RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Տղամարդիկ «սև ցուցակից»  208

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Տղամարդիկ «սև ցուցակից»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սերը տարօրինակ է: Այն կարող է ինչպես երջանկություն, այնպես էլ դժբախտություն բերել, նայած թե ով է ձեր կողքի տղամարդը: Քանի դեռ կիրքը չի կուրացրել և հարաբերությունները այնքան էլ չեն խորացել, ավելի հեշտ է կողմնորոշվել,  թե որ  տեսակին է պատկանում ձեր ընկերը: 
 
Տղամարդիկ «սև ցուցակից»
 
Նա վտանգավոր է, քանի որ խանդոտ է:
 
Տղամարդկանց այս տեսակը ընդունակ է ձեր կյանքը դարձնել մղձավանջ: Նրանք ձեզ խանդում են ոչ միայն ընկերների, հարևանների և գործընկերների, այլև երթուղային տաքսիների վարորդների, հեռուստացույցով ելույթ ունեցող ցանկացած անձի հանդեպ:
Յուրաքանչյուր տղամարդու մեջ  նրանք տեսնում են պոտենցիալ մրցակցի: Եվ լավ է, որ ընդամենը մրցակցի, այլ ոչ հակառակորդի: Դասական խանդոտը դիտում է իր կասկածները, որպես փաստարկ: Եվ իր ենթադրյալ մտքերով նա պատրաստ է թունավորել անգամ ամենամեղմ ու համբերատար կնոջ կյանքը: 
Իրատեսությունը այս դեպքում կարող է միայն օգտակար լինել:
 
Նա  Պիգմալիոն է…
 
Նրանք միշտ իրենց զգում են Պիգմալիոնի դերում` առանց խոչընդոտների կերտելով իրենց իդեալը: Եթե ընկերուհին  նրան թվում է մի փոքր գեր, նա անձամբ նրա համար կմշակի հատուկ դիետա: Իսկ եթե աղջիկը շատ նիհար է, ապա կստիպի... օրինակ` մեծացնել կուրծքը:
Նրա հետ ձեր ընկերությունը կվերածվի առնվազն զինվոր-գեներալ հարաբերությունների: Նա կթելադրի, իսկ դուք կապրեք այնպես, ինչպես նա է ցանկանում: Նա միշտ կսովորեցնի ձեզ ինչ անել և երբ: Նա ընդունակ է ձեր իսկ աչքերում իջեցնել ձեր ինքնագնահատականը մինչև զրոյական աստիճանի:
 
Գրեթե ինչպես  Բրեդ Փիթը…
 
Եթե դուք հոգնեք մենակությունից ու ցանկանաք շտկել ձեր անձնական կյանքը մտերմություն հաստատելով մեկի հետ, ով շրջապատում հայտնի է որպես հմայիչ սրտակեր, այս դեպքում էլ  զերծ չեք կարող մնալ ճակատագրական սխալներից: «Ավելի լավ է դուք վաստակեք մարդկանց հարգանքը, քան նախանձը»,- ասում էր Դեյլ Քառնեգին:
Սկզբում գուցեև դուք երջանկությունից շողաք, երբ տեսնեք ձեր ընկերուհիների թունոտ հայացքները` ուղղված ձեր երկուսին փողոցում: Իսկ երբ ցնծության առաջին պահերն անցնեն, դուք կսկսեք տառապել խանդից ու անհանգստությունից ամեն անգամ, երբ նա տանից դուրս կգա: Հետո նա ձեզ կլքի և դուք կհասկանաք, որ դուք պարզապես նրա հերթական զոհն եք:
 
Տղամարդիկ «սև ցուցակից»
 
«Մամայի բալա»
 
Առանց մայրիկի նա քայլ անգամ չի անի: Պատկերացրեք միայն ձեր կողքին մի տղամարդ, ով ձեզ հետ հանդիպելու համար ամեն անգամ թույլտվություն պետք է խնդրի մայրիկից: Մի խոսքով` մամայի բալա: Որքան էլ խորը լինեն ձեր զգացմունքները, նրա հետ ամուսնական կյանքում
• դուք նրա համար պետք է նաև հոգատար «մայր» լինեք,
• նրա մայրը, միևնույն է, միշտ ձեր մեջտեղում է կանգնելու:
Եթե առաջին դեպքում կարելի է գոնե հանդուրժել, ապա երկրորդ դեպքում հնարավոր չէ ընդհանրապես դիմանալ: Դասական մամայի բալաների տեսակը հանդիպում է ոչ հաճախ, հիմնականում նրանք «թաքնված տաղանդ” են: Եվ միայն հետո եք հասկանում, որ ձեր լավագույն հանդիպումները գրեթե միշտ համընկել են այն ժամանակաշրջանին, երբ նա հերթական անգամ վիճել է մայրիկի հետ և որոշել նոր կյանք սկսել:
 
Պաթոլոգիկ ժլատ
 
Տղամարդկանց այս տեսակը  անտանելի է: Եթե նրա հետ գնաք  նույնիսկ ամենաէժան ռեստորանը, չզարմանաք, եթե նա առանց կարմրելու վճարի միայն իր համար և արդարանա, որ հակառակ դեպում իր մոտ գումար չի մնա: Լիովին իրենց գոհ կարող է ներկայանալ ձեր ծննդյան տոնին փոքրիկ շոկոլադե տուփով: 
Կա հետաքրքիր օրինաչափություն. եթե տղամարդը ժլատ է, ապա ժլատ է ոչ միայն իր նվերներում, այլև խոսքերում ու գգվանքներում: Նրա հետ չստացված սիրավեպի արդյունքը խորը հիասթափություն է, իսկ  ամուսնությունը` ամենավատ տարբերակը, որ կարելի էր սպասել կյանքից: Նրանից ամեն անգամ գումար  կամ ինչ-որ բան խնդրելը հերթական սկանդալն է: Արդյունքում կինը կորցնում է ինքնահարգանքը` թյուրիմացաբար մտածելով, որ ստանում է այն, ինչին արժանի է:
 
Այնպես որ, ընտրություն կատարելուց առաջ առանց իդեալականացնելու փորձեք հասկանալ, թե ով է ձեր կողքի տղամարդը: Իհարկե ժողովրդական խոսքն ասում  «Երկու երնեկ մի տեղ չես գտնի», բայց նույնիսկ հարաբերությունների սկզբում այս կամ այն թերության դրսևորումը դիմացինի մեջ անխուսափելի է: Երբեք մի անտեսեք դրանք` շարունակելով տալ ձեր ջերմությունն ու քնքշանքը: 
 
Չնայած մարդու բնավորությունը հիմնականում հնարավոր չէ փոխել, այնուամենայնիվ ցույց տվեք ձեր վերաբերմունքը նրա թե առավելություններին, թե բացասական գծերին: Երբեք մի փակեք ձեր աչքերը սիրահարված ժպիտով, եթե նրա բնավորության որևէ բացասական կողմ ձեզ համար անտանելի է:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղամարդիկ «սև ցուցակից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 208 | Տեգեր: տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0