RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը  7300

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ





Որն է ամուսինների տարիքային իդեալական տարբերությունը, ինչը թույլ է տալիս պահպանել ամուր հարաբերություններ, ընտանիք և ունենալ առողջ երեխաներ։ Այս խնդիրը տարբեր տեսանկյուններ ունի։
Մշտապես գերիշխել է այն տեսակետը, որ ամուսինը պետք է ավելի մեծ լինի։ Բայց այսօր կան դեպքեր, որ կանայք ամուսնանում են ավելի երիտասարդ տղաների հետ։ Իսկ ամուսնություններից ո՞րն է ավելի ամուր, երջանիկ, և կա՞ արդյոք տարիքային իդեալական տարբերություն։


Դասական հարաբերությունները՝ ամուսինը ավելի մեծ է։

Նման միությունների հիմքում ընկած է այն գաղափարը, որ տղամարդը ցանկանում է ֆինանսապես ավելի կայանալ և հետո ամուսնանալ։ Սոցիումում նման զույգերն ավելի ընդունելի են։ Սակայն այն ամուսնությունները, որտեղ կնոջ և տղամարդու միջև տարիքային տարբերությունը տասը տարուց ավելի է, ապա սա խոսակցությունների առիթ է դառնում։ Իսկ հոգեբանները նման միությունները ավելի ամուր և կայուն են համարում։ Պատճառն այն է, որ նման հարաբերություններում գերիշխողը տղամարդն է։

Ամուսնական զույգերի տարիքային տարբերությանը Չինաստանում նույն կերպ են վերաբերվում։ Նրանք անգամ մշակել են հարսնացուի իդեալական տարիքը որոշելու բանաձևեր. տղամարդու տարիքը պետք է բաժանել երկուսի և ստացված արդյունքին գումարել 7։ Այսինքն՝ եթե տղամարդը 30 տարեկան է, ապա հարսնացուն պետք է լինի 22, իսկ եթե 60՝ 37. տարբերությունը շատ մեծ է։ Այն տարբերակը, որ կինն է ավելի մեծ, չինացիներն անգամ հաշվի չեն էլ առնում։ Իսկ անգլիացիները նման մեծ տարբերությանը դեմ են։ Ըստ նրանց հետազոտությունների, 15 տարուց ավելի տարբերությունը հանգեցնում է նրանց կյանքի տևողության նվազեցմանը, ինչը առաջանում է սթրեսների և շրջապատող մարդկանց ազդեցության պատճառով։
Ավստրալացի հետազոտողները կարծում են, որ տարիքային իդեալական տարբերությունը 5 տարին է, բայց կրկին տղամարդը պետք է մեծ լինի։ Ըստ նրանց հաշվարկների՝ այս դեպքում ավելի շատ երեխաներ են ծնվում։

Հոգեբանական տեսանկյունից դիտարկելիս տղամարդու ավելի մեծ լինելն արդարացված է. չէ՞ որ «հայրության գիտակցությունը» հասունանում է 40 տարեկանում, և հենց այս տարիքում է, որ տղամարդիկ իսկապես ցանկանում են երեխա ունենալ։ Բացի այդ, երեխա ունենալու համար կնոջ տարիքն ավելի կարևոր է, քան տղամարդունը։ Տղամարդը հայր կարող է դառնալ անգամ 70 տարեկանում (օրինակ, Չառլի Չապլինը հայր է դարձել 72 տարեկանում, իսկ նրա կինը 36 տարով ավելի երիտասարդ էր), իսկ կնոջ պարագայում՝ նրա վերարտադրողական ֆունկցիաները ավելի շուտ են դադարում գործել և 35 տարեկանից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։
Ընտանիքներին, որտեղ տղամարդն ավելի երիտասարդ է, քան կինը, մի փոքր անվստահությամբ և տարակուսանքով են վերաբերվում։ Բացի այդ, երիտասարդ տղային համարում են ալֆոնս, իսկ կնոջը մեղադրում են անձնական կյանքը դասավորել չկարողանալու մեջ։ Բայց նման ամուսնությունները նույնպես կարող են երջանիկ լինել։ Բայց միևնույնն է, հոգեբանները պնդում են, որ տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 5 տարին, հակառակ դեպքում կա երկու տարբերակ. առաջին տարբերակում կինը պետք է շատ խելացի ու համբերատար է և պահպանում է ընտանիքը, և երկրորդ տարեբերակը՝ կինը իր ամուսնուն երեխայի պես է վերաբերում, ում մասին միշտ պետք է հոգ տանել։

Շատ տարածված են հասակակիցների ամուսնությունները, ում շատ բան կարող է կապել։ Բայց վտանգն այստեղ նրանում է, որ ամուսինները շատ շուտ կարող են կորցնել մեկը մյուսի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Բացի այդ, կինը փորձում է առաջնորդի դեր ստանձնել, ինչը դուրեկան չէ նրա զուգընկերոջ համար։

Իսկ ո՞րն է գիտնականների կարծիքը։ Օրինակ, ֆինն գիտնականները ապացուցել են, որ իրենց երկրում առողջ երեխաներ ծնվելու համար, տղամարդիկ պետք է ամուսնանան իրենցից տասնհինգ տարի փոքր կանանց հետ։
Շվեդ գիտնականները կարծում են՝ նախընտրելի է, որ զուգընկերուհին լինի 6 տարով ավելի երիտասարդ։ Իսկ ռուս հետազոտողները կողմնակից են հասակակիցների ամուսնությանը։

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (05.12.14) Դիտումներ: 7300 | Տեգեր: ընտանիք, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