RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Նրանց համար, ովքեր դեռ զուգընկեր չունեն  354

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Նրանց համար, ովքեր դեռ զուգընկեր չունեն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Զույգ չունենալը դեռևս հուսալքվելու պատճառ չէ. եթե դեռ չեք հանդիպել այն մարդուն, ում հետ կշարունակեք ձեր կյանքի ուղին, ապա դա չի նշանակում, որ պետք է նստեք տանն ու սպասեք նրա հայտնվելուն: Օգտվեք հնարավորությունից, որ դեռ ազատ եք ժամադրություններից, չունեք տնային պարտականություններ. ճիշտ ժամանակն է՝ ձեզ նվիրեք զվարճանքին  և արկածներին: Ահա մի քանի հետաքրքիր զբաղմունք, որոնցով կարող եք զբաղվել, քանի դեռ ձեր երկրորդ կեսը չի հայտնվել:
 

Նրանց համար, ովքեր դեռ զուգընկեր չունեն
 

Միայնակ մեկնեք հանգստի:

Կարևոր է, որ մեկնեք միայնակ՝ առանց որևէ մեկի ընկերակցության, սովորելով ամեն ինչ հաղթահարել ինքնուրույն: Ընտրեք այնպիսի երկիր, որի մասին քիչ տեղեկություն ունեք, գնեք տոմս և կարգի բերեք փաստաթղթերը: Դրեք ձեր առջև նպատակ՝ ծանոթանալ տեղի բնակչության հետ, իմանալ ամեն ինչ տվյալ երկրի մասին, ունենալ 1 000 լուսանկար և ճաշակել տվյալ երկրի ազգային խոհանոցի բոլոր ուտեստները: Նպատակը մեկն է՝ հասկանալ, որ աշխարհը հիասքանչ է, զարմանալի և ամենակարևորը՝ հետաքրքիր: Իսկ դուք՝ որպես լիարժեք անհատականություն, հեշտությամբ կարող եք բազմաթիվ նորություններ բացահայտել:

Հաճախեք խոհարարական դասընթացների:

Եթե ոչ խոհանոցային, ապա այլ նախասիրություն ընտրեք և ազատ ժամանակը տրամադրեք այն զարգացնելուն, քանի դեռ ունեք հնարավորություն: Ժամանակ մի՛ կորցրեք. բազմոցին կարելի է պառկել նաև 80 տարեկանում, իսկ իսպաներեն կարող եք սովորել միայն հիմա: Բացի դա` հնարավորություն կունենաք ձեր պատրաստած ուտեստներով կամ այլ հետաքրքրություններով հպարտանալ, երբ ձեր  երկրորդ կեսը հայտնվի:

Տեղափոխվեք այլ քաղաք կամ երկիր:

Եթե զգում եք, որ ձեր տեղում չեք, այսինքն՝ ամեն ինչ ձանձրալի և անտանելի է, ապա թողեք ամեն ինչ և գնացեք ապրելու այլ քաղաքում կամ երկրում: Քանի դեռ չկա մարդ, ում առջև պարտականություններ ունեք, կարող եք հաճախ փոխել ձեր բնակավայրը: Ամեն դեպքում մինչ որոշում կայացնելը, ամեն ինչ նախապես մտածեք և պլանավորեք, որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք:
 

Նրանց համար, ովքեր դեռ զուգընկեր չունեն
 

Փոխեք մասնագիտությունը:

Կարող եք սովորել նաև երկրորդ մասնագիտություն: Եթե ձեր աշխատանքը ձեզ հոգնեցրել է, ապա թողեք այն և ընտրեք ինչ-որ ավելի հոգեհարազատ աշխատանք: Ամենակարևորը հասկացեք՝ ձեզ ինչն է հաճելի և հենց դրանով էլ զբաղվեք:

Զբաղվեք ինքնակրթությամբ:

Եթե խնդիրներ ունեք քիմիայի կամ պատմության հետ, ճիշտ ժամանակն է լրացնել բաց թողնվածը: Գտեք ձեր թույլ կողմերը և ուժեղացրեք դրանք: Դա ձեզ հնարավորություն կտա առաջ շարժվելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և հանդիպելու ձեր երկրորդ կեսին «զինված»:

Այնպես որ, ապրեք լիարժեք կյանքով ու նաև հիշեք՝ պետք չէ շատ ակտիվ զբաղվել երկրորդ կեսի փնտրտուքով:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նրանց համար, ովքեր դեռ զուգընկեր չունեն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 354 | - Վարկանիշ -: 0.0/0