RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Տղամարդն անկեղծանում է, թե ինչու է ուժեղ սեռը դժվարությամբ մտերմության քայլեր անում  227

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Տղամարդն անկեղծանում է, թե ինչու է ուժեղ սեռը դժվարությամբ մտերմության քայլեր անում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դու մի քանի ամիս է հանդիպում ես տղայի հետ և արդեն պատրաստ ես լրջացնել հարաբերությունները ... բայց նա խուսափում է այդ թեմայից։ Դու մտածում ես, թե գիտես՝ինչու նա չի ուզում լրջացնել հարաբերությունները, և մտքումդ արդեն վատագույն տարբերակներն ես պտտեցնում...

 

Տղամարդն անկեղծանում է, թե ինչու է ուժեղ սեռը դժվարությամբ մտերմության քայլեր անում

 

Գրող Մայքլ Ջենը, մեր լսած առաջին ողջամիտ բացատրությունն է տվել այս մասին։ Եվ այսպես.
Որպես տղամարդ, ես կարող եմ ասել, որ այդ վիրավորական մեղադրանքը պարզապես ենթադրություն է և ոչինչ ավելի։ Իհարկե, մենք վախկոտի մեկն ենք։ Մենք վախենում ենք ինչ-որ մեկին նվիրվելուց։ Բայց լսիր, գուցե ես կարողանամ օգնել քեզ հասկանալու, թե ինչու ենք մենք այդքան դանդաղում, երբ խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, նույնիսկ այն դեպքերում, երբ ինքնամոռաց սիրահարված ենք։

Նախ սկսենք սկզբից։ Դու պետք է սկսես հասկանալ, թե ինչ է նշանակում տեսքի գիժ լինելը։ Երբ ես 10 տարեկան էի, իմ հայրը ինձ տարավ իր աշխատավայր՝ Ամանորի երեկույթին։ Նա խոստացել էր, որ Ձմեռ պապին անպայման կգա և նվերներ կբերի։ Երեկույթի ժամանակ, կյանքումս ամենամեծ նվերների կույտը տեսա՝ տարբեր չափերի ու ձևերի արկղեր, յուրաքանչյուրը՝ փայլուն թղթի մեջ փաթեթավորված։ Հետո ասացին, որ բոլոր երեխաները մեկական նվեր ընտրեն ու վերադառնան իրենց սեղանների մոտ։ Ես սարսափած էի։ Ո՞րն ընտրեմ։ Իսկ եթե վատ նվեր ընտրե՞մ։ Ինչո՞ւ չենք կարող սկզբից բացել նվերներն ու հետո որոշել։ Ո՞ւմ հիմար միտքն էր սա։

 

Գեղեցկության հետևից ընկնողները

Տաս տարի անց սկսվեցին իմ առաջին ժամադրությունները։ Երբ մի բան նոր է, մենք՝ տղամարդիկ, միայն փայփլուն փաթեթավորումն ենք նկատում։ Մեզ շլացնում է ձեր ժպիտը,
մազերը, հագուստը, պարանոցի աննկարագրելի, գայթակղիչ բույրը։ Սակայն մեջինի, այսպես ասած, պարունակության մասին, գրեթե ոչինչ չգիտենք։
Եթե շատ նեղ բլուզով տղա է անցնում, մեկ րոպեի ընթացքում էլ կարելի է եզրակացնել, որ նա անասունի մեկն է։ Բայց երբ գեղեցիկ աղջիկ է անցնում ... մի րոպե։ Մի ամիս հետո, մենք դեռ գեղեցիկից այն կողմ, բան չենք նկատել, բայց արդեն ծանոթացել ենք նրա ծնողների հետ։
Այլ կերպ ասած, մենք ուզում ենք դանդաղ շարժվել ... շաաաատ դանդաղ, որ ժամանակ լինի՝ ձեզ իսկապես լավ ճանաչելու։

 

Բաժանվելու վախը

Լուրջ հարաբերությունները ձգձգելու այլ պատճառ էլ կա։ Մենք ծանր ենք տանում անհաջողությունը։ Մենք ձեր պես օժանդակող, վերականգնող համակարգ չունենք։ Օրինակ՝ ընկերուհիներիցս մեկը վերջերս գնացել մի երեկույթի, որտեղ հավաքվել էին 30 կին՝ իրենց լքված ընկերուհուն զվարճացնելու։

Իսկ հիմա, նույն տարբերակը տղամարդկանց դեպքում. «Սառա Մարշալ» ֆիլմում մի դրվագ կա, որտեղ գլխավոր հերոսը կանգնած է խոհանոցում, հեկեկալով վառում է իր նախկին ընկերուհու լուսանկարները։ Ահա թե որտեղ է տղամարդկանց օժանդակող համակարգը։ Մենք ընկճվում ենք, ու ինքներս մեզ ասում, որ մեղկելու բան ենք, դրա համար էլ չենք ուզում՝ սա մեզ հետ պատահի։
Ու հատկանշական է. երբ տղամարդը հարաբերությունների մեջ է մտնում, նրա օժանդակող համակարգը է՛լ ավելի է թուլանում։ Նա ավելի ուշ-ուշ է հանդիպում իր ընկերներին, այնքան է խորանում քո կյանքի մեջ, որ սեփականն է կորցնում։ Արդեն ավելի խոցելի է զգում իրեն, և լուրջ հարաբերության գնում է ճիշտ այնպես, ինչպես ծովում խեղդվող մարդն է լողում դեպի ափ։

 

Ինչպե՞ս անել, որ տղան իրեն այնքան վստահ և ուժեղ զգա, որ համաձայնի այդ քայլին։ Պարզապես եղիր հոյակապ ընկերուհի, այն տեսակից, որը ողջունում է տղայի ընկերական կապերը։ Նույնիսկ պնդիր, որ նա պահպանի դրանք։ Եվ ժամանակ տուր նրան՝ բացահայտել քեզ։ Թույլ տուր, որ գեղեցկությունից զատ, արժանիքներդ էլ տեսնի, ու հասկանա, թե ինչ երջանկություն է քեզ հետ լինելը։

 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղամարդն անկեղծանում է, թե ինչու է ուժեղ սեռը դժվարությամբ մտերմության քայլեր անում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 227 | - Վարկանիշ -: 0.0/0