Գլխավոր էջ » Երկուսով
Պարզիր՝ արդյոք սիրու՞մ է քեզ...  1738

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

 
Եթե ուզում եք հստակ իմանալ՝ նա Ձեզ սիրո՞ւմ է, թե՞ ոչ, կարդացեք այս հուշումները, և ամեն ինչ ձեզ համար պարզ կդառնա:
 
Պարզիր՝ արդյոք սիրու՞մ է քեզ...
 
1. Նա ձեզ ուշադիր կլսի առանց ընդհատելու: Որոշ ժամանակ անց, իհարկե, ամեն ինչ անգիր չի հիշի, բայց կհիշի' դուք ինչ եք քննարկել խոսելիս:
 
2. Եթե խոստացել է, կզանգի: Եթե չի խոստացել, նույնպես կզանգի: Ոչ թե նրա համար, որ ձանձրանում է կամ ուզում է ձեզ վերահսկել, այլ պարզապես սիրում է և կարոտում:
 
3.Մրսե՞լ եք և հիվա՞նդ եք: Ձեր սիրելին կգնի ձեզ համար դեղեր, բժիշկ կկանչի, կպատրաստի ձեզ համար արգանակ: Եթե նրա համբերությունը բավարի մեկ օրից ավելի ձեր մասին հոգ տանելու, ապա նա, միանշանակ, անտարբեր չէ ձեր հանդեպ:
 
4. Նա սեռական հարաբերություն ունենալուց առաջ պատրաստ կլինի անցնելու ցանկացած հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև բուժում' մտածելով և´ ձեր, և´ ձեր ապագա երեխաների առողջության մասին:
 
5. Նրան դուր կգան ձեր հարազատներն ու ընկերները, և նա հաճույքով կշփվի բոլորի հետ: Իսկ եթե նրա ծնողները ևս ձեզ հաճույքով են ընդունել իրենց շրջապատում, դա արդեն լավ նշան է. սովորաբար տղամարդիկ պատահական աղջիկների իրենց ծնեղների հետ չեն ծանոթացնում:
 
6. Նա ամենուր, որտեղ միասին եք լինում, վճարում է ձեր փոխարեն: Նա չի պատրաստվում ձեզ գնել, ուղղակի պատրաստ է ձեր երկուսի համար պատասխանատվություն կրել:
 
7. Նրան դուր է գալիս նայել ձեզ: Չի փնտրում թերություններ, չի խնդրում փոխել սանրվածքը կամ կարճ շրջազգեստը: Նա լրիվ անկեղծ հիանում է ձեզնով:
 
8. Երբ հիասթափված եք լինում, նա պատրաստ է ձեզ ժամերով հանգստացնել` առանց նյարդայնանալու և ասելու, որ դուք հոգեբանի կարիք ունեք:
 
9. Նա երբեք ձեզ չի համեմատի իր նախկին ընկերուհիների հետ. դուք յուրահատուկ եք և վերջ:
 
10. Երբ դուք ասում եք` իրեն ոչինչ չեք խոստանում, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել, սպասել այնքան, ինչքան պետք է, որովհետև սիրում է ձեզ:
 
Կասեք` տղամարդիկ ընդունակ չե՞ն նման կերպ սիրել: Կարող են, պարզապես սերը տանղանդ է, որը, ցավոք, ոչ բոլորին է տրված: Իսկ եթե ձեր զուգընկերն այս տասը կետերից գոնե վեցին համապատասխանում է, ապա հավանականությունը մեծ է' երկար տարիներ միասին կապրեք:
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog