RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Պարզ հնարքներ սիրելիի համար միշտ ցանկալի լինելու համար  1034

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Պարզ հնարքներ սիրելիի համար միշտ ցանկալի լինելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Պարզվում է՝ չկա ավելի   դյուրին ու պարզ բան, քան սիրելի տղամարդուն հաճույք պատճառելը: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, այդքան էլ պահանջկոտ ու քմահաճ չեն իրենց ցանկությունների մեջ: Սիրելի կանայք և աղջիկներ, եթե դուք ցանկանում եք հաճույք պատճառել ձեր սիրելիին, ապա բավական է միայն կարողանաք պարզապես   ուրախացնել նրան: Ահա մի քանի շատ պարզ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում.
 
Ինչպե՞ս հաճույք պատճառել ձեր տղամարդուն

Կերակրե՛ք նրան սիրով

Կերակուրը պատրաստելիս հոգի ներդրեք, թեկուզև այն աչքի համար այդքան էլ գեղեցիկ չլինի` իր փոքրիկ թերություններով: Շատերը սիրում են իրենց ուշադրությունը կենտրոնացնել միայն բաղադրատոմսի վրա, որպեսզի ամեն ինչ իդեալական ստացվի` մոռանալով դրա հետ մեկտեղ պատրաստել զգացմունքով: Այո՛, սա մի փոքր անհեթեթ է հնչում, բայց որքան էլ, որ տարօրինակ է, տղամարդիկ դա շատ լավ են զգում: Կնոջ ձեռքով պարտաստած ճաշատեսակը, եթե, իհարկե, այն համեմված է սիրով, հանգստացնում է տղամարդուն (հատկապես ծանր աշխատանքային օրվանից հետո) և թույլ է տալիս նրան սիրված զգալ:

1. Ահա այսպիսի հոգատարությունը հաճույք կպատճառի ցանկացած տղամարդու…

Ա) Պատրաստե՛ք նրա սիրելի ճաշատեսակները և մատուցեք դրանք` զարդարելով հետևյալ արտահայտություններով` «հատուկ քեզ համար», կամ «շատ էի ուզում քեզ ուրախացնել». այս առումով ինքներդ էլ կարող եք ստեղծագործ լինել:

Բ) Մատուցե'ք կերակուրը ժպիտով:

Գ) Փորձե'ք նոր բաղադրատոմսեր և հաճախակի նրան զարմացրեք ձեր խոհարարական վարպետությամբ ու երևակայությամբ:

Դ) Ռոմանտիկ  ընթրիքի տարբերակը, որքան էլ հին լինի, միևնույն է, միշտ հաջողությամբ է պսակվում:

2. Ուրախացրե'ք նրան անկողնում

 
Ինչպե՞ս հաճույք պատճառել ձեր տղամարդուն

Ա)  Անկողնում արե'ք այն, ինչ փորձված է և երաշխավորված տղամարդուն հաճույք պատճառելու հարցում:

Բ)  Արե'ք այն, ինչ երբեք չեք արել. դա կզարմացնի նրան:

Գ )  Նրա  «երեկոն» «գիշեր» դարձեք լիովին ու անմնացորդ:
Դրա հետ մեկտեղ կարող եք այսպես կոչված «հաճույքի բացիկներ» պատրաստել, որտեղ գրված կլինեն ձեր սիրելիի ամենակրքոտ ու բուռն սեքսուալ ֆանտազիաները: Կարող եք, օրինակ, ամեն ամիս այդ «բացիկներից» երեքը նրան տալ, որպեսզի նա պահի իր մոտ մինչև ձեր հաջորդ «գիշերը». այդ ժամանակ նա իրավունք կունենա ցույց տալ իր մոտ եղած «բացիկ»-ներից մեկը և դուք պետք է անեք այն, ինչ այնտեղ է գրված: Կարող եք առաջարկել, որ նա էլ այդպիսի «չարաճճի» տարբերակներ հորինի, քանի որ դա ձեզ ևս հաճելի է…

3. Հանգիստ թողեք նրան

Միասին անցկացրած խենթ ու զվարճալի պահերից, բուռն գիշերային հաճույքի ժամերը վայելելուց կամ պարզապես միասին  ֆիլմ դիտելուց բացի, մի մոռացեք շատ ժամանակ նրան մենակ թողնել: Մի' ճնշեք: Թույլ տվեք նրան հանգիստ նստել մենակ, հավաքել սեղանից  իր փաստաթղթերը կամ պարզապես դասավորել իր աշխատասեղանի դարակները և այլն: Հավատացե'ք, տղամարդիկ շատ ժամանակ ցանկանում են պարզապես միայնակ մնալ` իրենց ուշադրությունը կետրոնացնելով միայն սեփական մտքերի, զգացմունքների, անելիքների վրա: Սեփականատար ու ժլատ մի' եղեք: Ժամանակ ու «ազատություն» տվեք ձեր սիրելիին…

4. Մի փոքր էրոտիկա ավելացրեք ձեր ընտանեկան կյանքում
Շաբաթվա մեջ մի քանի անգամ, կարող եք օրինակ, ճաշը մատուցել մատուցողուհու սեքսուալ կերպարով կամ  տնային գործերով զբաղվելու ժամանակ կարող եք աղախնու  գայթակղող, գրգռիչ  շորիկներ հագնել: Տարբերակ է նաև այն, որ կարող եք տան մեջ պարզապես բարձրակրունկներով ու սեքսուալ  ներքնազգեստով ման գալ: Բնական է, մի փոքր անհարմար կլինի: Բայց հոգ չէ, չէ որ դա վերջիվերջո այդքան էլ երկար չի տևելու :)

Մի մոռացեք, որ դուք կին եք…

 
Ինչպե՞ս հաճույք պատճառել ձեր տղամարդուն

1. Կարող եք  թույլ տալ  ձեզ  ցուցադրել   ձեր մեջ եղած զգացմունքները, սակայն հետևե՛ք, որ  ընտանիքում ձայնի  բարձր ու հրամայական տոնը չդառնան ձեր սովորույթները:

2. Հասցրեք  խնամել և հոգ տանել  ձեր մարմնի մասին. դա և՛  լիցքաթափում է, և՛ խթանում…

Փնտրե՛ք  ձեր  «համը»…

3. Խթանե՛ք ձեր «կանացի սկիզբը». սիրահարվածության զգացմունքը, թեթև սեթևեթանքները, սիրախաղերը  կստեղծեն  տրամադրություն, սեքսը կտա ինքնավստահության զգացողություն, առողջություն,  պատկերասրահներ, թատրոններ  այցելելը, ցուցահանդեսներին ու համերգներին մասնակցելը,  ինչու չէ նաև հաճախակի  գնումների դուրս գալը ավելի հաճելի ու լեցուն կդարձնեն ձեր առօրյան ու, ամենակարևորը` կզարգացնեն  գեղագիտական  ճաշակ:

 
Ինչպե՞ս հաճույք պատճառել ձեր տղամարդուն

4. Միշտ հիշե՛ք` ամեն ինչ պետք է սիրով անել, այլ ոչ թե զոհաբերvել, իսկ ինչ վերաբերվում է սիրուն` ապրե՛ք  նրա հետ, ում  սիրում եք կամ սիրահարվե՛ք ու սիրե՛ք  նրան, ում հետ ապրում եք: Միշտ  ժամանակ տրամադրեք  ձեր  հանգստին` հետաքրքիր ու հաճելի դարձնելով այն (ցուցակը կարող եք ինքներդ էլ շարունակել)… Երբեք մի' մոռացեք ձեր անձի և «ես»-ի մասին:

5. Թո՛ւյլ տվեք  օգնել ձեզ: Եվ ընդունեք  դա` որպես ուշադրություն, հոգատարություն ու համակրանք ձեր  անձի հանդեպ:

6. Դարձրե՛ք ձեր  տղամարդուն ուժեղ: Միշտ հիշե՛ք` տղամարդու ուժեղությունը  բխում է  կանացի ձեր  թուլությունից:

7. Տղամարդուց խորհուրդ հարցնելն ամոթ չէ, դա բարձրացնում է նրանց ինքնագնահատականը և շոյում ինքնասիրությունը:  

8. Այնպես որ, հաճախակի  դիմեք նրանց խորհրդով (սակայն պարտադիր չէ միշտ անել այնպես, ինչպես տղամարդն է ասում):

9. Պլանավորե՛ք ձեր ապագան միասին, սակայն մի՛ մոռացեք ընդծել, որ նախաձեռնությունը գալիս է նրանից:

10. Մի՛ ամաչեք դիմել նրան   խնդրանքով  և պարտադիր սպասեք արդյունքի. թող նա զգա իր պատասխանատվությունը: Շատ քաղաքավարի ու  նրբորեն հայտնեք ձեր ցանկությունների ու խնդրանքների մասին, օրինակ, եթե անհրաժեշտություն է ստեղծվել ձեր խնդրանքը երկրորդ անգամ կրկնել, ապա դա արե՛ք կարծես առաջին անգամ:

11. Ընդլայնե՛ք նրա նախաձեռնությունների շրջանակը, հաճա՛խ ոգևորեք, գովասանքնե՛ր շռայլեք, որպեսզի ձեր խնդրանքների հետ միասին տղամարդու մոտ առաջանան հաճելի զգացողություններ ու տպավորություններ:

12. Թո՛ղ նա ձեզ   հաճախակի «ռոմանտիկ» նվերներ անի (ծաղիկներ, օծանելիք), իսկ դուք դրանից հետո պարզ  ցու՛յց տվեք, արտահայտվե՛ք, որ դա ձեզ շատ է  դուր գալիս: Անտարբեր ու անշնորհակալ  մի՛ եղեք, փորձե՛ք շատ ժամանակ ինքներդ էլ նրան անակնկալներ մատուցել:

13.  Մի՛ զբաղվեք կամ կատարեք այնպիսի աշխատանք, որը տղամարդկային ուժ է պահանջում… Միշտ կանացի ու թույլ եղե՛ք, չէ որ հենց կանացի թուլության մեջ է թաքնված ձեր ուժեղությունն ու իմաստությունը:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պարզ հնարքներ սիրելիի համար միշտ ցանկալի լինելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 1034 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