RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներից  6938

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   erkusov.com


Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Նոր սկսված հարաբերության և առաջին մերձեցման միջև միշտ էլ պահպանվում է որոշակի «տարածություն»: Այն կարող է պահպանվել շատ կարճ ժամանակ կամ ընդհակառակը՝ անասելիորեն ձգձգվել, և հարաբերությունների այդ անորոշ և միևնույն ժամանակ բուռն շրջանում թե՛ անմեղ աղջիկը թե՛ բազմափորձ կինը կարող է բավարարվել միայն այնքանով, որքանով ի զորու են տղամարդու քնքշանքներն ու շոյանքը, այն է՝ փեթինգը, պարգևել կատարյալ հաճույք, ինչու չէ, նաև օրգազմ:
 
Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներից

Կնոջ սեքսուալ բավականության և հաճույքի այն պահը, երբ տղամարդու քնքշանքներն ու շոյանքը դառնում են անասելի կրքոտ և գիտակցությունը մթագնելու չափ խելահեղ, օտարերկրացիների խոսքում ունի հստակ եւ կոնկրետ ձևակերպում՝ փեթինգ (petting), սա այն դեպքում, երբ մեր լեզվամտածողությունը խուսափում է (ինչպես միշտ) հաճույքի և ինքնամոռացման այդ պահի որոշակի և կոնկրետ անվանումից:

Էքսկուրսիա դեպի սեքսոլոգիա

Ամերիկյան սեքսոլոգիական գրականության մեջ փեթինգը բացատրվել Է որպես մերձեցման որոշակի աստիճան, իսկ այսօր այդ հասկացությունը բավականին ընդլայնվել Է, քանի որ «petting»-ը, անգլերենից բառացիորեն թարգմանվելով պարզապես «շոյանք», իրականում գործողությունների և զգացողությունների առավել լայն իմաստ Է պարունակում: Այսպես՝ ամենաընդհանուր ընկալմամբ փեթինգը շոյանքների և գործողությունների «փունջ» է՝ առանց մերձեցման վերջնական աստիճանի:

Սակայն «շոյանք» իմաստի տակ կարելի է հասկանալ շատ ավելին՝ սկսած ձեռքերի և մատների ծայրերից մինչև կուրծքն ու սեռական օրգանը: Այդ իսկ պատճառով սեքսոլոգիայում այսօր կա փեթինգի առավել հստակ սահմանում՝ երկկողմանի սեքսուալ ակտի ժամանակ զուգընկերոջն օրգազմի հասցնելը՝ առանց սեռական օրգանների մասնակցության:
Այս դեպքում կարող ենք մտածել, որ եթե չկա իսկական օրգազմի հասնելու հիմնական միջոցը, ապա դա պարզապես շոյանք է, մյուս դեպքում էլ՝ եթե կա սեռական անդամի փաղաքշումը, ապա դա արդեն սեռական ակտ է. մոտեցումը թերևս խիստ անհատական է՝ ինչը վերագրել փեթինգին, ինչը՝ ոչ:

Փեթինգի տարբերակներ

Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներիցԱնհատականությունն է պայմանավորում նաև փեթինգի դրսևորման ձևերը՝ մակերեսային կամ խորը: Մակերեսային փեթինգը գործում է այն էրոգեն գոտիներում, որոնք սովորաբար բաց են՝ ձեռքերը, գլուխը, դեմքը, պարանոցը: Եթե զուգընկերդ մտադիր չէ խորանալ պարանոցիցդ ներքև, ապա նա «գործում է» նեքինգի սահմաններում (անգլերեն neck՝ պարանոց բառից), որը, փաստորեն, սահմանափակվում է պարանոցի և ծոծրակի շրջանում՝ բոլորովին չփոքրացնելով հաճույքի, երբեմն նաև օրգազմի հավանականությունը, չէ՞ որ պարանոցը կնոջ մարմնի բաց մասերից ամենազգայունն է և շուտ «խոցելի» էրոգեն գոտին:

Եվ ահա, սիրելիի շոյանքները, փաղաքշումը և հետո արդեն կրքոտ համբույրները շուրթերին, ականջներին ու պարանոցին որոշ կանանց կարող է հասցնել ամենաիսկական օրգազմի՝ վիճակ, որը կանանց մեծամասնության համար սովորաբար հնարավոր է և հավանական հիմնականում խորը փեթինգի ժամանակ, քանի որ խորը փեթինգի դեպքում սիրելիի այրող ձեռքերը արդեն զբաղված են զուգընկերուհու կրծքերի, հետույքի ու ազդրերի, և ի վերջո, սեռական օրգանների փաղաքշումով ու խթանումով:

Երիտասարդների «փրկության ուղի»

