Գլխավոր էջ » Երկուսով
Օգտակար խորհուրդներ առաջին ժամադրության համար  3356

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Առաջին ժամադրության ժամանակ է ստեղծվում առաջին տպավորությունը մարդու մասին, որն, իհարկե, ուզում ես, որ լավը լինի: Լարվածությունն ու անհանգստությունը, որ զգում ես առաջին ժամադրությունից առաջ, հաճախ թույլ չեն տալիս գիտակցել արարքներիդ ճիշտ կամ սխալ լինելը, և հետևաբար չգիտես՝ ինչ կարծիք կկազմվի նա քո մասին:

Չնայած, որ ինքներդ էլ գիտես այս ամենը, բայց վերհիշելն օգտակար կլինի: Եվ այսպես՝  ի՞նչն է կարելի և ի՞նչը՝ ոչ առաջին ժադրության ժամանակ:


 
Օգտակար խորհուրդներ առաջին ժամադրության համար
 


Անկախ նրանից, թե ինչ հետագա զարգացում կունենան ձեր հարաբերությունները, միևնույն է պետք է հաճելի և ինքնավստահ մարդու տպավորություն թողնես: Նայի՛ր աչքերի մեջ. Առաջին ժամադրության ժամանակ կարևոր է նայել դիմացինի աչքերի մեջ: Սա նշան է, որ քեզ հետաքրքիր է դիմացինի խոսքը և դու նրան լսում ես, իսկ դրանից նա իրեն կարևոր կզգա:


Հաճոյախոսություննե՛ր արա.

Ազատ եղիր ժամադրության ժամանակ, ասա նրան, որ քեզ դուր են գալիս մազերը, հագուստը, ժպիտը կամ այն, ինչ հավանել ես: Հաճոյախոսելը ցույց է տալիս, որ ուշադիր ես նրա հանդեպ:

Ծիծաղի՛ր, երբ նա կատակ է անում

Անկախ նրանից` սիրելիիդ հումորներն իսկապես ծիծաղելի են, թե ոչ, միշտ քաղաքավարի է այդ պահին ծիծաղելը: Արա՛ դա առանց արհեստականության, պարզապես ցույց տուր, որ գնահատում ես նրա` ժամադրությունն ավելի հետաքրքիր դարձնելու ջանքերը:

Առաջին ժամադրությունը պետք է անցնի ազատ և մտերմիկ միջավայրում:

Իսկ ինչից պետք է խուսափել առաջին ժամադրության ընթացքում:

Մի՛ խոսիր հեռախոսով: 

 
 
Օգտակար խորհուրդներ առաջին ժամադրության համար
Չկա ավելի տհաճ վերաբերմունք, քան ժամադրության ընթացքում հեռախոսով զրուցելը կամ շարունակ նամակներ ստուգելը: Դա ցույց է տալիս քո սառը վերաբերմունքը, և նույնիսկ կարող է թվալ, որ քեզ ձանձրալի է: Այնպես որ, կամ խոսիր հակիրճ, կամ էլ համբերիր մինչ տուն հասնես:

Մի՛ ուշացիր:
 
Ժամադրությունից ուշանալը ավելին է, քան պարզապես ուշանալ: Դրանով տպավորություն կստեղծվի, որ չես հարգում նրա ժամանակը, և ինքդ էլ անվստահելի մարդ ես: Ցու՛յց տուր նրան, որ գնահատում ես ժամանակը և պատասխանատու անձնավորություն ես` ժամանակին տեղ հասնելով: Հավատա՛, սա այն մարդկային որակներից է, որ իսկապես գրավում է:

Ստեղծե՛ք անմիջական մթնոլորտ, ունեցե՛ք հիշարժան առաջին ժամադրություն:

 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017