RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ. Կանանց մեջ ի՞նչն է նյարդայնացնում և գրգռում տղամարդկանց  456

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


ԿԼՈՐ ՍԵՂԱՆ. Կանանց մեջ ի՞նչն է նյարդայնացնում և գրգռում տղամարդկանց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 ԿԼՈՐ ՍԵՂԱՆ. Կանանց մեջ ի՞նչն է նյարդայնացնում և գրգռում տղամարդկանց

ԱՐԱՄ, 23 տ.
«Եթե կինը ամեն ինչ սրտին մոտ չի ընդունում, ոչ հուզական պահվածք է ունենում, ավելի հրապուրիչ է դառնում տղամարդկանց համար: Նման պահվածքը ապահովում է հարաբերությունների նորմալ և հանգիստ զարգացում: Օրինակ՝ տղամարդը պետք է գնա աշխատանքի: Դա չի նշանակում, որ նա չի ուզում ժամանակ անցկացնել կնոջ հետ: Նա պարզապես չի կարող: Այդ իսկ պատճառով, եթե կինր տղամարդուն թողնում է, որ նա ապրի իր կյանքով, անհանգստություն չի ցուցաբերում, տղամարդր զգում է, որ նա իր համար թանկ արժե»:

ՎԱՀԱԳՆ, 26 տ.
«Ինձ դուր են գալիս այն կանայք, ովքեր ավելի շատ լռում են: Այդ ժամանակ տղամարդը չի իմանում, ինչի մասին են նրանք մտածում: Նրանք ավելի վստահ են լինում, իրենց անձնական կյանքի ու հույզերի տիրուհին: Միշտ հաճելի է, երբ կողքդ լինում է այնպիսի մարդ, ով սկզբում մտածում է, հետո՝ խոսում»:

ԽԱՉԻԿ, 30 տ.
«Որոշ կանայք միշտ անհանգիստ են, և նման պահվածքը խոսում է նրանց անինքնավստահության մասին: Մի կին ինձ համար տհաճ դարձավ դեռևս մինչև նրան ինչ-որ տեղ հրավիրելը: Նա այնքան էր անհանգստացել իրեն ապահովագրելու համար, որ առաջին իսկ հեռախոսազրույցի ժամանակ ինձ հաղորդեց այն ամենի մասին, ինչն իրեն դուր չի գալիս: Հետո պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր նախկին րնկերոջ հետ: Մենք դեռ ոչ մի անգամ չէինք հանդիպել, իսկ նա վստահ էր, որ ես էլ նախկինի նման կլինեմ: Ես ճանապարհային երթևեկության ոչ մի կանոն չէի խախտել, բայց նա արդեն կարդում էր իմ մահվան դատավճիռր: Բնականաբար, իմ մեջ կորավ նրա հետ հանդիպելու ցանկությունը:
Շատ կանայք հաճախ խոսում են նյարդայնացածության մասին: Տղամարդիկ նման վարքն ընդունում են որպես անվստահություն և կախվածություն»:

ՍՈՒՐԵՆ, 30 տ.
«Ես հանդիպեցի մի կնոջ, որն անմիջապես սկսեց հարցաքննել ինձ: Ինձ, բնականաբար, դուր չեկավ դա: Իսկ ու՞մ դուր կգա, եթե փորձեն իր մեջ փնտրել ուրիշների մեղքերի պատճառները»:

ԱՐՄԵՆ, 23 տ.
«Ես հանդիպում էի մի աղջկա հետ, ով շատ էր սիրում զրուցել: Նա կարող էր խոսել անվերջ: Ես քնում էի զրույցի ընթացքում, իսկ երբ արթնանում էի, նա դեռ խոսում էր: Ես հասկացա, որ նա պարզապես չի կարող լռել, եթե դեռ չի պատմել այն ամենի մասին, ինչ իր հետ կատարվել է»:

ԱՐԱՄ, 35 տ.
«Մի կին, որի հետ ես հանդիպում էի, շատ անվստահ էր: Նրան հարկավոր էր քաջալերել ամեն ինչում: Նրան անհանգստացնում էին ընտանիքի, ընկերների, աշխատանքի հետ կապված հարցերը: Սեքսի ժամանակ ասում էր. «Գիտե՞ս այսօր ինչ է կատարվել մեր աշխատավայրում»,- և նրա մի արտահայտությունը ինձ հունից հանում էր»:

ԱՐՄԵՆ, 19 տ.
«Երբ ինչ-որ մեկը փորձում է ինձ «բացել», ես ինքս դա չեմ ցանկանում և խոսքերը աքցանով էլ դուրս չեն քաշի: Ես մշտապես փորձում էր ինձ վերափոխել: Նա ձգտում էր շատ խոսել իմ զգացմունքներից: Բայց, գիտե՞ք ինչ, ես ինքս կարող եմ իմ խնդիրները լուծել»:

