RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Օգնիր նրան դառնալ քո երազանքների տղամարդը  226

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Օգնիր նրան դառնալ քո երազանքների տղամարդը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կանանց համար նախատեսված բոլոր ամսագրերում ու վեպերում միշտ կարելի է կարդալ անչափ գեղեցիկ, քնքուշ, փխրուն հերոսուհու և ջերմ, հավատարիմ, ուժեղ ասպետի մասին: Նման ամսագրեր ու սիրավեպեր ընթերցելուց հետո կինը երազում է հանդիպել այնպիսի մի սուպերմենի հետ, որը իրեն ամեն օր ծաղիկներ կնվիրի, կսիրի ու կպահպանի և կկատարի իր բոլո՜ր-բոլո՜ր ցանկությունները:

 

Օգնիր նրան դառնալ քո երազանքների տղամարդը


Սակայն միայն երազելը բավական չէ, հարկավոր են նաև քո ջանքերը, իմաստուն կին արարած, որպեսզի քո ընտրյալը հենց քո ուզածը դառնա՝


Յուրաքանչյուր տղամարդ սիրում է ամենուրեք լինել աոաջինը: Նա ուզում է լինել քեզ համար աոաջին ու վերջին տղամարդը, մեծագույն նորություններ մտցնել քո կյանքում և երջանկացնել քեզ:
Հետևաբար, երբեք մի պատմիր նան քո անցած սիրո մասին: Ոչ մի դեպքամ մի՛ համեմատիր նրան մեկ այլ տղամարդու հետ ու մի՛ վիրավորիր նրա արժանապատվությունը: Միշտ ասա, որ նա ամենասիրելի ու արժանավոր տղամարդն է քեզ համար, և կյանքը նրա կողքին ուղղակի կատարյալ է՝ երջանիկ ու հեքիաթային...


Բոլոր տղամարդիկ ձգտում են լինել գլխավորը, որպեսզի հենց իրենց կարծիքը լինի վճռորոշը բոլոր հարցերում: Տղամարդը սիրում է, երբ ինքն ուժեղ է և կարողանում Է օգտակար լինել՝ օգնել և իր հետևից տանել սիրելի էակին: Երբեք մի՛ ընդդիմացիր նրան, սակայն միշտ արտահայտիր քո կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Ընդգծիր, որ, իհարկե, վճռական խոսքը նրան է պատկանում, սակայն դու արտահայտում ես նաև քո սեփական կարծիքը:
Հաճախ ասա, որ վստահում ես նրան, քանի որ տղամարդը չի սիրում, երբ չի կարողանում արդարացնել այլոց և, մանավանդ, իր սիրած էակի վստահությունը:

Երբեք մի ցածրացրու տղամարդուն:     Դա նրա ինքնավստահությունը չի բարձրացնի, իսկ քեզ այդ հարկավոր չէ: Մի՛ քննադատիր և, մանավանդ, մի՛ ծաղրիր նրան: Հետաքրքրություն հանդես բեր այն ամենի նկատմամբ, ինչով նա հրապուրվում է՝ լինի ֆուտբոլ ու բռնցքամարտ կամ կենդանիներ:

Օգնիր նրան դառնալ քո երազանքների տղամարդը

Միշտ ոգևորիր նրան: Միշտ համոզված ասա, որ նա ուժեղ է, տաղանդավոր, և նրա նպատակները շատ շուտով անպայման կիրականանան, ճիշտ չէ անվերջ խղճահարություն դրսևորել նրա նկատմամբ: Դա թուլացնում է տղամարդու կամքի ուժը, ոգին: Քնքշությունը և հոգատարությանը պարզապես անհրաժեշտ են, բայց խղճահարությունը բոլորովին այլ՝ վնասակար հետևանքներ է բերում:

Տղամարդը ազատություն է սիրում... Թույլ տուր, որ նա ինքը որոշի, թե ինչը ինչպես պետք է անի և՝ երբ: Մի՛ կտրիր նրան իր սիրելի զբաղմունքներից, հնարավորին չափ ընկերակցիր նրան: Մի՛ խանգարիր, եթե նա մերթընդմերթ ցանկանա մնալ մենակ: Ոչ տևական միայնությունը թարմացնում ու նոր շունչ է տալիս տղամարդուն:
Հատուկ բնագավառ է քո սիրելի տղամարդու ընկերական շրջապատը: Լավ ընկերը մեծ հարստություն է, ընտանիքի օգնականն ու բարեկամը: Երբեք մի՛ կտրիր տղամարդուն այն շրջապատից, որտեղ նա իրեն ազատ ու հարազատ է զգում, ընդհակառակը՝ ամեն կերպ օգնիր, որ նա ավելի ճիշտ հասկանա ու գնահատի իր ընկերներին:
Փորձիր հասնել նրան, որ ընկերությունը լինի ընտանիքներով:

 

Ահա, մեր կարծիքով, այն ամենը, ինչ պետք Է անես դու, մեր սիրելի, ուժեղ կին Էակ, որպեսզի կողքիդ ունենաս այն տղամարդուն, որը քո երազների մարմնավորումն Է և քո երազանքներն իրականացնողը...


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Օգնիր նրան դառնալ քո երազանքների տղամարդը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 226 | - Վարկանիշ -: 0.0/0