RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ընտանեկան «Ամուսինս արգելում է աշխատել...»  4132

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   erkusov.com


Ընտանեկան «Ամուսինս արգելում է աշխատել...»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հայ տղամարդկանց բավականին մեծ մասին բնորոշ մտածելակերպից, թե կնոջը  տարաբնույթ վտանգներից  հեռու պահելու մղումից ելնելով` բազմաթիվ ամուսիններ արգելում են իրենց կանանց աշխատել: «Միթե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի: Ինչ է, չեմ կարող ապրուստս վաստակել»,- պատճառաբանում  են նրանք:
Շատերն էլ հարկ չեն համարում անգամ մեկնաբանել իրենց արգելքը, քանի որ իրենց «ոչ»-ը քննարկման ենթակա չէ: Սակայն պարզից էլ պարզ է, որ խոսում է ամուսնու   խանդն ու «սեփականատիրական” զգացումը. «Ինչու պետք է կինս շփվի այլ տղամարդկանց հետ, ինչը անխուսափելի է, եթե նա աշխատի»:

Խնդիրն, իհարկե, անհատական է,  և բազմաթիվ թե կանայք , թե տղամարդիկ տարբեր վերաբերմունք ունեն կնոջ աշխատել-չաշխատելու հարցին: Ուստի  իրավիճակի վերաբերյալ իր մասնագիտական կողմնորոշումը խնդրեցի ուղղել հոգեբան Դավիթ Ջամալյանին, ում պնդմամբ խնդիրն իսկապես եղել և մնում է ամենաարդիականներից մեկը բազմաթիվ զույգերի համար:

  ՀՈԳԵԲԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
«ՄԻԱՅՆ  ԹԵՐԱՐԺԵՔ  ՏՂԱՄԱՐԴԸ  ԿԱՐԳԵԼԻ  ԿՆՈՋՆ  ԱՇԽԱՏԵԼ»

 

 

 

Խնդիրը նրանում է, որ տղամարդը իր էությամբ ուժի մարմնացում է, և ենթագիտակցորեն թե տղամարդկանց, թե կանանց մոտ առկա են սեռային պատկերացումներ` ինչպիսին պետք է լինի կինը և ինչպիսին պետք է լինի տղամարդը: Ըստ էության` այս պատկերացումները համընկնում են: Այսինքն` կնոջ ընկալմամբ տղամարդը պետք է լինի ուժեղ, և հենց ուժեղ տղամարդկանց է, որ ձգտում են աղջիկները: Հանձինս տղամարդու` նրանք տեսնում են հոգեկան պատվարի, առողջ սերունդի շարունակությունը ապահովող անձնավորության:


  Ինչ է նշանակում ուժ: խոսքն այս դեպքում միայն ֆիզիկական ուժի մասին չէ, կարևոր է նաև կարգավիճակը հասարակության մեջ, նրա հեղինակավոր, հարգված լինելը, կամային որակները: Տղամարդու դերը ընտանիքում ընտանիքի մատակարարը լինելու մեջ է, նրան է վերագրվում նյութական ապահովության գործառույթը:Եթե տղամարդը արգելում է կնոջը աշխատել, թերևս ունի այն մտավախությունը, որ կինը կարող է փխրուն էակի վերը նշված ընկալումից դուրս գալ և իր հզորությունը խաթարել: Որովհետև եթե կինն էլ սկսի աշխատել այնքան ինչքան տղամարդը, վերջինս իրեն թերի կզգա, ուժեղ լինելու այդ ենթակգիտակցական զգացումը կկորցնի: «Կինն էլ է աշխատում ինչքան ինքը, ինքն էլ նույնքան գումար է ստանում… Ուրեմն նա նույնքան ուժեղ է, ուրեմն ընտանիքում ինչ-որ բան այն չէ»,- մտածում են շատերը:


  Բայց կա նաև խնդրի այլ կողմը: Կինը անպայման պետք է ինքնադրսևորման ոլորտ ունենա, աշխատի: Այսինքն` տանը նստելը կնոջ համար լավագույն տարբերակը չէ: Եվ տանը նստելու արդյունքում կարող ի հայտ գալ, օրինակ, բամբասկոտություն: Այն պարագայում, երբ կինը իր ակտիվությունը օգտագործելով կարող հաջողություն ունենալ, ավելի ներդաշնակ վիճակում հայտնվել: Իսկ այս դեպքում հարաբերություններն ավելի հանգիստ ու ներդաշնակ են լինում: Պարզապես կինը երբեք չպետք է նպատակ դնի հասնել տղամարդուն թե կարգավիճակով, թե ֆինանսական միջոցներ աշխատելով: Այսինքն` պետք է աշխատի, բայց ոչ ինքնանպատակ, միայն նրա համար, որ ապացուցի, թե կարող է աշխատել ամուսնու չափ: Սա անհարկի լարվածություն է առաջացնում ընտանիքում: Պետք է աշխատել աշխատելու համար, ոչ թե ինչ որ բան ապացուցելու համար: 


  Ես  համամիտ չեմ այն տղամարդկանց հետ, ովքեր արգելում են իրենց կանանց կամ ընկերուհիներին աշխատել: Գիտեմ բազմաթիվ օրինակներ, երբ շատ ուժեղ, կամային, հարգանք վայելող տղամարդիկ են թուլատրում իրենց կանանց աշխատել: Ցուցաբերելով այն ծայրահեղ մոտեցումը, որ կինը պետք է տանը մնա ու չաշխատի, խոսում է տղամարդու թերարժեքության մասին: Եթե տղամարդը իրեն ներքուստ  ուժեղ է զգում, կնոջ աշխատանքը չի ընկալում որպես իր տղամարդկային կարգավիճակին ուղղված սպառնալիք:
  Այլ կողմ էլ կա. երբ կինը սկսում է աշխատել, տղամարդու վերաբերմունքը կնոջ հանդեպ փոխվում է, ավելի է մեծանում կապվածությունը: Կինն ամեն անգամ նորովի է ներկայանում ամուսնուն: Մի քիչ էլ գումարվում է խանդը: Այսինքն` կնոջը կորցնելու զգացումը օգնում է, որ ընտանեկան հավատարմությունն ավելի ամրապնդվի, ընտանիքը կայուն մնա: Ամեն անգամ աշխատանքի գնալիս կինը իրեն հետևում է, փորձում նոր, թարմ լինել և դրանով իսկ ավելի հետաքրքիր է դառնում ամուսնու համար: Այն գիտակցումը, թե իր կինն այնքան  լավն է, որ նաև այլ տղամարդկանց հետաքրքրությունն է շարժում /առանց որևէ հատուկ պատճառի, պարզապես իր գեղեցիկ լինելով/ ավելի է կապում ամուսնուն կնոջ հետ:


  Եվ մի բան էլ կուզեի շեշտել. աշխատել թույլ չտալը երբեք չպետք է  կապել հայկական ավանդույթների հետ: Մեր հասարակությունում կան բարոյականությունը պահպանող շատ հստակ չափանիշներ, որոնք անհրաժեշտ են: Բայց հայկական մշակույթը կնամեծար մշակույթ է, հայկական մշակույթը կնոջը չի նվաստացնում, կնոջ անձը ճնշող ու արհամարհող մշակույթ չէ: Բարոյապես հասուն տղամարդը իր կնոջ աշխատելու մեջ միայն դրականը պետք է տեսնի, քանի որ դրանով ընտանիքն ավելի ամուր է դառնում:
                                                        *     *     *
  Ամեն մարդ աշխարհ է գալիս ինչ որ բանի համար: Եթե լավ ճանաչենք  ինքներս մեզ, անպայման կգտնվի մի ոլորտ, որտեղ մենք կարող ենք ինքնադրսևորվել: Պահանջմունքերը տարբեր են. կանանցից ոմանք ծնվում են կարիեռայի համար, շատերն էլ իրենց լիովին բավարարված են զգում խաղաղ, կայուն ու բարեկեցիկ ընտանիք ստեղծելով և չեն էլ ձգտում մասնագիտական կայացման: Ամեն ինչ կախված է զույգից, բայց բոլոր դեպքերում պետք է զրուցել իրար հետ, հաշվի նստել իրար արժեքների ու ապրած զգացումների հետ: Այլապես կան բռնացող տղամարդիկ, որ իրենց կանանց իրենց  իսկ ձեռքով դարձնում են վատ առումով ընդամենը «սերիալ նայող
», նեղ կենցաղային խմդիրներից այն կողմ ոչինչ չնկատող, անբավարարված էակների: Երբեմն` անբավարարված բոլոր առումներով /կարծում եմ ենթատեքստ պարզ է/: Երբեմն հանդիպում ես կանանց, ովքեր անտեղի ագրեսիվ են, փնթփնթան, բամբասչի, և զգում ես, որ իրենք էլ մեղավոր չեն, որ դարձել են այդպիսին: Այլ բան չէր էլ կարող լինել, քանի որ տղամարդը կայանում է իր գործում, ստանում բազմազան լիցքեր կյանքից, իսկ կնոջ ներկան միօրինակ է ու տաղտկալի:
  Ուրեմն` անպայման պետք է մտածել այս ամենի մասին: Եթե սիրում ես կնոջդ և ուզում ես նրան երջանիկ, ուրախ, բավարաված տեսնել, անպայման հաշվի նստիր աշխատելու նրա ցանկության հետ: Եթե լիարժեք տղամարդ ես, կարող ես էլի վերահսկել նրա գործողությունները, բացառել դավաճանության վտանգը: Կարևորը`  յուրաքանչյուր պարագայում  արա հնարավոր ամեն ինչ, որպեսզի կինդ  չկորցնի  իր կանացի ու մարդկային նկարագիրը
:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընտանեկան «Ամուսինս արգելում է աշխատել...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (05.03.11) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 4132 | Տեգեր: ընտանեկան հոգեբանություն, խնդիրներ ամուսնու հետ, Ընտանեկան, արգելում է աշխատել | - Վարկանիշ -: 0.0/0