Դեռահասների սեռական հասունացման շրջանում, երբ արդեն բավարար չեն սրտահույզ sms-ներն ու խոստովանությունները, բազմանշանակ հայացքներն ու ձեռք ձեռքի տված անմեղ զբոսանքները, վաղ թե ուշ առաջանում է փեթինգի անհրաժեշտությունը, որը սկսվում է համբույրներով և ավարտվում սեռական օրգաններին դիպչումով, հետո արդեն՝ փաղաքշումով: Փեթինգն, ըստ էության, ֆիզիկական բավարարության հասցնելուց բացի, ունի նաև հոգեբանական գործոն. օգնում է երիտասարդ զույգերին ոչ միայն հասկանալ, թե ինչն է ավելի հաճելի զուգընկերոջը և ինչը՝ ոչ, այլ նաև ճանաչել սեփական անձն ու մարմինը, ցանկություններն ու սեքսուալ վիճակը:

Սակայն փեթինգը, որպես սեքսուալ բավարարության անհետևանք միջոց, միմիայն երիտասարդների պահանջն ու մենաշնորհը չէ: Երկարատև և կրքոտ փեթինգի սիրահարներ կարող են լինել տարիքային ցանկացած փուլում:

Ամուսնական փեթինգ

Փեթինգը ցանկալի է նաև «փորձառուներին», գայթակղիչ՝ ամենատարբեր տևողությամբ համատեղ սեքսուալ կյանք ունեցող զույգերի համար: Զարմանալի չէ, որ նրանցից շատերը սովորություն դարձած (երբեմն արդեն մեքենայորեն) մերձեցման փոխարեն կարող են նախընտրել խելահեղ ու կրքոտ շոյանքի և փաղաքշումների վայելքը: Իսկ երբեմն էլ փեթինգը օգնում է ամուսիններին հասկանալ և հաղթահարել մեկմեկու սեքսուալ խնդիրները, ֆիզիկական վիճակը, հատկապես հիվանդության ժամանակ, երբ սեռական կյանքը թույլատրելի չէ, նույնիսկ՝ անհնար (դա տղամարդու դեպքում կարող է լինել, օրինակ, շագանակագեղձի խրոնիկական սրվածություն, կամ ներքին օրգանների բորբոքում՝ կնոջ պարագայում, և որ ամենա-հավանականն է՝ կրիտիկական օրերի առկայություն):

Փաստորեն, սիրելի' կանայք, փեթինգը նախընտրելի և հուսալի տարբերակ է դառնում ինտիմ հարաբերությունները չդադարեցնելու և ներդաշնակությունը պահպանելու համար: Եվ առհասարակ, եթե կինը պատրաստ չէ ներհեշտոցային օրգազմի, փորձառու զուգընկերը դա պարգևել կարող է ծլիկի խթանումներով, որը խորը փեթինգի ամենավառ դրսետրումն է:

Բժիշկները հավանություն են տալիս

Սիրախաղի այս տարբերակը նպատակահարմար է հատկապես պատանի սիրահարների համար, քանի որ այս դեպքում աղջիկներին չի սպառնա կուսության կորուստը, հղիությունը կամ վեներական հիվանդությունների վարակը: Ավելին, սեքսոլոգների կարծիքով՝ փեթինգը ամենահարմար և կարելի է ասել՝ միակ ուղին է սեքսուալ լուրջ խնդիրներ ունեցող կանանց համար, ինչպես, օրինակ, ֆրիգիդությունն է:

Սակայն սեքսոլոգները հիշեցնում են նաև՝

Պատահում է և ծայրահեղը, երբ մնալով փեթինգի շրջանակներում, զուգընկերները, կարծես, մերձեցման մտավախությունից կամ պատասխանատվությունից ոչ մի կերպ չեն գնում վերջնական գործողության: Դա կարող է հանգեցնել սեռական և հոգեբանական խնդիրների առաջացման, քանի որ փեթինգի ժամանակ հաճույքի գագաթնակետին հասած աղջիկը կարող է ակամա սառչել, երբ գործողությունն արդեն գնում է դեպի սեռական ակտը: Նույնը նաև տղամարդկանց դեպքում՝ փեթինգի ամենախորը փուլում սեռական ակտին անցնելիս էրեկցիան կարող է անկում ունենալ:
Ընտրությունը մեկն է՝ փեթինգը հրաշալի է, սակայն չափի մեջ:

Դե ինչ, սիրելի՛ կանայք, դուք դեռևս պատրա՞ստ չէիք կատարյալ մերձեցման, տրվե՛ք շոյանքներին, դրանք էլ կարող են պարգևել ոչ պակաս վայելք և բավարարություն...

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (13.09.14) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 6938 | Տեգեր: սիրահարություն, կին-տղամարդ շփում, առաջին սեր, երկուսով, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0