RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կնոջ և տղամարդու սերը  875

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կնոջ և տղամարդու սերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Կնոջ և տղամարդու մոտ սերն  ունի միանգամայն տարբեր ակունքներ և դրսևորվում է միանգամայն տարբեր ձևերով: Կնոջ մոտ սերը նրա ինտիուտիվ գոյության վերափաստարկումն է, նրա ներքին գեղեցկության և կենսաստեղծման բնազդի պոտենցման, առարկայացման հնարավորությունը, տղամարդու մոտ սերը սեփական անհատականության կայացման և նրան իշխող դիրք տալու փորձն է: Կինը սիրում է, որպեսզի ձուլվի, տղամարդը սիրում է, որպեսզի կայանա: Կինը չունի կայացման խնդիր, իսկ տղամարդու համար այդ խնդիրը գոյաբանական է: 
 
 

 
 
Կնոջ և տղամարդու կեցության ձևերը միանգամայն տարբեր են, նրանց հոգեկան աշխարհի հիմքերը գտնվում են տարբեր մակարդակներում ` կնոջը` ինտուիտիվ, տղամարդունը՝ անհատական-գիտակցական, և այս շերտերը կարող են հանդիպել միայն իրական սիրո մեջ, որտեղ, միևնույնն է, կինը փնտրելու է այն, ինչ անհրաժեշտ է իրեն, իսկ տղամարդը այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Իսկ նրանց անհրաժեշտ են տարբեր բաներ, և գուցե հենց սրանում է կայանում սիրո հրաշքը, քանի որ եթե երկու կողմին էլ անհրաժեշտ լիներ միևնույն բանը, ապա դժվար թե մարդն ինքնակամ նետվեր դեպի այն անհատական զգացմունքային աղետը, որ կոչվում է սեր:
 
«Մայրական» = «կնոջ» սիրո հոգեբանությունն ասում է.
- Ես սիրում եմ քեզ, որովհետև դու իմն ես ու աշխարհում ոչինչ չի կարող ինձ ստիպել, որ դադարեմ սիրել քեզ, ինչ էլ դու անես, միևնույն է, եթե դու իմն ես՝ ես սիրում եմ քեզ:
Այստեղ ինչպես տեսնում ենք կանացի սերը անպայման է, պայմանականություններից զերծ է, ուր չկա օրենք և ուստի օրենքի խախտումով տղամարդը չի զրկվում այդ սիրուց, այլ միայն այն փաստը, որ տվյալ տղամարդը սիրում է իրեն և «իրենն» է, ապա կինը պատրաստ է նվիրվելու, սիրելու: Կանացի սիրո հոգեբանության դեպքում լավ է, եթե նա սիրում է, ապա դա որևէ պայմանականություն չունի և չեք զրկվի դրանից, բայց վատն էլ այն է, որ եթե նա չի սիրում, ոչ մի արարք չի օգնի, որպեսզի դուք արժանանաք նրա սիրուն:
 
«Հայրական» = «տղամարդու» սիրո հոգեբանությունն ասում է.
- Ես սիրում եմ քեզ, որովհետև դու համապատասխանում ես կնոջ մասին ունեցած իմ պատկերացումներին ու սպասումներին: Ես քեզ կսիրեմ միշտ, եթե դու դուրս չգաս այդ իմ պատկերացումների ու սպասելիքների շրջանակից:
Տղամարդու սիրո հոգեբանությունը ենթարկվում է օրենքի և հետևաբար պայմանավորված է կնոջ այդ օրենքին հետևելով կամ չհետևելով, համապատասխանելով կամ չհամապատասխանելով: Այսինքն` նրա սիրուն կարելի է արժանանալ համապատասխան վարքով և զրկվել դրանից, եթե կինը դադարում է համապատասխանել դրանց՝ խախտելով «օրենքը»: «Տղամարդու» սիրո հոգեբանության մեջ ևս կան լավ ու վատ կողմեր. լավ կողմն այն է, որ կինը իր վարքով, պահվածքով կարող է արժանանալ տղամարդու սիրուն, գրավել նրա սիրտը, բայց վատ է, որ կինը սիրելի է ոչ թե ինքնին, այլ այնքանով, որքանով որ համապատասխանում է տղամարդու` նրա հանդեպ ունեցած պատկերացումներին ու սպասելիքներին:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կնոջ և տղամարդու սերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 875 | Տեգեր: սեր, երկուսով, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0