RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները  396

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դուք միասին ապրում եք բավականաչափ երկար և վստահում եք իրար, ինչպես սեփական անձին: Բայց հանկարծ նրա պահվածքում անսպասելի փոփոխություններ եք նկատում, և տագնապը պարուրում է ձեզ` «Նրա կյանքում այլ կին է հայտնվել»…  
 
Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները
 
Երբեմն պարզվում է, որ դա իսկապես այդպես է, երբեմն  էլ իրականությունն ամենևին այլ է լինում:  Ինտուիցիան (ներըմբռնումը)  զորեղ գործիք է, և արժե վստահել դրան, բայց դուք, իմաստուն կին լինելով, պետք է իմանաք տղամարդու անհավատարմությունը վկայող «հավաստի» նշանները, որոնք ուսումնասիրելու դեպքում չեք սխալվի եզրահանգումների մեջ:
 
Նշաններ, որոնք չպետք է անտեսել
 
Նա սկսել է ավելի շատ հետևել իրեն: Ձեր տղամարդուն առանձնապես բնորոշ չի եղել իր արտաքինի, հագուստի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը: Հինգ տարվա վաղեմության սովորական մարզաշապիկը նրա մշտական «ուղեկիցներն» էին տանը: Եվ հանկարծ նա կտրուկ փոխում է իր վերաբերմունքը արտաքին տեսքին: Սկսում է մոտավորապես այսպիսի հարցեր տալ` «Տեսքս ոնց է», «Կոստյումս  շատ հնաոճ չի, չէ», «Ինչ փողկապ ընտրեմ»:
 
Հանկարծ նա գալիս է եզրակացության, որ ժամանակն է զբաղվել մարզանքով, ձգել մկանները և վերադարձնել մարմնի երբեմնի մարզավիճակը: Սովորականից երկար է կանգնում հայելու առջև` ինչ-որ բան մտածելով:  Կամ` սկսել է ավելի հաճախ այցելել վարսավիրանոց, վազում է առավոտները  կամ սպորտդահլիճ է հաճախում: Իրեն թանկարժեք օծանելիք է գնել, նոր ներքնազգեստ… Եվ այդ կապակցությամբ արված ձեր զարմացական արտահայտություններին ի պատասխան  կամ լռում է, կամ էլ ասում` «Բայց չէ որ ինչ-որ մի օր պետք էր սկսել ավելի շատ հետևել ինքս ինձ: Համ էլ` այս ամենը քեզ համար է»: 
 
Ի դեպ, կտրուկ փոփոխությունները կարող են կապված լինել ոչ միայն արտաքին տեսքի, այլև առողջության հետ: Տղամարդն անսպասելիորեն սկսում է հետևել` նորմալ է արդոք իր ճնշումը, արյան անալիզ է հանձնում /ապահովության համար/, վիտամիններ է ընդունում տոկունությունը մեծացնելու համար, օգտագործում է շամպուն /կրեմներ/ մազաթափության դեմ:
 
Գաղտնի հեռախոսազրույցներ է ունենում
 
Երբ զնգում է բջջային հեռախոսը, նա դուրս է գալիս սենյակից և կիսաձան խոսում ինչ-որ մեկի հետ: Եվերբ հարցնում եք, թե ով էր, ինչ-որ բան է մրթմրթում բանակային հին ընկերոջ կամ գործընկերոջ մասին: Կամ էլ պարզապես նյարդայնանում է ու պահանջում «քիթը չխոթել» իր գործերի մեջ, որոնցից բացարձարակապես գլուխ չեք հանում: Այո, որոշ տղամարդկանց համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Նրանք կարող են հարձակման անցնել նաև  նմանատիպ արտահայտություններով` «Դու որ ժամերով խոսում ես մորդ կամ ընկերուհիներիդ հետ, ես բան ասում եմ»:
 
Համենայն դեպս, նմանատիպ խոսակցությունները տղամարդկանց պարագայում միշտ ինչ-որ բան նշանակում են:
 
Նրան սովորականից ավելի քիչ եք տեսնում
 
Շաբաթվա մեջ ուրբաթ օրը նա սկսել է պարտադիր շախմատ խաղալ… Կամ արդեն երկրորդ շաբաթն է` սովորականից ավելի երկար է աշխատում: Հանկարծ սկսել է գործուղումների մեկնել, որոնք առաջ չկային: Ասում է, թե աշխատավայրում իրեն ուղղակի հեղեղել են գործերով` չնայած դա աշխատավարձի վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Նույնիսկ հակառակը. նա սկսել է ավելի քիչ գումար տալ կամ էլ վերջին շրջանում ընդհանրապես չի տալիս: Առաջին անգամ այսքան տարվա մեջ խոսում է արձակուրդն առանձին անցկացնելու մասին…
 
Թաքուն sms (էլ.նամակ) է ուղարկում
 
Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները
 
Նույնը վերաբերում է և էլեկտրոնային փոստին: Ընդհանրապես նա սկսել է երեկոյան ավելի երկար նստել համակարգչի առջև կամ փակվել զուգարանում` բջջային հեռախոսը ձեռքին: Մի հուսադրեք ձեզ նրանով, թե պարզապես խաղ է խաղում: Փորձեք աննկատ մոտենալ նրան, երբ հերթական անգամ տարված է իր «խաղով»: Կնկատեք նրա վայրկենական ռեակցիան (հակազդեցությունը)` ջղաձիգ պահվածք, անհանգիստ հայացքներ կամ` ընդհակառակը` անսպասելի զայրույթի պոռթկում: Տղամարդը չի սիրում «բռնվել դեպքի վայրում»:
 
