Գլխավոր էջ » Երկուսով
Կնոջ ճակատագրական «ռետուզը». Արարատում խանդի հողի վրա ամուսինը ծեծել է կնոջն ու փորձել սպանել հարևանին  4519

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Armlur.am-ը գրում է.

Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչների մեջ սկսված անախորժություններ են տեղի ունեցել: Պատճառը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք այն է եղել, որ անախորժություն է սկսվել: Ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն իր կնոջը` Մ. Կ.-ին և հարևանությամբ ապրող Գ. Ա.-ին կասկածել է դավաճանության մեջ:

Խանդի զեղումներն այնքան են խորացել, որ Արթուր Սոբչենկոն նախ ծեծի է ենթարկել կնոջը, ապա զայրացած վիճակում հրազենը ձեռքին այցելել հարևանին և կրակոց արձակել նրա ուղղությամբ: Գ. Ա.-ը ծանր վիրավորում է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Գործը հասել է դատարան: Նախ նշենք, որ ամուսինները գյուղում անասնապահությամբ էին զբաղվում. կինը կթվորուհի էր, ամուսինը` անասնապահ:

Կալանավորված Արթուրը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել, հաց կերել, խմել: Սակայն կերուխումն ընդհատվել էր, երբ՝ «Տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի, գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց` տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»: «Անուղեղի մեկն է, դանակահարության համար մի անգամ արդեն չորս տարով նստել էր, երեւի սիրտը էլի բերդ ա ուզել: Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ ես եմ ասել, ավելի շուտ՝ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում: Մտածել է, որ ես ու կնիկը, դե ոնց ասեմ՝ քույրս, իբր իրար հետ ենք, էլի: Ես չհասկացա էլ, թե ոնց վայրկյանների ընթացքում էդ ամեն ինչը եղավ. էրեխեքի, կնկա ներկայությամբ կրակեց վրաս: Նստած հաց էինք ուտում, գնաց, հրացանը բերեց ու կրակեց»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ավելի վաղ ասել էր տուժողը:

Կայքը տեղեկացավ, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Արթուր Սոբչենկոյից հօգուտ հարևանի պետք է բռնագանձվի 300 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ: Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գ.-ը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել: Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ հարևանին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 



Նմանատիպ դեպքերից․․․
 



Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017