ԱՐՄԱՆ, 25 տ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ. Կանանց մեջ ի՞նչն է նյարդայնացնում և գրգռում տղամարդկանց
«Զրույցը շփման մի մասն է, բայց ոչ գլխավոր մասը: Կանայք շատ են խոսում զգացմունքներից: Նրանք այնքան են խոսում այդ մասին, որ թվում է բոլորովին չեն զգում, թե ինչ է դա: Պետք է չէ՞ գտնել ոսկե միջինը: Եթե տղամարդու հետ խոսում եք զգացմունքներից, նա այդ խոսակցությունն ընդունում է որպես աշխատանք: Իսկ երբ նա մնում է կնոջ հետ, ապա ցանկանում է հանգստանալ և ոչ թե աշխատել»:
«Տղամարդը երջանիկ է, երբ կինը նրան թույլ է տալիս հանդիպել ընկերներին և դրա պատճառով տեսարաններ չի սարքում: Երբ կինը հանգիստ է ընդունում այն, որ ես հետաձգում եմ իր հետ հանդիպումը, ես սկսում եմ նրան հարգել: Ես հասկանում եմ, որ նա կարող էր առանց ինձ էլ ապրել, բայց ցանկանում է ավելի երջանկացնել ինձ»:
«Երբ տղան խոսում է ինչ-որ բանի մասին, դա երեսուն վայրկյանից ավելի չի տևում: Իսկ կինը կարող է խոսել անվերջ: Այն, ինչ տղամարդը հանգիստ է ընդունում, կինը ընդունում է որպես համաշխարհային ողբերգություն: Դուք փորձում եք նրան օգնել և ասում եք: «Սիրելի՛ս, սրտիդ մոտ մի՛ ընդունիր»: Բայց ձեր խոսքերն ավելի են վատացնում իրավիճակը, որովհետև նա քեզ սկսում է համարել զգացմունքներից զուրկ»:

ԱՐԱՄ, 22 տ.
«Ես կարծում եմ, որ լռակյաց կինն ավելի հրապուրիչ է, քան շատախոսը, որովհետև ավելի հանելուկային է թվում: Անընդհատ շատախոսելու իմաստ չկա: Շփման մեջ կարևոր է որակը և ոչ թե քանակը: Եթե կինը անհարմարության կամ անհանգստության զգացողություն ունի, տղամարդը պետք է դա զգա առանց խոսքերի»:

ՎԱՀԵ.28 տ.
«Ընկերուհիս մշտապես ցանկանում էր ինձ հետ մնալ, ցանկանում էր փոխել իմ ապրելակերպը: Բայց ցանկացած տղա պետք է ազատ ժամանակ ունենա: Նա ուզում էր, որ ես զբաղվեմ այն ամենով, ինչ ինքն էր ցանկանում, չգիտեր, որ ես չեմ հետաքրքրվում մշակույթով ու չպետք է ինձ քարշ տար ցուցահանդես ու թանգարան:
Եթե տղան լավ է վերաբերվում կանանց, բայց բանաստեղծություններ չի գրում ու իր զգացմունքներն արտահայտող հիմար բացիկներ չի գնում, կինը պետք է նրան ընդունի այնպես, ինչպես որ նա կա:

ԱՐՏՅՈՄ, 26 տ.
«Ես հասկանում եմ այն, որ կինը ցանկանում է փոխել տան իրերի տեղերը: Բայց երբ նա ցանկանում է փոխել ինձ, ես զայրանում եմ: Ցանկանում եմ, որ կինն ապրի իր կյանքով և ուժերն անիմաստ չվատնի՝ փորձելով վերահսկել իմ կյանքը»:
***

Այս բոլոր խոսքերն ի՞նչ կարող են ձեզ տալ: Այն, որ ինչքան էլ ցանկանաք մերձենալ տղամարդուն, մի՛ փորձեք նրան փոխել: Հիշե՛ք վերջին կետը, տղամարդը համարում է, որ դա ուժերի անիմաստ վատնում է: Երբ կինը դառնում է շատ հուզական, տղամարդկանց մեծամասնությունը անմիջապես կորցնում է հետաքրքրությունը և կնոջ կողմից ասված բոլոր խոսքերը համարում է շատախոսություն: Հարկավոր է խոսել կարճ և հստակորեն արտահայտել մտքերը, այլապես տղամարդը չի լսի կնոջ և ոչ մի խոսքը:


Պետք չէ տղամարդուն ստիպել խոսել զգացմունքների մասին և շատ ժամանակ հատկացնել սեփական զգացմունքներին, քանի որ դրանով միայն կարելի է գրգռել դիմացինին:
Ստիպելով տղամարդուն անընդհատ խոսել զգացմունքներից, կինը նրա աչքին կախվածություն է ստանում և կորցնում հարգանքը: Իսկ երբ տղամարդը կորցնում է հարգանքը կնոջ նկատմամբ, նա ավելի պակաս ուշադրություն է դարձնում նաև զգացմունքներին:
Երբ կինը զգում է, որ տղամարդն իրեն անտեսում է, կարող է լինել աղվեսի նման «հիմար»: Կարելի է պարզապես նրան ոչինչ չբացատրել: Ինչպես արդեն ասացինք, տղամարդիկ ընդհանրապես չեն արձագանքում բառերին: Կանայք հետապնդում են տղամարդկանց՝ ստիպելով նրանց խոսել զգացմունքների մասին: Լիովին հասկանալի է, որ տղամարդիկ փախչում են նրանցից: Հիշեք, որ փոքրիկ տղան մոր հետևից է վազում այն ժամանակ, երբ մայրը այլևս նրան չի հետապնդում:
Եթե ոչինչ չեք պահանջում, չեք հետապնդում, կանացի ձանձրացնող զրույցներ չեք վարում, ապա գրավում եք տղամարդու սիրտը: Խոսեք կարճ ու հստակ և մի՛ բացատրեք պատճառները, այդ դեպքում տղամարդը ձեր զգացմունքներին ավելի մեծ հարգանքով կվերաբերվի և դրա համար ավելորդ բառերի կարիք չի լինի:

Պատրաստեց ԱՐԵԳ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ. Կանանց մեջ ի՞նչն է նյարդայնացնում և գրգռում տղամարդկանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 456 | - Վարկանիշ -: 0.0/0