RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Մեղրամիս. անկրկնելի ու հիշարժան ժամանակաշրջան (18+)  368

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Մեղրամիս. անկրկնելի ու հիշարժան ժամանակաշրջան (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Ամուսնական կյանքի առաջին ամսվա պայմանական անունը։ Դա առավելագույն քնքշության ու սիրո, բնավորությունների հարմարեցման, ներդաշնակ սեռական հարաբերությունների սկզբնավորման, նոր կացութաձևի ստեղծման և ծնողների ու ընկերների հետ հարաբերությունների ձևավորման շրջան Է։ Տևողությունը պարտադիր չէ, որ մեկ ամիս լինի՝ պայմանավորված նորապսակների միջև հաստատված հարաբերություններով։ Ընտանիքը նոր պահանջներ է ներկայացնում նորապսակներին, ովքեր, սակայն, համատեղ կյանքի աոաջին ամսում դեռ այնքան խիստ չեն. ինչպես հետագայում։
 
 

 

Սէղրամիսը ընտելացման շրջան է, սեռական կյանքում առավելագույն աշխուժության, երիտասարդ կնոջ սեռական ցանկության զարթոնքի փուլ։ Սովորաբար տղամարդկանց շրջանում գերակշռում է սեռական ցանկության ֆիզիկական (զգայական, կենսաբանական) բաղադրիչը, կանանց պարագայում՝ հոգեբանականը (անձնականը)։ Տղամարդու առումով խիստ հստակ է արտահայտված սեռական լիբիդոն, այն դեպքում, երբ մինչեւ ամուսնանալը կնոջը հաճախ այն առհասարակ ծանոթ չէ (այսինքն՝ բացակայում է սեռական հարաբերության ցանկությունը), նրան գրավում են գուրգուրանքները, համբույրները, քնքուշ խոսքերը։

16-18 տարեկան աղջիկների միայն մոտ 30 տոկոսն է ունակ հեշտանք զգալու մինչև սեռական կյանքն սկսելը։ Սովորաբար դա տեղի է ունենում տարփալից երազախաբությունների ժամանակ, երբ աղջիկը երազում գրկախառնվում է, համբուրվում, երբեմն նույնիսկ սեռական հարաբերություն ունենում ծանոթ կամ անծանոթ տղամարդկանց կամ պատանիների հետ։ Այս աղջիկները, ամուսնանալով, իրենց հասակակիցներից ավելի արագ են բավականություն ստանում սեռական մերձեցումից։

Իդեալական մեղրամսի ընթացքում կամ այլ որոշակի ժամկետում երիտասարդ ամուսինը կարող է զուգընկերուհու մեջ արթնացնել կիրք, սովորեցնել նրան սեռական սերը, ամեն ինչ անել, որ վերջինս ոչ միայն կարողանա հաճույք պատճաոել, այլև՝ ստանալ։ Նույնիսկ որոշակի սեռական փորձով և սեռական խանգարումներ չունեցող կանայք յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ հեշտանք չեն զգում։ Սեղրամսի ժամանակ դա է՛լ ավելի հազվադեպ է լինում։ Ուստի մեղրամսի ընթացքում, երբ տղամարդը սեռական առումով ավելի շատ է գրգռվում, այնուամենայնիվ պետք է ջանա առավելագույնս հաճույք պատճաոել կնոջը, կիրառի որոշակի պայմաններ, լինի պակաս եսասեր ավելի շատ մտածի կնոջ զգացմունքների մասին, ավելի շատ ուշադրություն նվիրի նաև տարփածին գոտիների խթանմանը, ասի սիրալիր խոսքեր (կինը «սիրում է ականջներով), որոնք արդյունավետ են շատ գուրգուրանքների համեմատ։ Մինչև ամուսնությունը կանանց մեծ մասը թույլատրելիության մեծ ընդգրկումներ չունի։

Շատ աղջիկներ ու երիտասարդ կանայք բնածին ամաչկոտության ու ոչ ճիշտ սեռական դաստիարակության պատճառով տարփալիս գուրգուրանքները, սիրախաղը անհամեմատ ավելի քիչ են թույլատրելի համարում, քան հենց սեռական հարաբերությունը։
 
Այս իրավիճակում ամուսինն ստիպված է լինում որոշակի ջանքեր գործադրել երիտասարդ կնոջը հակառակը համոզելու եւ նրա թույլատրելիության սահմանը սեփականին մերձեցնելու համար։ Ընտանեկան կյանքի առաջին ամսում կնոջ սեռական զարթոնքի համար որոշակի նշանակություն ունեն նաև այն պայմանները, որոնց առկայությամբ անցնում է մեղրամիսը, և ավելի շատ տեղային գործոնը՝ պայմանները, որոնցում իրականացվում է սեռական մերձեցումը։ Բաց դուռը, մահճակալի ճռռոցը, պատուհանների թափանցիկ վարագույրները շեղում են կնոջ ուշադրությունը, հնարավորություն չեն տալիս տարվելու սեփական ապրումներով, կրքով։ Երիտասարդ կնոջ պարագայում կրքի, սեռական ցանկության երևան գալուն խոչընդոտող պատճառները լինում են ցավերը սեռական օրգաններում։ Բնական ամոթխածությունը, ամաչկոտությունը կնոջն ստիպում են թաքցնել ցավը և, ենթարկվելով ամուսնու հորդորին, համաձայնել մերձեցմանը։ Տվյալ դեպքում դրական հույզերի բացակայությունը սեռական հարաբերության ժամանակ ոչ միայն չի նպաստի այդ օրերին հեշտանքի առաջացմանը, այլև ապագայում կարող է ամրապնդվել գիտակցության մեջ։

Մեղրամսի շրջանում որոշ զույգերի համար էական նշանակություն ունի հղիությունից կանխապահովման հիմնախնղիրը։ Հաճախ նորապսակները գործադրում են կանխապահովման միայն մեկ եղանակ՝ ընդհատված սեռական հարաբերությունը, որը չի նպաստում կնոջ՝ մերձեցման ժամանակ անկաշկանդ զգալուն։ Մշտական վերահսկողությունը զգացմունքների նկատմամբ. մշտական զգոնությունը առնանդամի լարվածության նվազագույն փոփոխությունների նկատմամբ նրան հնարավորություն չեն տալիս հեշտանքի հասնելու անգամ սեռական ուժգին գրգռման դեպքում։

Երիտասարդներն իրենց գործողությունների լիակատար ազատություն ստանում են միայն հակաբեզմնավորիչ միջոցների ճիշտ ընտրության դեպքում։ Համատեղ կյանքի առաջին օրերին կարող են ի հայտ գալ առաջին վեճերն ու բախումները, բնական երեւույթ, որը հատուկ է կայացած սովորույթներով ու հայացքներով մարդկանց միությանը։ ժամանակի ընթացքում, բնավորությունների հղկման համեմատ, եթե չեն միջամտում ծնողները, և սերը բավականաչափ ուժեղ է, ընտանեկան բախումներն անհետանում են։

Ինչպես ամուսնական առաջին գիշերը, մեղրամիսն էլ ապագա ընտանեկան կյանքի կարեւոր փուլ է. որը շատ բան է որոշում ոչ միայն հետագա սեռական հարաբերություններում այլև, առհասարակ, ընտանիքի կայացման գործում։

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մեղրամիս. անկրկնելի ու հիշարժան ժամանակաշրջան (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 368 | - Վարկանիշ -: 0.0/0