RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կին-տղամարդ ընկերություն. հոգեբանական նրբություններ  249

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կին-տղամարդ ընկերություն. հոգեբանական նրբություններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Երբ ընկերություն են անում տղամարդիկ, դա առաջացնում է հարգանք, իսկ կանանց ընկերությունը՝ հիացմունք: Իսկ այ երբ ընկերություն են անում տղամարդն ու կինը, դա առաջացնում է անվստահություն, խուսափում  և երբեմն նույնիսկ վրդովմունք: Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչու՞ «ոչ», եկեք պարզենք միասին:

Կին-տղամարդ ընկերություն. հոգեբանական նրբություններ

Առաջինը «ընկերություն» հասկացությունը տղամարդու և կնոջ համար ունի տարբեր նշանակություն: Եթե կանանց ընկերությունը իր հիմքում ենթադրում է վստահության հարաբերություն, այսինքն  կանայք սիրում են հանգստացնել մեկը մյուսին, տալ խորհուրդներ, քննարկել ոչ միայն կանացի, այլև տղամարդկային թեմաներ, ապա տղամարդկանց ընկերությունը հիմվնած է արարքների վրա. նրանք չեն սիրում թույլ երևալ, հիմնականում շատ չեն խոսում՝ գործելը ավելի հեշտ է տղամարդու համար: Փորձեք վերհիշել՝ հաճա՞խ եք արդյոք տեսնում տղամարդու, ով ընկերոջ հետ հեռախոսով խոսում է մեկ ժամ կամ ավելի կամ քննարկում է գալիք ֆուտբոլային հանդիպմանը գնալը։

Երկրորդ. կարծրատիրպերը, ինչպես նաև տաբուները, շատ ուժեղ են մեր գիտակցության մեջ: Նույն սեռի միջև ընկերությունը մեզ համար հասկանալի և ընդունելի է. դա բնական երևույթ է: Իհարկե, ընկերության հնարավորությունը տղամարդու և կնոջ միջև ակնհայտ է և դրանից խուսափել  հնարավոր չէ, որովհետև այն իր տեղը ունի: Ուրիշ հարց է՝ ինչու՞  են որոշ տղամարդիկ ընկերություններ փնտրում կանանց շրջանում, իսկ կանայք հակառակը՝ նախընտրում են կիսվել իրենց ամենատարբեր մտքերով և ապրումներով արական սեռի իրենց գործընկերների հետ, և նրանց իրոք համարում են իրենց ընկերը:

Իրավիճակը պարզ է և հասկանալի, եթե կշեռքի մյուս նժարին հայտնվում է ընտանիքը: Ընկերները հաճախ են մեզ տալիս այն, ինչը, ցավոք, չի կարող տալ ընտանիքը: Օրինակ՝ մենք ընկերների հետ կարող ենք խոսել այնպիսի թեմաներից, որոնք ընտանիքում արգելված է: Այդ թեմաները հաճախ վերաբերում են մեր ոչ ճիշտ, ոչ ադեկվատ քայլերին, զգացմուքներին ու ապրումներին: Օրինակ՝ տղամարդը երբեք չի պատմի իր կնոջը այն մասին, որ հավանում է ուրիշ կնոջ, կամ որ խաղատանը պարտվել է կլորիկ գումար, իսկ երբեմն էլ խոստովանել կնոջը և մտերիմներին, որ ինքը հիվանդ է: Այդպես է նաև կանանց մոտ. նրանց համար դժվար է ամուսնուն պատմել, որ նրանց սեքսը արդեն հեռու է իդեալից կամ որ նա ցանկանում է լինել մենակ: 

Նման  մտերմությունը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար առաջացնում է հարաբերությունների այլ տեսակ, որտեղ թվացյալ  բացարձակապես «օտար» մարդկանց փոխըմբռնումը հասնում է ամենաիսկական ընկերության գագաթնակետին։

Եվ դա պատահական չէ. իհարկե, տղամարդիկ կարող են միմյանց համար ինչ-որ բան անել, բայց նրանք չեն կիսվում գաղտնիքներով: Նրանք գաղտնի մտքերը թողնում են իրենց կնոջ համար: Եվ միշտ չէ, որ այդ կինը իրենց կինն է: Տղամարդ ընկերներին կինը կարող է շրջվել կանացի բնավորության «սուր անկյուններով»՝ կիսվել նրանց հետ այն, ինչը նա թաքցնում է ընկերուհիներից։

Իսկական ընկերությունը հիմա հազվադեպ երևույթ է: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները: Վստահ ենք, որ պատասխանը կստիպի սպասել, որովեհետև մենք շատ իմաստներ ենք մտցնում «ընկերություն» բառի բացատրության մեջ: Ընկերությունը չի կարող բաժանվել ըստ սեռերի. մարդիկ, որոնց համարում ենք մեր ընկերները, արժանի են դրան, իսկ այլ կերպ հնարավոր չէ:- գրում է Դուք և աշխարհը:


Հնարավոր է արդյո՞ք ընկերություն կնոջ և տղամարդու միջև


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կին-տղամարդ ընկերություն. հոգեբանական նրբություններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 249 | - Վարկանիշ -: 0.0/0