RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը. այո՞, թե՞, ոչ... (18+)  885

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը. այո՞, թե՞, ոչ... (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հայաստանում տարիներ առաջ մինչամուսնական սեքսը տաբու էր, իսկ այսօր կարծես թե` ոչ. համենայնդեպս, երիտասարդությունն ազատ խոսում է այդ մասին, ավելին, նրանցից շատերը նույնիսկ նախընտրում են սեռական հարաբերություն ունենալ մինչև ամուսնությունը: Այս մասին փաստում է հոգեբան Լուսինե Խանդանյանը: Bravo.am-ը թեմայի շուրջ զրուցել է նաև բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

 

Սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը. այո՞, թե՞, ոչ... (18+)

 

«Հայ հասարակությունն այսօր պատրաստ է խոսել և մտածել մինչամուսնական սեռական հարաբերությունների մասին, ինչի ապացույցն են թեմայի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները և թոք-շոուները հայկական հեռուստատեսությունում: Հայկական սերիալներում էլ, որքան հասցրել եմ նկատել, բարքերը բավական թեթև են ներկայացված»,-նշել է հոգեբան Լուսինե Խանդանյանը:

Այնուամենայնիվ, ինչքան էլ հասարակությունը խոսի ու մտածի մինչամուսնական սեքսի մասին, ընդունի կամ չընդունի նման կապերը, մասնագետները կարծում են, որ մինչամուսնական սեռական հարաբերություններն ունեն իրենց դրական և բացասական հետևանքները:

Որո՞նք են մինչամուսնական սեռական հարաբերությունների դրական և բացասական հետևանքները.

Բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը նշում է` ուռո-գինեկոլոգիական տեսանկյունից մինչամուսնական սեռական հարաբերությունների բացասական հետևանքները երկուսն են` անցանկալի հղիություն և սեռավարակներ. «Սակայն բացասական հետևանքներ կարող են լինել ոչ միայն սեռական օրգանների հետ կապված, այլև հոգեսեռական տեսանկյունից. եթե զույգը բավականաչափ հասուն չէ սեռապես, չկա երկկողմանի ներքին պարտավորվածության, պատասխանատվության զգացում և սեռական հարաբերություն ունենալուց հետո տղան կամ աղջիկը հանգիստ կարող է թողնել զուգընկերոջը, ապա լքվածի մոտ կարող են առաջանալ հոգեսեռական բնույթի մի շարք խնդիրներ` ինքնագնահատականի անկում, իմպուլսիվ սեռական կյանք սկսելու ցանկության առաջացում, սեռական անինքնավստահություն, սեռական թուլություն կամ սառնություն: Բոլոր այս խնդիրները ժամանակի ընթացքում կարող են առաջացնել հոգեհուզական և նյարդային լարվածություն, որից էլ սկիզբ են առնում մի շարք մարմնական հիվանդություններ: Մեր պրակտիկայում շատ հաճախ նկատում ենք, որ մարմնական հիվանդության հիմքում թաքնված է սեռական անբավարարության զգացումը»:
    
Սակայն, եթե կա երկկողմանի ներքին պարտավորվածություն, և եթե անհատը պատրաստ է ունենալ սեռական հարաբերություններ, ապա մինչամուսնական սեռական հարաբերությունների հետևանքով ոչ մի խնդիր էլ չի կարող առաջանալ»,- վստահեցրել է Նարինե Ներսիսյանը:

 

Անկողնում բավականություն փնտրողները

Հոգեբան Լուսինե Խանդանյանի փոխանցմամբ` որոշ հետազոտությունների համաձայն` զույգերը, որոնք մինչև ամուսնությունը սեռական հարաբերություններ չեն ունեցել, հետագայում կարող են ավելի կայուն միություններ կազմել, ավելի գոհ լինել ինչպես սեռական, այնպես էլ ընդհանուր առմամբ իրենց հարաբերություններից. «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ այս զույգերը հասցրել են սովորել լուծել վիճելի հարցերը և քննարկել խնդիրները. նրանք անկողնում ոչ թե հաշտեցում, այլ բավականություն են փնտրում»:
 

Սեռական հարաբերությունների մեջ մտնելը սիրո ապացո՞ւյց

Լուսինե Խանդանյանը նշել է, որ դեռահաս աղջիկներից ստացել է բազմաթիվ նամակներ, որոնք ներկայացրել են հենց մինչամուսնական սեռական հարաբերությունների խնդիրը: Աղջիկներից շատերը պատմել են, որ իրենց ընկերը որպես սիրո ապացույց պահանջում է սեռական հարաբերությունների մեջ մտնել. «Թերահավատորեն եմ վերաբերվում այդ երիտասարդների սիրուն: Սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար նախ անհրաժեշտ է պատրաստ լինել հոգեբանորեն, իսկ մինչև դրան հասնելը աղջկա և տղայի հարաբերությունները որոշ «փուլեր» պետք է անցնեն: Այսպես, երբ երիտասարդները նոր են ծանոթանում, սկսվում է ռոմանտիկ հանդիպումների փուլ, երբ յուրաքանչյուր հաջորդ հանդիպում  բերում է նոր զգացողություններ, նոր ինչ-որ բան է բացահայտում: Այդ ժամանակ հարաբերություններն ավելի «մաքուր» ու «պարզ» են, և բացարձակ պարտադիր չէ ժամանակից շուտ սեռական կյանք սկսել, առավել ևս դա անել ոչ թե ելնելով մեծ զգացմունքից, այլ` պարտադրված: Իսկ երիտասարդը, որը սիրում է, երբեք չի կարող նման պահանջ ներկայացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ասել «ոչ»»:
 

Ե՞րբ կարելի է սկսել ապրել սեռական ակտիվ կյանքով

Բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանն ասել է, որ կանանց և տղամարդկանց հոգեսեռական զարգացումն ավարտվում է միջինը 25 տարեկանում. «Այս տարիքում են վերջնականապես հասունանում և ձևավորվում գլխուղեղի այն կենտրոնները,  որոնք պատասխանատու են սեռական ֆունկցիայի ու սեռական վարքի կառավարման համար: Չնայած, որ վերարտադրողական ֆունկցիան ավելի շուտ է ձևավորվում` միջինը 13 տարեկանում, այդ տարիքում պատանի թե՛ աղջկան, թե՛ տղային սեքսուալ առումով հասուն դեռ չի կարելի համարել: Միայն սեռական գրգիռներին պատասխանելու կարողությունը բավարար չէ սեռապես հասուն համարվելու համար: Պատանուն սեռապես հասուն կարելի է համարել այն ժամանակ, երբ նա ի վիճակի է դառնում վերահսկել իր սեռական մղումները,  կառուցել միջանձնային հարաբերություններ և ներառել սեռական ինքնարտահայտման կարողությունը այդ հարաբերություններում: Այս ամենը պետք է ամուր հիմքեր ունենան սեռային պատկանելիության գիտակցման և դրանում սեփական հարմարավետության զգացումի մեջ: Երբ սեռական հասունացումը ավարտվում է` մոտ 25 տարեկանում, երիտասարդներն ավելի հավասարակշված են դառնում, չեն շարժվում միայն ու միայն էմոցիոնալ ռեակցիաներով, հետևաբար ավելի քիչ սխալներ են գործում»:
 

Երբ կա սեռական պահանջ, որը չի բավարարվում

Նարինե Ներսիսյանը վստահեցրել է, որ միջինը 25 տարեկան երիտասարդը, եթե չի ունենում սեռական հարաբերություններ, ապա արդեն խնդիրներ կարող են առաջանալ սեռական զսպվածության հետևանքով.«Երբ կա պահանջ, որը չի բավարարվում, առաջանում է ներքին սեքսուալ անբավարարվածություն, որն էլ երբ կուտակվում է, առաջանում են նևրոզներ, ինչի հետևանքով էլ մարդը դառնում է չար, նախանձ, անհամբեր: Իզուր չեն ռուսները բացասական կոնտեքստով կիրառում «старая дева» / «պառավ կույս» բառակապակցությունը»:
 

Կուսությունը նորմալ երևույթ է մինչև որոշակի տարիք

Մեզ հետ զրույցում Լուսինե Խանդանյանն էլ իր հերթին նշել է, որ կուսությունը նորմալ երևույթ է մինչև որոշակի տարիք.«Երեսունին ավելի մոտ տարիքում ձևավորվում է ներքին անհանգստություն,  թե «արդյո՞ք կկարողնամ ես», «արդյո՞ք ես նորմալ եմ»: Առաջացած կասկածների շղթան կարող է պատճառ դառնալ, օրինակ` սեփական մարմինը չընդունելու, զգայականության թուլացման, հույզերն ու ցանկությունները ցուցադրելու բարդույթների և այլն»:

Հոգեբաններն առաջարկում են սեռական կյանքի բացակայությունը լրացնելու առողջ տարբերակ.«Պարզապես անհրաժեշտ է պահպանել կապը մարմնի հետ` սպորտով զբաղվել, պարել, մերսման գնալ և այլն»:
 


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը. այո՞, թե՞, ոչ... (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 885 | - Վարկանիշ -: 0.0/0