Գլխավոր էջ » Երկուսով
Սեր, սիրահարություն, հանդիպումներ... փաստեր, որ կհետաքրքրեն բոլորին  553

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Հանդիպում. այս բառը լսելիս շատերն ընկնում են հաճելի ու ռոմանտիկ հիշողությունների գիրկը։ Եվ քանի բոլոր գիտնականները շատ են սիրում ուսումնասիրություններ անցկացնել, նրանք չեն անտեսել նաև այս երևույթը ու ներկայացրել են հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին։

 

Զույգերը սովորաբար հանդիպում են 6-8 անգամ, մինչև պաշտոնապես ընկերություն անելը։

***

Ծառայողական սիրավեպերը շատ տարածված են, և 10 դեպքից 4-ը ամուսնությամբ է ավարտվում։

***

Տղամարդկանց վանում են մեծ աղմուկ բարձրացնող կանայք։ Հետևաբար, եթե կինը ցանկանում է ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ապա նա պետք է հեռանա աղմկոտ մարդկանց  շրջանից, որպեսզի հնարավորություն տա, որ տղամարդն իրեն մոտենա։

***

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին հանդիպումից հետո հակառակ սեռի ներկայացուցչին կարելի է զանգել 2-4 օրվա ընթացքում, բայց ոչ՝ 4-5 օր հետո։ Իսկ եթե ավելի շուտ զանգեք, սա միգուցե հուսահատ քայլ դիտարկվի։

***

Սովորաբար մարդիկ բաժանվում են հանդիպելուց 3-5 ամիսներ հետո։

***

Ծանոթությունների անվճար կայքերում օգտատերերի 10 տոկոսը խաբեբաներ են, ովքեր փորձում են գումար կորզել ծանոթություններից։

***

Մարդկանց 33 տոկոսը համացանցում ծանոթանում ու հարաբերություններ է սկսում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, 33 տոկոսն հարաբերություններ չի հաստատում, իսկ մյուս 33 տոկոսի դեպքում նրանք հրաժարվում են անգամ ծանոթանալ։

***

Ըստ կայքերից մեկի անցկացրած հարցումների՝ մասնակիցների 43 տոկոսը կարծում է, որ հանդիպման ժամանակ կարևոր է թարմ շնչառությունը, 17 տոկոսը՝ ոճային հագուստը, 15տոկոսը՝ հաճելի բույրը, 14 տոկոսը՝ խնամված մաշկը, 10 տոկոսը՝ գեղեցիկ սանրվածքը։

***

Տղամարդկանց 40 տոկոսը առաջին հանդիպման ժամանակ իրեն շատ անվստահ է զգում։

***

Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցը, համալսարանն ու սրճարանը հարմար վայրեր են սիրախաղեր սկսելու համար։ Անհարմար տեղեր են համարվում ռեստորանն ու թատրոնը։

***

Կնոջ դեմքի պզուկները, չհարդարված եղունգները, չխնամված տեսքը, ատամների բացակայությունը, տհաճ հոտը և «անտեղին ակնոցները» վանում են տղամարդկանց։

***

Հանդիպման ժամանակ տղամարդը 55 տոկոսով ուշադրություն է դարձնում կնոջ արտաքին տեսքին ու մարմնի լեզվին, 38 տոկոսը՝ նրա շարժուձևին, և միայն 7 տոկոսն է կարևորություն տալիս, թե ինչ է խոսում կինը։

***

Եթե կինը չի հավանել տղամարդուն, ապա նա անպայման ցույց  է տալիս դա. եթե նա կեղծ ժպտում է (կամ ընդհանրապես չի ժպտում), խուսափում է շփումից ու հարցերին պատասխանելուց, խոսելիս նայում է իր ժամացույցին կամ անտարբեր հայացքով է դիմացինին լսում, ապա զրուցակիցը հետաքրքիր չէ նրա համար։

***

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ սիրահարվում են 3-րդ հանդիպումից հետո, իսկ կանայք՝ 14-րդ։

***

Սովորաբար նրանք, ովքեր երկրորդ հանդիպման ժամանակ համբուրվում են, 4-6 –րդի ժամանակ սեքսով են զբաղվում։

***

Կանանց հինգ տեսակ, ումից խուսափում են տղամարդիկ՝ մշտապես սեթևեթող, կանայք, ովքեր շատ վաղ են ցանկանում ամուսնանալ, զվարճանալ սիրող կանայք,  շատախոս և շուտ խուճապի մատնվող կանանց։

***

Հանդիպման ժամանակ տարածված չորս սխալ՝ ուշացում, շատախոսություն, անցյալ հարաբերությունների հիշատակում, փութաջանություն։

***

Տղամարդիկ ամենից շատ վախենում են, որ կինը կկանգնի իր և ընկերների միջև և թույլ չի տա իր ժամանակն անցկացնել նրանց հետ՝ մշտական ուշադրություն պահանջելով իր անձի նկատմամբ։

***

Մարդկանց դուր են գալիս գաղտնիքներն ու առեղծվածային լինելը։ Հետևաբար պետք չէ առաջին հանդիպումների ժամանակ շատ անկեղծ ու «հասանելի» լինել։


Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog