RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Տղամարդու և կնոջ հոգեբանության տարբերությունները  8716

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Տղամարդու և կնոջ հոգեբանության տարբերությունները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Տղամարդու և կնոջ տարբերությունը ցանկացած հարաբերության մեջ է` ընտանիք, աշխատանք, հասարակություն և այլուր:  Հետաքրքիր հետազոտության արդյունքում, որ կատարվել է նորածին տղաների և աղջիկների շրջանում, պարզվել է, որ աղջիկների ուշադրությունը ավելի երկար մարդկանց դեմքերի վրա է, իսկ տղաներինը` շարժվող առարկաների: Իսկ հետազոտությունը այդքան վաղ տարիքի երեխաների շրջանում անցկացնելու պատճառն  այն էր, որ համոզվեն՝ տղամարդու և կնոջ տարբերությունը կախված է ոչ թե դաստիարակությունից կամ հասարակության ազդեցությունից, այլ յուրաքանչյուրին տրված է ի ծնե:
 



Փոքրիկ տղաները հետաքրքրություն ցուցաբերեցին շարժվող իրերի ու առարկաների հանդեպ, իսկ ինչո՞ւ. որովհետև այդ շարժվող առարկաները նա կարող է իր ձեռքը վերցնել, ենթարկեցնել իր կամքին: Այսինքն՝ տղամարդու մեջ ի սկզբանե նստած է «աշխարհը նվաճելու» բնազդը, իսկ դրանով նա սահման է գծում իր և աշխարհի միջև: Իսկ եթե ավելի պարզ ասենք. «Ահա ես ու իմ ներաշխարհը, իսկ ահա մնացած ամենը` աշխարհը, տիեզերքը, մարդիկ, հասարակությունը, բույսերը, կենդանիները և այլն»: Այսինքն, պետք է եզրակացնել, որ ցանկացած տղամարդ ի սկզբանե միայնակ է իր ներաշխարհով, իսկ արտաքին աշխարհ դուրս է գալիս միայն «գործերով», այսինքն՝ որպեսզի ինչ-որ մի բան անի, գործի, նվաճի և նորից վերադառնա ինքն իր մեջ` բոլորի համար փակ տարածություն: Այդ պատճառով տղամարդկանց համար դժվար է գործել մեկ ուրիշի պլանի համաձայն, փոխել իրենը, համաձայնել ուրիշի հետ, կամ ընդհանրապես` մեկ այլ մարդու համար փոխել իր կյանքը:

  Իհարկե, նույնը չի կարելի ասել կանանց մասին: Ինչպես նկատեցինք, հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ աղջիկներին ավելի շատ հետաքրքրում են մարդկանց դեմքերը: Դա նշանակում է` աշխարհից, բույսերից, կենդանիներից ու ամենից առավել՝ կանանց համար կարևոր են ուրիշ մարդիկ: Այսինքն՝ կանանց հայացքն ու ուշադրությունը միշտ ուղղված է շրջապատի մարդկանց կյանքին: Կանայք ավելի շատ մտածում են ուրիշների, նույնիսկ օտարների մասին, այսինքն՝ ով ինչ և ինչու է անում, ինչու՞ այլ կերպ չի անում, ինչո՞վ է ուրախանում, ինչի՞ է ձգտում… Իհարկե, կանայք նաև պատրաստ են բավարարել դիմացինի հետաքրքրասիրությունը և պատմել իրենց մասին: Այսինքն՝ եթե կարճ ձևակերպենք, կանացի հոգեբանությունը, կստացվի այսպես. «Ահա ես իմ ներաշխարհով և ահա մեկ ուրիշն իր ներքին ու արտաքին աշխարհով»: Այստեղ մենք տեսնում ենք նաև, որ կինը պատրաստ է համագործակցության ու փոխզիջման: Գրեթե միշտ կինը կարող է հարմարվել իր սիրած տղամարդու բնավորությանն ու նրա պլաններին:


Տղամարդկային հոգեբանության առանձնահատկությունները

  Տղամարդկանց բնությունը՝ համեմատած կանացի աշխարհի հետ,  շատ ավելի կանխատեսելի է. կան որոշ հատկանիշներ որոնք հատուկ են բոլոր տիպի տղամարդկանց, ընդ որում վերջիններս ամենաորոշիչներն են  տղամարդու բանվորության բարդ  համակարգում: Մանկությունից ի վեր աղջիկներին և տղաներին դաստիարակում են՝ ուղղորդելով համապատասխան սեռային դերերի, որոնք նրանք պետք է կատարեն մոտ ապագայում:

