RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա  249

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա

 

Հատված Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» շարքից

Պոլ Վալերին գերազանց էր դատում շատ բաների և հատկապես սիրո մասին, նրան դուր էր գալիս խոսել կրքերի մասին՝ օգտվելով մաթեմատիկական տերմիններից, նա միանգամայն իմաստաբար գտնում էր, որ արտահայտությունների ճշգրտության և զգացմունքների անորսալիության միջև եղած հակադրությունը ծնում է հուզող անհամապատասխանություն: Ինձ հատկապես դուր եկավ նրա մի ձևակերպումը, որը ես անվանեցի Վալերիի թեորեմ. «Քնքշանքի այն քանակությունը, որ ճառագայթվում ու կլանվում է ամեն օր, սահման ունի»:

Այլ կերպ ասած, ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը, իսկ առավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում: Ամեն ինչ հոգնեցնում է, նույնիսկ այն, որ քեզ սիրում են: Այդ ճշմարտությունն օգտակար է հիշեցնել, քանի որ շատ երիտասարդներ, ինչպես և ծերունիներ այդ մասին, հավանաբար, չեն էլ կասկածում: Կինն ըմբոշխնում է սիրո աոաջին բերկրանքը, նա համակվում է ցնծությամբ, երբ առավոտից երեկո պնդում են, թե որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն սրամիտ է նա, ի՜նչ երանություն է նրան սիրելը, ի՜նչ հրաշալի են նրա զրույցները, նա կրկնում է այդ գովերգությունն ու հավատացնում իր ընկերոջը, որ նա ամենալավ և ամենախելացի տղամարդն է աշխարհում, անզուգական սիրեկան, հիանալի զրուցակից: Թե՛ մեկին, թե՛ մյուսին դա անչափ հաճելի է:

Եվ հետո ի՞նչ: Լեզվի հնարավորություններն անսահմանափակ չեն: «Սկզբում սիրահարների համար հեշտ է խոսել միմյանց հետ...— նկատել է անգլիացի Սթիվենսոնը:— Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես, իսկ մնացած բոլորը հետաքրքրություն չեն ներկայացնում»:

Կարելի է հարյուր, բայց ոչ հարյուր հազար ձևով կրկնել. «Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես»: Իսկ աոջևում օրերի անվերջ շարանն է:

— Ինչպե՞ս է կոչվում այն ամուսնական միությունը, երբ տղամարդը բավարարվում է մեկ կնոջով,— հարցրել է ոմն դասախոս մի ամերիկացի ուսանողուհու:

— Միապաղաղ,— պատասխանել է նա:

Որպեսզի մենամուսնությունը չվերածվի միապաղաղության, հարկավոր է աչալրջորեն հետևել, որ քնքշությունն ու նրա արտահայտման ձևերը հերթագայվեն որևէ այլ բանով: Սիրո զույգին պետք է թարմացնեն «ծովից փչող քամիները»՝ շփումն այլ մարդկանց հետ, ընդհանուր աշխատանքը, բարեկամները, հանդեսները: Գովասանքը հուզում է՝ ծնվելով կարծես թե պատահմամբ, ինքնաբերաբար՝ փոխըմբռնումից, անջատված բավականությունից: Դառնալով պարտադիր ծիսակատարություն՝ այն ձանձրացնում է:

Քնքշանքի սահմանների մասին. Անդրե ՄորուաՕկտավ Միրբոն ունի երկու սիրահարների երկխոսության ձևով գրված մի նովել, սիրահարներ, որոնք լուսնի լույսի ներքո ամեն երեկո հանդիպում են զբոսայգում: Զգայուն սիրահարը շշնջում է ավելի քնքուշ ձայնով, քան լուսնկա գիշերն է. «Տեսե՛ք... ահա այն նստարանը, օ՜հ, սիրելի նստարան»: Սիրուհին հուսահատ հոգոց է հանում. «Դարձյալ այդ նստարանը»:    

Ուրեմն,    եկեք զգուշանանք ուխտատեղի դարձած նստարաններից: Զգացմունքների հենց դրսևորման պահին ծնված և հորդացող քնքուշ խոսքերը սքանչելի են: Շարունակ կրկնվող արտահայտություններով քնքշությունը ջղայնացնում է: 

Ագրեսիվ և ամեն ինչից դժգոհ կինն արագորեն ձանձրացնում է տղամարդուն. սակայն անպահանջկոտ, ամեն ինչից պարզամտորեն հիացող կինը նույնպես երկար չի պահի իր իշխանությունը նրա նկատմամբ: Հակասությու՞ն է: Անշուշտ: Մարդը հյուսված է հակասություններից: Մերթ մակընթացություն, մերթ տեղատվություն: «Նա դատապարտված է տագնապի ջղաձգություններից շարունակ անցնելու ձանձրույթի ընդարմացմանը»,— ասում է Վոլտերը: Մարդկային ցեղի շատ ներկայացուցիչներ ստեղծված են այնպես, որ հեշտությամբ են ընտելանում սիրված լինելուն և թանկ չեն գնահատում այն զգացմունքը, որում չափազանց վստահ են:

Մի կին կասկածում էր տղամարդու զգացմունքներին և իր բոլոր մտքերը կենտրոնացրել էր նրա վրա: Անսպասելիորեն նա իմանում է, որ տղամարդն իրեն փոխադարձությամբ է պատասխանում: Նա երջանիկ է, բայց, եթե տղամարդը թեկուզ օրուգիշեր անընդհատ կրկնի, որ նա կատարելություն է, նրան, թերևս, ձանձրացնի: Մեկ ուրիշ, ոչ այնքան զիջող տղամարդ գրգռում է նրա հետաքրքրությունը: Ես ճանաչում եմ մի դեռատի աղջկա, որը հաճույքով երգում էր հյուրերի առջև. նա շատ գեղեցիկ էր, և դրա համար էլ բոլորը նրան մինչև երկինք էին բարձրացնում: Միայն մի պատանի լռություն էր պահպանում:

— Դե, իսկ դո՞ւք,— վերջապես չդիմացավ աղջիկը:— Ձեզ դուր չի՞ գալիս, թե ինչպես եմ երգում:

— Օ՜հ, ընդհակառակը,— պատասխանեց պատանին:— Եթե դուք նաև ձայն ունենայիք, դա պարզապես հիանալի կլիներ:

Հենց նրա հետ էլ աղջիկն ամուսնացավ: Մնա՜ք բարով:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 249 | - Վարկանիշ -: 0.0/0