RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Սիրված կնոջ 10 գաղտնիքները  1225

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Սիրված կնոջ 10 գաղտնիքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչու՞ է մեկը սիրված ու երջանիկ, իսկ մյուսը դատապարտված է ամբողջ կյանքում որոնելու իր կեսին։ Ահա ամենագլխավոր բաղադրատոմսերը։ Փորձեք դրանք գործնականում։ Դրական արդյունքը երաշխավորված է։

 

 

Սիրված կնոջ 10 գաղտնիքները

 

Նախևառաջ ձերբազատվեք կարծրատիպերից։ Շատ կանայք համոզված են՝ տղամարդու սիրտը գրավելու ճանապարհը նրա ստամոքսն է, ուստի անձնազոհությամբ եփում են, թխում, տապակում, պահածոյացնում։ Ոչ ոք չի վիճարկում՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները պաշտում են համեղ կերակուրները, բայց միայն տեսակ-տեսակ ուտեստներով նրանց չես նվաճի։ Համաձայնեք՝ ախորժակով խժռել տիկնոջ եփածը և սիրել նրան՝ բնավ նույն բանը չեն։ Անձնական երջանկություն չի խոստանում նաև կնոջ լիակատար անձնազոհությունը հանուն զուգընկերոջ։

 

Բանն այն է, որ տիկնայք այնքան ջերմեռանդորեն, այնքան ուժեղ են սիրում զուգընկերոջը, որ... անում են դա երկուսի փոխարեն, այնպես որ պարոնին անելու բան չի մնում։ Տղամարդու մեջ սեր բռնկելու համար միանգամայն այլ բան է անհրաժեշտ...

 

Ի՞նչ է նա ուզում 

Անշուշտ, սերը հախուռն գործընթաց է, բայց ինչ-ինչ օրինաչափություններ այնուամենայնիվ կան։ Հարցումները ցույց են տալիս, որ ծանոթության սկզբում տղամարդկանց գրավում է միայն արտաքինը։ Նրանց դուր են գալիս կնոջ կազմվածքը, աչքերը, մազերը։ Սակայն տևական կապի համար ուժեղ սեռը գնահատում է ոչ միայն ընտրյալի գեղեցկությունը, այլև ինտելեկտն ու հումորի զգացումը։ Բայց դրանք էլ բոլոր բաղադրիչները չեն, որոնցով խմորվում է տղամարդկանց հիացմունքը։

 

Այսպիսով՝ տեսնենք, թե ինչ են սիրում տղամարդիկ կանանց մեջ։

 

1. Առեղծվածայնությունն ու պչրանքը։

Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր դարերում դուր է եկել, երբ իրենց գայթակղել ու մոլորեցրել են։ Նրանք հիմա էլ հաճույքով ներգրավվում են այդ խաղի մեջ, այնպես որ սիրահետման արվեստը ամենևին ժամանակավրեպ մի՛ համարեք։ Գայթակղել կարելի է տարբեր ձևերով, օրինակ՝ հայացքով, մերթ սևեռուն, մերթ երազկոտ, մերթ կանչող, մերթ սառը։ Եվս մի միջոց. պարբերաբար զուգընկերոջը շփոթեցրեք ձեր դարձվածքներով: Ենթադրենք՝ այն հարցին, թե ինչու ես այսօր ամբողջովին սպիտակ հագել, անորոշ պատասխան տվեք՝ էդպես ստացվեց։

 

2. Ինքնավստահություն։

Հնարավոր է, որ տղամարդիկ էներգետիկ սնունդ են ստանում նման կանանցից, գումարած՝ շոյվում է նրանց ինքնասիրությունը. հպարտ, իրեն բարձր գնահատող ընկերուհի ունենալը նույնն է, թե առաջին տեսակի տղամարդկանց էլիտար ակումբի անդամատոմս ունենաս։ Եթե այդ կինը ընտրել է իրեն, նշանակում է՝ ինքն էլ շլացուցիչ է։ Ուստի շտապ բարձրացրեք ինքնագնահատականը։ Ձերբազատվեք ձեր մարմնի համար ամոթի զգացումից, ինչպիսին էլ որ այն լինի (գեր, թուլացած, անհամաչափ և այլն), ու սովորեք գրագետ ներկայացնել ձեր արժանիքները։ Գեղեցիկ ոտքերն ընդգծեք կարճ փեշով, իսկ խելացի մտքերը բարձրաձայնե՛ք, ոչ թե մտքում պահեք։ Եվ գլխավորը՝ սովորեք սիրել ոչ միայն տղամարդուն, այլև ձեզ։ Այդ դեպքում նա ձեզ շատ ավելի ուժեղ կսիրի։