Անընդհատ քննադատում է ձեզ
 
Նախկինում նա համբերատար էր ձեր թերությունների նկատմամբ: Բայց վերջին շրջանում նրա համբերատարությունը ինչ-որ տեղ կորել է: Նա կառչում է ցանկացած մանրուքից: Մեկ չափազանց երկար եք զբաղեցնում լոգասենյակը, մեկ ճաշն եք չափից դուրս աղի պատրաստել, մոռանում եք հիշեցնել կարևոր զանգերը… Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե նա պարզապես առիթ է փնտրում վեճ սկսելու համար…
 
Իսկ միգուցե հենց այդպես էլ կա… Չէ որ վիճաբանությունից հետո տղամարդը պարտավոր չի լինի բացատրել, թե ուր է անհետանում գիշերով: Բացատրութունն այն է, թե դուք եք հասցրել նրան այդ վիճակին:
 
Չափազանց հոգատար է դարձել
 
Դա անհավատարիմ տղամարդու մյուս ծայրահեղությունն է: Օրինակ` հանկարծ սկսել է առանց առիթի ծաղիկներ նվիրել, պատրաստել ձեր սիրած կերակրատեսակը (եթե սեր ունի խոհանոցի նկատմամբ), լսում է ձեր խնդրանքները, փորձում ընդառաջ գնալ ցանկություններին… ընդհանրապես անում է գրեթե ամեն ինչ, ինչ խնդրում եք: Եթե ձեզ մոտ դեռ մեղրամիս  չէ, ուրեմն` զգույշ եղեք…
 
 Նման ձևով տղամարդիկ «ծածկում են» իրենց մեղքի զգացողությունը: Մի բան միայն կարող է մխիթարել ձեզ. այն, որ նա մեղքի զգացում ունի: Դա նշանակում է, որ նա ձեր հանդեպ անտարբեր չէ: Այդպես, համենայն դեպս, պնդում են հոգեբանները:
 
Փոխվել է անկողնում
 
Նա ավելի կրքոտ ու «հնարամիտ» է դարձել, դուք չեք կարողանում հավատալ, որ առաջվա ձեր ամուսինն է: Ձեզ ավելի հաճախ է ցանկանում և` ամենաանկանխատեսելի տեղերում: Նրա աչքերը փայլում են` արտահայտելով կիրք ու հափշտակվածություն:
 Կամ` այլ տարբերակ. նա ընդհանրապես դադարել է սիրով զբաղվել: Պատճառաբանում է հոգնածությունը, սթրեսը աշխատավայրում… ինչ ասես, միայն թե չքնի  ձեզ հետ: Հաճախ մնում է մինչև ուշ գիշեր, մինչև դուք քնեք, և միայն այդ ժամանակ է զգուշորեն մտնում անկողին:
 
Առաջին տարբերակն, իհարկե, ավելի հաճելի կլինի ձեզ համար, բայց այն ոչ պակաս վտանգավոր է:  Սեքսի հետ առնչվող ցանկացած կտրուկ փոփոխություն ձեզ պետք է զգոնության մղի:  Դրանք պատահական չեն լինում:
 
Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները
 
Նա միշտ անտրամադիր է
 
Վերջին շրջանում նա տարօրինակ կերպով ճնշված է, ինքնամփոփ… Տպավորություն է ստեղծվում, թե նա ձեզ հետ է և  «ձեզ հետ չէ», իսկ դուք պատճառն եք նրա լարվածության: Եթե փորձեք հարցնել` ինչ է պատահել, նա հստակ ոչինչ չի պատասխանի:  Իհարկե, հնարավոր է, որ նման պահվածքը կապված է աշխատանքային խնդիրների հետ, բայց հաճախ էլ դա հետևանք է լուրջ արտամուսնական կապի` այլ կնոջ հետ: Դուք բառի բուն իմաստով խանգարում եք նրան, և դա նյարդայնություն է առաջացնում:
 
Այս դրսևորումը սովորաբար ամենալուրջն է և բազմանշանակը: Պետք չէ միանշանակ եզրահանգումներ անել` հիմնվելով միայն նման վարքi վրա, բայց անտեսել էլ այն չի կարելի:
 
Ի՞նչ անել, եթե ձեր սիրելին դավաճանել է
 

Նախևառաջ` մի մեղադրեք ձեզ:

Թույլ տվեք ձեր զգացմունքներին դուրս ժայթքել: Առողջ չարացածությունն ավելի լավ է, քան ցավագին ափսոսալն ու վշտանալը:

Քննարկե'ք ձեր իրավիճակը նրա հետ, ում վստահում եք: Ավելի է հեշտ է խնդրի լուծման համար ուժեր հավաքել այն ժամանակ, երբ մենակ չեք:

Փոխվեք, այլ գույն ներկեք մազերը, գնեք նոր հագուստներ: Դուք ավելի ուժեղ և անկախ կզգաք: Նա չպետք է մտածի, թե  ձեր աշխարհը ավերակների է վերածվել:


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 396 | Տեգեր: դավաճանություն | - Վարկանիշ -: 0.0/0