապա նման փոխհարաբերությունները Ձեզ թույլ չեն տա լիակատար խաղաղություն զգալ: Անգամ եթե սիրում եք Ձեր զուգընկերոջը, արժե մտածել այն մասին, թե կա արդյոք հարաբերությունների պահպանման իրական հնարավորություն հետագայում: Փորձեք ստեղծված իրավիճակը քննարկել փորձառու խորհրդատուի հետ: Այդպիսով` Դուք հնարավորություն կունենաք կարևոր քայլ անել Ձեր անձնական հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:
 
Անշուշտ, յուրաքանչյուր առանձին դեպքում կան տարբեր առանձնահատկություններ, նրբություններ, սակայն, ընդհանուր առմամբ նշված խորհուրդներին հետևելը կարող է տալ դրական արդյունքներ: 
 
Սերը նման է կրակի, այն պետք է միշտ բոցավառել, սնուցել, ջերմություն հաղորդել: Ուշադրության անգամ փոքրիկ նշանները ուրախություն, թարմություն  և ներդաշնակություն են հաղորդում հարաբերություններին: Փոխադարձ անվստահությունը, անարգանքն ու կասկածները կարող են վտանգել ձեր սերն ու երջանկությունը: Իսկ սերը կորցնելը կարող է ակնթարթ տևել, այն դեպքում, երբ գտնելու համար երբեմն ամբողջ կյանքն էլ քիչ է: Մտածենք այս մասին և ամեն անգամ նախքան խանդի ազդեցության տակ վիրավորելը կամ աղմկոտ տեսարան ստեղծելը` փորձենք սթափեցնել, այդ պահին յուրահատուկ արգելակող "ապտակ” տալ ինքներս մեզ: Սերը նախևառաջ վստահություն է:
 

       


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խանդ. Սիրո, թե անվստահության դրսևորում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (26.10.11) Դիտումներ: 5244 | Տեգեր: սեր, ընտանեկան կյանք, Խանդ, դավաճանություն, սիրո հոգեբանություն, ամուսնական հարաբերություններ, վստահություն | - Վարկանիշ -: 0.0/0