 

3. Կաշկանդվածությունը սեքսի հարցում։

Անկաշկանդությունը անկողնում նույն ինքնավստահությունն է, միայն՝ մերկ տեսքով և հորիզոնական դիրքով։ Կարևոր է առավելագույնս թուլանալ և բավականություն ստանալ: Տղամարդը միշտ զգում է, թե երբ է կինը տրվում ոչ միայն իրեն, այլև գործընթացին, դա նրան խելքահան անում։ Չափազանց կարևոր է հավանություն տալ նրա էրոտիկ ֆանտազիաներին: Եթե չափից ավելի շատ տաբուներ ունեք սեքսի հարցում, երբեք իսկապես սիրված չեք լինի։ Կամ էլ ձեզ կպաշտեն՝ իբրև բարոյական՝ համատեղելով ուրիշ կնոջ հետ։

 

4. «Վհուկի» բնավորություն։

Ուղնուծուծով վհուկներից վախենում են, բայց կիսավհուկները շատ ցանկալի են։ Ինչու՞ է վհուկն այդպես գրավում ուժեղ սեռին։ Նա տղամարդուն մշտական լարվածության մեջ է պահում, սրում հարաբերությունները։ Նման կինն արտառոց է ու անկանխատեսելի, նա թույլ չի տալիս տղամարդուն թուլանալ և ձանձրանալ: Բայց շատ մի՛ չարաշահեք այդ դերը։ Մի բան է մի քիչ պղպեղ ցանել տղամարդու հետ հարաբերություններին և միանգամայն այլ բան՝ անտանելի բնավորությամբ հիսթերիկի վերածվել։

 

5. Խնամված տեսք։ 

Չի կարելի մտածել, որ տղամարդկանց դուր են գալիս միայն երկարոտն մոդելանման աղջիկները: հազարավոր տղամարդկանց համար, օրինակ, Մերիլին Մոնրոն մինչև օրս սեքսի խորհրդանիշ է։ Մինչդեռ նրա չափսը 48 էր։ Այնպես որ մոռացեք չարաբաստիկ 90-60-90-ի մասին։ Ըստ հարցումների՝ տղամարդու տեսանկյունից իդեալական կինը պետք է ունենա մոտ 57 կգ քաշ, 163 սմ հասակ, միջին չափսի կուրծք, սլացիկ, բայց ոչ չոր կազմվածք և, գլխավորը, խնամված լինի։ Տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին (չափից ավելի երկար եղունգներ չեն սիրում, բայց ըստ արժանվույն են գնահատում գեղեցիկ մանիկյուրը), ոտքերին (բարձր կրունկը պարտադիր է) և շրթունքներին։ Ի դեպ, շատ պարոններ տանել չեն կարող վառ կարմիր շրթներկը՝ այն չափից ավելի գռեհիկ համարելով։

 

6. Առողջ երեխա ունենալու ունակություն։ Ենթագիտակցաբար արուն ընտրում է այն էգին, որի մարմինը պատշաճ է մանկածնության համար։ Բարձր վարկանիշ ունեն հատկապես այն կանայք, որոնց կազմվածքը ավազի ժամացույց է հիշեցնում, երբ մեջքի պարագիծը կազմում է կոնքերի պարագծի 70%-ը։ Այն կանայք, որոնց մեջքը կոնքերից ավելի լայն է, առանձնապես վարկանիշ չունեն, նման համամասնությունը վկայում է, որ ճարպը կուտակվում է արգանդի և ձվարանների շրջանում, իսկ դա ցածր պտղաբերության նշան է։ Հասկանալի է, որ նման տիկնանց նույնպես սիրում են, սակայն նրանք պետք է տղամարդկանց լրացուցիչ խթաններ առաջարկեն, օրինակ՝ ընդգծեն սլացիկ ոտքերը կամ մարմնի թերությունները քողարկեն հագուստի միջոցով։

 

7. Ցանկալիություն։

Պտղաբեր և գեղեցիկ կազմվածքն արդեն կնոջը ցանկալի են ներկայացնում։ Բայց այդ կազմվածքը պետք է լավ շրջանակի մեջ դնել, օրինակ՝ հագեք այնպիսի կրծկալ, որ ստինքները մոտենան իրար, և դրանց արանքում գծիկ առաջանա։ Դա խենթացնում է տղամարդկանց։ Եվ դա պատահական չէ։ Երբ մարդը կանգնեց երկու ոտքի վրա, կանանց կուրծքը մեծացավ, որպեսզի ուժեղ սեռին գրավի ոչ միայն փափուկ տեղով։ Իսկ երբ առաջանում է փոքրիկ գծիկը ստինքների միջև, դա կուրծքը նմանեցնում է հետույքին, և ուժեղ սեռը գլուխը կորցնում է։ 

 

Կրքոտության ուրիշ գաղտնիքներ էլ կան։ Սեփական մարմնի շոյանք, կանչող հայացքներ, կոնքերի տարուբերում, նրբաճաշակ օծանելիքի բույր. Այս ամենը պետք է առկա լինի իսկական պչրուհու զինանոցում։

 

8. Շռայլ հաճոյախոսություններ։

«Չի կարելի գերագնահատել գովասանքի ու խրախուսման նշանակությունը տղամարդկանց համար,– հավաստիացնում է ամերիկյան հոգեբան Բարբարա դե Անջելիսը։ Նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն, քան պատկերացնում եք։ Եվ քանի որ այդպես է, ուշադրության արժանացրեք ձեր ընտրյալի անգամ ամենաաննշան սխրանքները (ինքնուրույն ձվածեղ է պատրաստել, հիանալի մաքրել է գորգը փոշեծծիչով), և նա կսիրի ձեզ, քանի որ նկատել եք, թե ինչ լավն է ինքը։ Այն կինը, որ քաջալերում է, գովաբանում, դաշնակից է, զինակից և միաժամանակ տղամարդկանց նվաճումների խոսափող։ Միայն թե չափը մի՛ անցեք։ Հաճոյախոսություններ արեք այն ժամանակ, երբ ձեր ընտրյալի ինքնասիրությունն առանձնապես խոցելի է։

 

9. Նրա երազանքն իրականացնելու ցանկություն։

Յուրաքանչյուր տղամարդ նվիրական երազանք ունի և ապրում է դրանով ամբողջ կյանքում, բայց չգիտես ինչու չի շտապում այն իրականություն դարձնել։ Ուրեմն՝ օգնեք նրան։ Ձեր զուգընկերոջ մեջ առանձնահատուկ զգացմունք կառաջանա ձեր նկատմամբ, դուք կախարդուհի կամ հավերժահարս կդառնաք նրա աչքում, ով կատարել է նվիրական փափագը։ Նա ցանկացել է հոկեյիստ դառնալ, բայց այդպես էլ սառույցի վրա չի՞ սահել... Չմուշկներ ու համազգեստ գնեք։ Երազում է թռչել պարաշյուտո՞վ՝ թող նրան թռցնեն ուղղաթիռից իր ծննդյան օրը։ Տենչում է Լուսին թռչել որպես տիեզերական շբոսաշրջի՞կ, աերոդինամիկ խողովակը կապահովի տիեզերական զգացողությունները։ Բայց եթե ցանկանում է, որ ձևափոխեք ձեր քիթը, կուրծքը կամ կզակը, ապա դա ոչ թե երազանք է, այլ սովորական մեքենայություն։ Տեղի մի՛ տվեք։ Եվ ընդհանրապես զգույշ եղեք նման անձնավորության հետ։

 

10. Ըմբռնում։

Եվս մի տղամարդկային նվիրական երազանք՝ ընկերուհին բոլորից լավ հասկանա իրեն։ Ասենք, ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ ը հնչեցնում են այդ ցանկությունը՝ համարելով այն անիրականանալի։ Բայց չէ՞ որ դուք կարող եք դառնալ այն մարդը, ով միայն համերաշխության համար չի ծիծաղում նրա կոպիտ կատակների վրա, ով ոչ թե ներողամտությամբ թույլ կտա ձկնորսության գնալ, այլև իրոք կհասկանա, որ դա պետք է նրան։ Ապրելով մարդու հետ մի քանի տարի՝ պիտի փորձեք հասկանալ, թե ինչն է նրա համար կարևոր, ինչը՝ ոչ։ Եվ ոչ միայն հասկանալ, նաև ընդունել։ Եվ ահա, երբ ձեր ընտրյալը գիտակցի, որ իր կողքին արտասովոր կին է՝ ոչ միայն իր սիրուհին ու երեխաների մայրը, այլև լավագույն ընկեր, ապա ձեզ կատարելատիպ կհամարի, ով արժանի է անսահման սիրո ու գուրգուրանքի։

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սիրված կնոջ 10 գաղտնիքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 1225 | - Վարկանիշ -: 0.0/0