Աղջիկները խաղի միջոցով սովորում են մայր, տնտեսուհի, ուսուցիչ կամ բժիշկ լինել: Նրանց խաղերը հիմնված են  վերբալ, այսինքն՝ խոսքային շփման  հիմքի վրա: Կամա թե ակամա աղջիկների խաղը շփում է հանուն շփման: Ի հակադրություն այս ամենի՝ տղաների խաղում առկա է գործողությունը, որը համեմված է մրցակցության «աղ ու պղպեղով»: Սովորաբար տղաները շատ ավելի խորն են մտածում «Ինչ» ասելու և «Ինչպես» անելու  հարցերի շուրջ: Ընդ որում ցանկացած տղա՝ սկսած վաղ մանկությունից, հակված է ամեն ինչում անգերազանցելին ու ամենալավը լինելու իր ընկերների, բարեկամների, հետագայում՝ կոլեգաների և այլոց նկատմամբ:

Բացի այդ՝ տղամարդկային բոլոր գործողությունները ուղղված են արդյունք ստանալուն: Կյանքի հայրիշխանական մոտեցումը կամա թե ակամա գերադրում է տղայի դերը աղջկա նկատմամբ: Հետևապես մանկությունից ի վեր տղան  տրամադրված է ի հակադրություն աղջիկների ավելի ուժեղ, հզոր,  շարժուն, պատասխանատու և հարուստ լինել:
Արական սեռը ուժեղ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանական շատ տեսանկյուններից: Նրանց բաժին է ընկնում ինչպես ծանր աշխատանքը, այնպես էլ աշխատանքի  արժանի հատուցումը՝ փողի և փառքի տեսքով:

Տղամարդու և կնոջ հոգեբանության տարբերությունները



Ցանկացած տղամարդու հիմնական նպատակը կյանքում խելքի, կամքի, ինքնավստահության գերակայության հասնելն է: Քանի որ մրցակցության հարցում տղամարդիկ առավել նպատակասլաց են, նրանց համար չափազանց կարևոր է ամեն ինչում լինել առաջինը: Հաճախ այս զգացումը հատում է չափավորության բոլոր սահմանները և խանգարում է անհատին  «ազատ շնչել», սակայն տղամարդը երբեք չի կարող հաշտվել ոչ առաջնային դիրքի հետ, իսկ  հարմարվելը համազոր կլինի մահվան: Տղամարդուն երջանիկ լինելու համար բավական է ընդամենը մեկ բան՝ հաջողություն: Երբ կա հաջողություն, մացյալը հեշտ է նվաճել: Իսկ տղամարդուն հաջողակ դարձնելու  համար  բավական է միայն սիրել, հպարտանալ նրանով, մշտապես ոգևորել նրան, թվել նրա արժանիքները և նպաստել նրա ինքնագնահատականի ու ինքնավստահության  բարձրացմանը:

Բոլոր տղամարդիկ էլ իրենց սրտի խորքում մնում են փոքրիկ և չարաճի մանուկներ, որոնք ունեն քնքշանքի  ու նույնիսկ ավելորդ խրախուսման, երես տալու անհրաժեշտություն: Ցանկացած դիրքի և հասկացողության տղամարդու հնարավոր է ճնշել և՝ ընդհակառակը ապրեցնել  նրա մեջ առկա փոքրիկ տղային՝ ցուցաբերելով համապատասխան վերաբերմունք:

Իրականում տղամարդկանց աշխարհը շատ ավելի պարզ է. նրանք ավելի թեթև են նայում կենցաղային հարցերին, ինչը կնոջ դեպքում կարող է դառնալ սթրեսի գլխավոր պատճառներից մեկը: Օրինակ,  երբ միաժամանակ կինը և տղամարդը հայտնվում են թափթփված սենյակում, կինը սկսում է մտովի կենտրոնանալ խառնաշփոթի մեջ և  հստակորեն պատկերացնում է՝ ինչը իր տեղում չէ... ու դա կարող է նյարդայնացնել նրան: Իսկ տղամարդը երբեք այդքան հեու չի գնում մտովի և այդ պահին գուցե նույնիսկ չնկատի էլ թափթփվածությունը, քանի որ սովորաբար տղամարդիկ մտազբաղ են լինում ավելի «վեհ ու կարևոր» գաղափարներով:

Տղամարդկային հոգեբանությունը շատ ավելի ընթեռնելի է, պարզ ու հասկանալի, քանի որ նրանք երբեք չեն մեծանում, սակայն, ի տարբերություն կնոջ՝ նրանք շատ ավելի դաժան են և հիշաչար:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղամարդու և կնոջ հոգեբանության տարբերությունները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (02.01.13) Դիտումներ: 8716 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, կանայք, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0