Գլխավոր էջ » Երկուսով
Նշաններ, որ տղամարդը սիրահարված է ձեզ  1155

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Ասում են` կինը միշտ էլ ինտուիտիվ զգում է, երբ տղամարդը անտարբեր չի լինում իր նկատմամբ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ կանայք մոլորվում են իրենց ինտուիցիայի ցանցում և չեն կարողանում կողմնորոշվել` սիրում է, թե ոչ:

Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են սիրահարվելիս վազում և միանգամից ամեն ինչ խոստովանում սիրո օբյեկտին,- գրում է LadyNews-ը,- բայց եթե ավելի ուշադիր լինեք, ապա ամեն ինչ կհասկանաք նրա վարքագծից ու, գուցե, եթե տղամարդը ամաչկոտ է, դուք կանեք առաջին  քայլը:

 

Նշաններ, որ տղամարդը սիրահարված է ձեզ

 

Երբ ձեր հայացքները հանդիպում են, սիրահարված տղամարդը երկար պահում է կոնտակտը, իսկ նրա աչքերի բիբերը լայնանում են:

Նա օգտագործում է անգամ աննշան հնարավորությունը ձեզ ավելի մոտ կանգնելու համար:

Անիմաստ պատճառներ է գտնում ձեզ դիպչելու համար` ուղղում է ձեր «չենթարկվող» մազափունջը, զգեստի վրայից մաքրում է գոյություն չունեցող փոշին:

Անհագորեն ուզում է ձեր մասին իմանալ ամեն ինչ: Նրան հետաքրքրում են թե՛ ձեր հոբբին, թե՛ նախընտրությունները, թե՛ զբաղմունքը: Ընդ որում, երեխայի պես ուրախանում է հենց որ ձեր ճաշակները համընկնում են որևէ հարցում:

Երբ ձեր շրջապատում է հայտնվում որևէ երրորդ անձ, սկսում է չեմուչումով պատասխանել հարցերին և ցույց  տալիս, որ երրորդն ավելորդ է:

Երբ խոսում է ձեզ հետ, նրա ձայնը դառնում է ավելի մեղմ:

Նա հիացմունքով «այո» է պատասխանում ձեր բոլոր խնդրանքներին:

Ձեր կողքին նա այլ կանանց չի նկատում:

Երբեմն դառնում է ամաչկոտ և չի կարողանում նորմալ արտահայտել մտքերը:

Աշխատում է ուրախացնել ձեզ, և դա նրա մոտ ստացվում է, քանի որ ամեն ինչը սիրով է անում:


 

 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017