RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Որքանո՞վ ես ճանաչում քո տղամարդուն  256

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Որքանո՞վ ես ճանաչում քո տղամարդուն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Դուք վերջերս եք ծանոթացել, բայց ժամադրություններն աստիճանաբար ավելի հաճախակի են դառնում:  Գուցե քեզ միայն թվու՞մ է, թե արդեն ամեն ինչ գիտես նրա մասին:  Մի՛ շտապիր: Միայն ռոմանտիկ հանդիպումները դեռ բավական չեն նրան ճանաչելու համար: Գուցե դու նրան այնպիսին ես տեսնում, ինչպիսին ցանկանու՞մ ես տեսնել, իսկ  իրականությունն այլ է:
 
Որքանո՞վ ես ճանաչում քո տղամարդուն

Չէ՞ որ հնարավոր է, որ նա ամենևին էլ լուրջ հարաբերությունների չի ձգտում: Իսկ գուցե դու հանդիպել ես այնպիսի մեկին, ով ամուսնացած է և թաքցնու՞մ է դա: Մի խոսքով, կան հարցեր, որոնց պատասխաններն իմանալուց հետո միայն կարելի է  զգացմունքներին ազատություն տալ:
 
1.    Նա ընկերուհի ունի՞, թե՞ ոչ. հե՛նց ընկերուհի, քանի որ կնոջ առկայությունը երկար թաքցնել հնարավոր չէ, իսկ մշտական ընկերուհու մասին հնարավոր է, որ դու իմանաս նրա հետ հանդիպելուց միայն կես տարի անց, այն էլ՝ պատահաբար: Միամտություն է կարծել, որ եթե տղամարդը քեզ անկեղծորեն ուշադրության նշաններ է ցույց տալիս և մատնեմատին էլ մատանի չունի, ուրեմն ազատ է: Իրականում հնարավոր են մի քանի տարբերակներ, մասնավորապես.
 ա) Նա վիճել է ընկերուհու հետ կամ վերջինս ժամանակավոր ինչ-որ տեղ է մեկնել:
բ) Նրա  համար նորմալ է միաժամանակ երկուսի հետ հանդիպելը: Գուցեև ժամանակի ընթացքում նա կորոշի, որ դու՛ ես իր իսկական սերը, և նախկինում եղածը կկորցնի նշանակությունը:

Բայց դու պատրա՞ստ ես, որ թեկուզ  հարաբերությունների սկզբում երրորդ կողմ լինի: Այնպես որ այս հարցը պետք է տալ հենց սկզբից և առանց դեսուդեն ընկնելու:

2.    Նա կարծում է, որ տղամարդն ազատ է սիրո մեջ և կարող է իրեն զվարճություններ թույլ տալ. Իհարկե հնարավոր է, որ նա պարզապես  բարձրագոչ ճառեր է ասում  այն մասին, որ տղամարդկանց ամեն ինչ թույլատրվում է, իսկ կանանց՝ ոչ, բայց իրականում դա անվնաս շաղակրատանք է, որովհետև երկուսդ էլ գիտեք՝ քանի դեռ հոգով միասին եք, մնացածը պարզապես դատարկ խոսքեր են: Այնուամենայնիվ, համոզվելու համար կարող ես ուղղակի նրան նայելով՝ շշնջալ. «Քո կյանքում մեկ ուրիշը չկա՞»: Նա դա կարող է ընդունել որպես թեթև խանդի նոպա, որի պատճառը սերն է: Կարող ես ոչինչ էլ չհարցնել, ուղղակի առիթը ներկայանալիս ասել, որ դու շատ բարձր ես գնահատում հարաբերություններում փոխադարձ ազնվությունը և լիահույս ես, որ նա հավատարիմ է քեզ և ոչինչ քեզնից չի թաքցնում: Բայց ոչ մի դեպքում թույլ չտա՛ս, որ քո խոսքի մեջ նրան չվստահելու նոտա զգացվի: Դու պարզապես ուզում ես նրա տեսակետն իմանալ այդ հարցում: Եթե նա հայտարարի, որ իրեն լրիվ ազատ է համարում և ոչ մեկին զեկուցելու անհրաժեշտություն չի տեսնում, ապա դու գոնե մի բան հաստատ կիմանաս. նրան առայժմ լուրջ կապերը չեն հետաքրքրում, ու կորոշես, թե ինչպես վարվես: Գուցե արդեն ճիշտ պա՞հն է, որ հարաբերություններդ նրա հետ դադարեցնես:

