Գլխավոր էջ » Երկուսով
Տղամարդկանց վանող 10 կանացի հատկանիշները  5867

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Տղամարդկանց վանող 10 կանացի հատկանիշներըԱնխնամ տեսք

Կան կանայք, ովքեր իրենց անթերի տեսքի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ` ռեստորան, որևէ միջոցառման կամ հարսանիք գնալու համար:  Իսկ առօրյայում նրանք նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում գրավիչ և սեքսուալ տեսք ունենալու համար:  Իրենց կանացիությունն ընդգծելու համար նրանք գրեթե ոչինչ չեն անում: Նման անտարբերությունը սեփական անձի նկատմամբ կարող է վկայել ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դրա արդյունքում կինը չի կարող հմայիչ դիտվել տղամարդկանց աչքերով:

Անմատչելիություն

Կինը, ով սիրում է պատնեշներ ստեղծել իր և տղամարդկանց միջև, երբեմն կորցնում է գրավչությունը: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է բացասական հակազդեցության հանդիպել տղամարդկանց կողմից, եթե չափազանց պաշտոնական է շփվում, հակված չէ ֆլիրտի և ամեն կերպ ցուցադրում է իր անտարբերությունը զրուցակցի նկատմամբ: Որոշ դեպքերում այդ կերպ կինը հասկանալ է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, բայց եթե նման պահվածքը դառնում է շփման բնորոշ ձև, ապա դա, անկասկած, կխանգարի տղամարդկանց շրջանում հաջողություններ ունենալուն:

Վուլգարություն, գռեհկություն

Նույնիսկ ամենահամբերատար ու ոչ բծախնդիր տղամարդուն կարող է վանել կնոջ վուլգարությունը: Որպես կանոն` դա արտահայտվում է աչք ծակող էժանագին տեսքով, բղավոցներով ուղեկցվող բարձր ձայնով, ձայնի լկտի հնչերանգով, հայհոյախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտի մեջ մտնելու ցանկությամբ, չափազանց բաց խոսակցություններով սեքսի մասին:

Վնասակար սովորություններ

Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել արժանավոր տղամարդու համար, ապա պետք է ոսկե կանոն դարձնի ծխելուց հրաժարվելը կամ գոնե չչարաշահելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման մայր իր երեխաների համար:

Հրապարակային շպարվելը

Սա կանանց ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է` առաջին հայացքից ոչինչ չկա նրա մեջ, որ կինն արագ հանում է շպարի պայուսակն ու հապճեպ կարգի բերում արտաքին տեսքը… Բայց հենց այս քայլով կինը հօդս է ցնդեցնում խորհրդավորության ու կատարելության քողը, բացահայտում, որ իր գեղեցկությունն արարվել է ոչ միայն բնության կողմից:

Նյութապաշտություն

Եթե կինն սկսում է առանց դադարի խոսել փողի մասին և դրսևորել անթաքույց հետաքրքրություն տղամարդու ֆինանսական ապահովվածության նկատմամբ, ապա նա կգրգռի ցանկացած տղամարդու, հատկապես եթե նա հարուստ է: Նախ` դրամի մասին խոսելն անքաղաքավարություն է, երկրորդ` իսկական տղամարդն ինքը կհոգա, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չզգա:

Չափազանց սեքսուալություն

Տղամարդիկ, չնայած որոշակի սահմանափակությանը, որոշ դեպքերում խիստ խորաթափանց են: Օրինակ` երբ կինը ձգտում է գերսեքսուալության և չափից շատ ջանք է թափում այդ ուղղությամբ, ինչը դրսևորվում է ավելորդ հավակնություններով, մարմինը ձիգ գրկող հագուստով, ոչ տեղին իրավիճակում գայթակղիչ պահվածքով, ապա տղամարդիկ ակամա հասկանում են` եթե կինն այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, որեմն նա սեքսուալ չէ:

Անճշտապահություն

Այնպես է ստացվել, որ անճշտապահությունը, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի հաճախ է ներվում: Եվ տղամարդը առանձնապես չի զայրանա, եթե իր սիրելին ուշանա ժամադրությունից: Բայց եթե անճշտապահությունը բնավորության գիծ է դառնում, ապա դժվար թե կինը գտնի այնպիսի տղամարդ, ում չի նյարդայնացնի անվերջ ուշանալը:

Փնթփնթանություն

Եթե կինը հաճախ բողոքում է աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վաճառողուհիներից, վարսավիրներից ու հազար ու մի բանից, ապա նրա կողքին «կմարի» նույնիսկ ամենալավատես տղամարդը: Ոչ ոք չի ցանկանա գտնվել մի կնոջ կողքին, ով կարող է «նեխել» ամեն չնչին առիթով:

Սահմանափակություն, զարգանալու ցանկության բացակայություն

Բազմաթիվ կանայք ժամանակի հետ սովորում են նրան, որ խանութներից ու գեղեցկության սրահներից բացի` ուրիշ ոչինչ չկա իրենց կյանքում: Նրանց ողջ կյանքն անցնում է առևտրի մի կենտրոնից մյուսը շրջելով, ընդ որում` նրանք բնավ չեն հոգում իրենց անհատականության աճի մասին: Նման կնոջ հետ կարելի է թեթև սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մեկի հետ ով ոչինչ չգիտի և շոփինգից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, ամեն տղամարդ չէ, որ կցանկանա:
 
                                                   
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog