RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչև100.000 դրամ. Դիմողների պակաս չի գրանցվում...  295

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչև100.000 դրամ. Դիմողների պակաս չի գրանցվում...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Hartak.am-ը գրում է

 

Հին Հայաստանում սիրո խոստովանությունը սկսվում էր խնձորով, որը խորհրդանշում էր պտղաբերությունը եւ սիրո դաշինքը լիարժեք էր համարվում կրկին կարմիր խնձորով:


Կարմիր խնձոր` կռվի խնձոր

Այսօր կարմիր խնձորը շատերի համար դառնում է կռվի խնձոր:  Ժամանակակից աղջիկների մի մասը նախընտրում է չհետեւել դարերով եկած ավանդույթին եւ մինչամուսնական սեռական կյանքով  ապրում, սակայն նրանց մի մասը այս կամ այն պատճառով դիմում է կուսաթաղանթի վերականգմանը՝ ապահովագրելով “անխափան” ամուսնությունը:

Հետաքրքրական է, որ կուսաթաղանթի վերականգման համար պարսկուհեր էլ են դիմում հայ գինեկոլոգների ծառայություններին:

Ըստ սոցիոլոգների, հայ տղաների 62%-ը ցանկանում է ամուսնանալ կույս աղջկա հետ, իսկ երեւանաբնակ տղաների ավելի քան 50%-ի համար կարեւոր է աղջկա կույս լինելը, մինչդեռ երեւանաբնակ աղջիկների կեսից շատը կարծում է, որ աղջկա կույս լինել-չլինելը զույգերի ինտիմ խնդիրն է եւ քննարկման առարկա չպետք է հանդիսանա: Հարցված աղջիկների 40%-ը նշել է, որ եթե հասարակական կարծիքը չլիներ, նրանք վաղուց չէին պահպանի կուսությունը, եւ միայն 25%-ն է հաստատել, որ եթե անգամ հասարակական կարծիքը չլիներ, միեւնույն է, նրանք կպահպանեին կուսությունը:


Կուսության արժեքը

Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչեւ 100.000 դրամ: Դիմողների պակաս չի գրանցվում, անգամ մշտական այցելուներ են լինում` ամեն անգամ տարբեր զուգընկերների հետ, ովքեր էլ վճարում են վիրահատության համար:


Կուսության վերականգման մեխանիզմը

Արագ ներծծվող թելերի միջոցով կուսությունը հնարավոր է վերականգնել, որը մի քանի օրով կնոջը կույս է դարձնում, իսկ պլաստիկ վիրահատության դեպքում կուսությունը կարող է պահպանվել մի քանի ամիս:


Կույսի հոգեբանական բնութագիրը կմանրամասնի հոգեբան Իրինա Ծատուրյանը


Հոգեբանները կույսերին մի քանի տեսակի են բաժանել ՝


Արքայադուստր կույս. նա երազում է սպիտակ ձիով ասպետի մասին, ով կգա եւ նրան կնության կառնի: Նա կարող է անգամ չսպասել ամուսնությանը եւ տրվել իր “արքայազնին”` նվիրելով իր կուսությունը: Հաշվի առնելով, որ արքայազներ մեր օրերում գոյություն չունեն, սեքսից հետո այս տեսակի աղջիկների մոտ ծանր վիճակ է սկսվում:


Թագուհի կույս. այս տեսակի կույսերն իրենք են նախաձեռնում, որոշում ու կարգավորում հարաբերությունները: Նրանք իդեալիստներ են, մեծանում են հենց այնպիսի ընտանիքներում, որտեղ ծնողները մշտապես գովում են իրենց աղջկան` անվանելով լավագույնը: Նրանք սեքսին նորմալ են վերաբերվում եւ առաջնային են համարում միայն սեփական անձը:


Հաշվենկատ կույս.  այս տիպի կույսերը դիտմամբ են պահում իրենց կուսությունը եւ տրվում են իրենց հարմար, ձեռնտու զուգընկերոջը:


Նիմֆոմանկա. վաղ հասակից են սեքսով հետաքրքրվում: Մեծ վտանգ կա, որ նրանք կարող են պոռնիկ դառնալ:


Սեքսից գարշողներ. այս աղջիկները տհաճությամբ են սեռական կյանք մտնում, անգամ վագինիզմ տեսակի հիվանդություն են ունենում: Դեպքեր կան, որ տարիներով ամուսնացած են լինում, բայց թույլ չեն տալիս, որ ամուսինը մոտենա իրեն:


Սեքսից զզվողներ. այս տեսակի աղջիկները շատ են Հայաստանում: Սրա պատճառը դաստիարակությունն է եւ առաջին սեքսը, երբ տղամարդը կոպիտ է վարվում:


Զոհեր. բռնաբարության ենթարկված աղջիկները մեծ հոգեբանական խնդրի առջեւ են կանգնում: Մեծ վտանգ է առաջանում, որ նրանք պոռնիկ կդառնան, թեեւ հոգեբանական լուրջ օգնության դեպքում հնարավոր է նրանց փրկել:


Կույսերը Հայաստանում պաշտպանված չեն
 

«Կինը Հայաստանում պաշտպանված չէ: Մեր երկրում կուսությունը հայ աղջկա վահանն է: Կույս աղջիկը հոգեբանորեն հանգիստ է, որ ազնիվ է եւ այստեսակ խնդրի առջեւ չի կանգնի, կուսությունը նաեւ վահան է սեռավարակներից: Կարեւոր է, որ կուսությունը նվիրաբերվի միայն մեծ սիրո առկայության դեպքում, որպես ընծա:

Հայաստանում կինը վտանգված է վարկաբեկված լինելու հարցում: Մանավանդ երբ ամուսնություններն ավելի ուշ տարիքում են գրանցվում, հատկապես 27-ից բարձր տարիքի աղջիկներին են վարկաբեկում: Հասարակությունը բռնանում է այս աղջիկներին: Հատկապես  տարիքով մեծ օրիորդ աղջիկները պաշտպանություն չունեն: Մենք ոչ թե պետք է մտածենք` աղջիկը կուսաթաղանթը վերականգնեց, թե ոչ, այլ մեր հասարակությունը պիտի «բուժենք»:


 










Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչև100.000 դրամ. Դիմողների պակաս չի գրանցվում...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (24.11.16) Դիտումներ: 295 | Տեգեր: Կուսության, գրանցվում..., չի, 15.000-ից, արժե, մինչև100.000, վերականգնումն, Դիմողների, պակաս, դրամ. | - Վարկանիշ -: 0.0/0