3.    Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է իր ծնողների հետ. Շատ հնարավոր է, որ այն հարաբերությունները, կանոններն ու սկզբունքները, որոնք ընդունված են նրա ընտանիքում, քեզ համար միանգամայն անընդունելի լինեն: Եթե նա արդեն քեզ ծանոթացրել է իր ծնողների հետ, ապա այդ մասին խոսելու կարիք չկա, դու ինքդ ամեն ինչ քո աչքով կտեսնես: Իսկ եթե ո՞չ: Այս մասին պետք է շատ զգուշորեն հարցնել և ուշադիր լսել պատասխանը: Ուղիղ հարցադրման  դեպքում դու կարող ես ոչինչ չասող պատասխան ստանալ՝ «Ամեն ինչ նորմալ է»: Տղամարդիկ հաճախ հիվանդագին են ընդունում իրենց ընտանիքի մասին տրվող հարցերը: Դու դա կարող ես անուղղակի հարցերով էլ պարզել: Ասենք, որևէ պատմություն պատմելով քո հարազատներից մեկի մասին: Գուցե նա նախաձեռնություն հանդես բերի և ինքն էլ իր ընտանիքից պատմի:

4.    Նա ի՞նչ կանի, եթե դու հանկարծ հղիանաս. Հարցը ոչ թե մինչև ամուսնությունը մտերիմ կապեր հաստատելու մասին է, ինչը յուրաքանչյուր զույգի մտածողության, սկզբունքների հետ է կապված, այլ մեկ այլ բանի: Պարզապես հետաքրքիր է իմանալ, թե նա ինչպես իրեն կպահի, եթե հայտնվի այդ իրավիճակում: Չէ՞ որ այդպիսի տարբերակը նույնպես մեր ժամանակներում չի կարելի բացառել: Պատասխանը շատ բան կարող է ասել նրա կերպարի մասին: Գուցե խոսակցության ընթացքում պարզում ես, որ նրան այդ հարցը շատ ավելի կարող է մտահոգել, քան քեզ: Պարզապես հարմար պահ ընտրիր և հանգիստ հարցրու: Կարելի է նաև՝ կեսկատակ-կեսլուրջ: Կարևորն  այն չէ,  նրա պատասխանը քեզ կգոհացնի, թե կտխրեցնի, այլ այն, որ նրա հետ ապագայի մասին քո դիրքորոշումն ավելի հստակ կլինի: Եթե նա գտնում է, որ այդպիսի դեպքում պետք է արհեստականորեն ընդհատել հղիությունը, ապա դու ինքդ որոշիր, արժե՞ արդյոք այդպիսի դաժան մարդու հետ կյանքդ կապես:

5.    Ինչպե՞ս է փող վաստակում. Նա այդ հարցին, հնարավոր է, որ չպատասխանի, պատճառաբանելով, որ դա միայն իր գործն է, և չի հասկանում, թե իր աշխատանքն ինչու՞ պետք է քեզ հետաքրքրի: Դա կարող է քեզ կասկածելի թվալ: Փորձի՛ր նրան մեղմորեն հասկացնել մի պարզ  ճշմարտություն.  իր կյանքի, մասնավորապես, աշխատանքի հանդեպ քո հետաքրքրության պատճառն այն է, որ անտարբեր չես իր նկատմամբ: Եթե ընդհանուր առմամբ պատկերացնում ես, թե նա ինչով է զբաղվում, դա էլ բավական է: Իհարկե, շատ հնարավոր է, որ քո առջև  բացվի ռոմանտիկայից զուրկ մի իրականություն, բայց չէ՞ որ դու նրան իր մասնագիտության համար չէ, որ սիրում ես: Իսկ պատկերացնու՞մ ես, թե ինչ վիճակում կհայտնվես, եթե միայն ամուսնանալուց հետո պարզվի, որ նա,  ասենք, հանցագործ խմբավորման մեջ է: Եթե նման կասկածներ ունես, պետք է նրան ստիպես, որ դրանք ցրի: Միգուցե նրա գործունեությունն իսկապե՞ս վտանգավոր է կամ անօրինական, և դու կարող ես նրա կողքին լինել այն ժամանակ, երբ, ասենք,  աժդահա ինչ-որ տղամարդիկ կգան նրանից փող պահանջելու:  
Դե, իսկ եթե ամեն ինչ արդեն պարզ է զուլալ ջրի պես, ձեզ սիրո թևերին բազմած հաճելի ճամփորդություն ենք մաղթում:


 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Որքանո՞վ ես ճանաչում քո տղամարդուն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 256 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0