Գլխավոր էջ » Երկուսով
«Տուն տանելու աղջիկ չի». Պարզելով, որ ընկերուհին կույս է, տղամարդը սպանել է սիրած աղջկան վարկաբեկած ընկերոջը  2631

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աշխատել է երկաթուղային ոլորտում:

Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել: Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել:

Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի»:

Գոռն այս բնորոշումը կոնկրետ իմաստով է հասկացել ու սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է... բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով:

Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Գոռ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը նախ հետազոտում է գործում առկա ապացույցները, ապա կանցնի վկաների հարցաքննությանը:

1in.am


 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017