RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

«Տակ տված» երիտասարդը սիրուհու հետ ինտիմ կյանքը հրապարակելու շանտաժով հափշտակել է նրա ոսկեղենը  2385

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


«Տակ տված» երիտասարդը սիրուհու հետ ինտիմ կյանքը հրապարակելու շանտաժով հափշտակել է նրա ոսկեղենը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Դ.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա Կարենը մեղադրվում էր շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի ամռանը Կարեն Դ.-ն գտնվել, է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի էր մեկնել: «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով, գործով տուժող Նորայի (անունը փոխված է) նախաձեռնությամբ Կարենը ծանոթացել ու մտերմացել է նրա հետ:

2015 թվականի օգոստոսին Կարենը վերադարձել է Հայաստան: Մշտական աշխատանք չունենալով՝ իրեն պատկանող մեքենայով Վանաձորում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների շրջիկ առևտրով:

Մթերքները նա ապառիկ կարգով գնել է վանաձորցի Սամվել Մ.-ից:

Սեպտեմբերի սկզբին Կարեն Դ.-ն Վանաձորում անսպասելիորեն տեսել է Նորային, զանգահարել ու հայտնել է, որ ինքը վերադարձել է Հայաստան, նույնիսկ Վանաձորում հեռվից տեսել է նրան:

Նորան Կարենին հրավիրել է իր տուն: Փոխադարձ համաձայնությամբ Կարենը Նորայի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Դրանից հետո, մինչև դեկտեմբեր ամիսը Կարենն ու Նորան հաճախ հանդիպել են վերջինիս բնակարանում և փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել իրար հետ:

2015 թվականի դեկտեմբերի սկզբին Կարենի ձեռք բերած գյուղատնտեսական մթերքները ցրտահարվել ու փչացել են: Կարենը Սամվել Մ.-ին պարտք է մնացել 200 հազար դրամ:

Չկարողանալով սեփական միջոցներով այդ պարտքը վճարել՝ Կարեն Դ.-ն որոշել է իր պարտքի գումարը շորթել սիրուհուց՝ Նորայից:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար, Նորայի մասին արատավորող տեղեկություններ՝ իրենց հանդիպումների ինտիմ մանրամասները հրապարակելու սպառնալիքով Կարենը Նորայից պահանջել ու շորթել է 190 հազար դրամ ընդհանուր արժողությամբ հինգ կտոր ոսկե զարդեր, որոնք վաճառել ու վճարել է փչացած գյուղմթերքների արժեքը:

Բացի այդ, 2016 թվականի մարտի 8-ին Կարենը Նորային խաբել է՝ իբր նրա ոսկեղենը գտնվում է գրավատանը, գրավի տոկոսները իբր թե վճարելու պատրվակով չարաշահել է Նորայի վստահությունը և նրանից հափշտակել է 30 հազար դրամ արժողությամբ ոսկե շղթա ու կախազարդ:

Այս երկրորդ՝ խարդախության դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 2016 թվականի ապրիլի 15-ին Կարեն Դ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողի հետ հաշտության հիմքով:

Շորթման մասով Կարեն Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողն այդ կարգի դեմ չի առարկել: Դատարանն արձանագրել է, որ Կարեն Դ.-ն հատուցել է տուժողին պատճառած նյութական վնասը:

Կարեն Դ.-ն մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 400 հազար դրամ տուգանքի:

Դատարանը տուգանքի վճարումը տարաժամկետել է 10 ամսով ու պարտավորեցրել է Կարեն Դ.-ին՝ տասն ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարել 40 հազար դրամ:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Տակ տված» երիտասարդը սիրուհու հետ ինտիմ կյանքը հրապարակելու շանտաժով հափշտակել է նրա ոսկեղենը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (29.08.16) Դիտումներ: 2385 | Տեգեր: հետ, կյանքը, սիրուհու, «Տակ, հրապարակելու, հափշտակել, ինտիմ, երիտասարդը, տված», շանտաժով | - Վարկանիշ -: 0.0/0