RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կեղծ կույսերը շատացել են  7965

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   Aravot.am


Կեղծ կույսերը շատացել են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Նրանց հայտնաբերելու համար հայ տղաները ստիպված նոր մեխանիզմներ են մշակել «Վաճառում ենք բարձրորակ նամուս, պահպանման ժամկետը 3 օր», «կուսության արագ և որակյալ վերականգնում՝ մատչելի գներով. ժամանակավորապես մոռացեք վավաշոտ անցյալի մասին»: Մի քիչ վառ երեւակայություն ունենալու դեպքում հենց այսպես կարելի է գովազդել վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում գտած կուսության վերականգնումը: Որքան էլ հայ տղաները ցույց տան, թե ժամանակակից են ու պնդեն, թե կարևորը սերն է՝ ոչ թե աղջկա կույս լինելը, միեւնույն է, ամուսնանալուց առաջ աղջկա անցյալը «ռազվեդկա» են անում: Տվյալներ են հայթայթում հարեւաններից, դպրոցից և նույնիսկ մանկապարտեզից: Հետաքրքրվում են՝ մանկապարտեզում ում հետ է նստել-վեր կացել, հաց կերել, դպրոցում ով է կողքը նստել, ինչ «ուզողներ» է ունեցել և այլն: Սակայն ըստ կուսաթաղանթ վերականգնող բժիշկ-մասնագետների, կասկածամտությամբ տառապող հենց այդ տղաներն են ամենից շատ խաբվում ու վերականգնված կուսաթաղանթով աղջիկների հետ ամուսնանում: Ընդունված է կուսությունը վերականգնել հարսանիքից երկու օր առաջ, որովհետև այն պահպանվում է ընդամենը 2-3 օր: Այս ամենի մասին տեղեկացրին գործին գիտակ բժիշկները, երբ այցելել էինք տարբեր բուժհիմնարկներ՝ թեմայի շուրջ զրուցելու:

Հաշվի առնելով հայկական մենթալիտետը, որեւէ հիվանդանոցի, բժշկի և հաճախորդի անուն չենք նշում: Ըստ բժիշկների, կուսաթաղանթի վերականգնումն արժե 50-100 դոլար: Բուժհիմնարկի ազդագրում այս ծառայության արժեքը պաշտոնապես ֆիքսված չէ: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ այնտեղ նման միջամտություն չի կատարվում: Դա այցելուի և բժշկի գաղտնիքն է: Մեզանից մեծ ջանքեր էր պահանջվում կուսաթաղանթի վերականգնման մասին որևէ տեղեկություն ստանալ բժիշկներից: Ըստ բժիշկների, պատկան մարմինները կփորձեն կուսաթաղանթի բիզնեսն էլ հարկային դաշտ բերել: Բացի հարկայինից, բժշկին օրուգիշեր հանգիստ չեն տա ոչ միայն հաճախորդները, այլեւ ոստիկանության աշխատակիցներն ու տաքարյուն փեսացուները, իսկ դա ավելորդ գլխացավանք է: Պարզվում է՝ բժշկական այս ծառայությունը մատուցվում է նաև տնային պայմաններում: ‘ Թեեւ մասնագետները կարծում են, որ դա խիստ վտանգավոր է, քանի որ կուսաթաղանթի վերականգնումը համարվում է կոսմետիկ վիրահատություն, և տնային պայմաններում այն իրականացնելը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Տանը կուսաթաղանթ վերականգնող բժիշկները հիմնականում սպասարկում են մարմնավաճառներին, քանի որ վերջիններս խուսափում են հիվանդանոցներից ու պոլիկլինիկաներից: Մեր հարցին, թե մարմնավաճառների ինչի՞ն է պետք կուսության վերականգնումը, բժիշկներն այսպես բացատրեցին. «Կան տղամարդիկ, որոնք կույս աղջկա համար պատրաստ են հազարներով փող թափել»: Սակայն մարմնավաճառները չեն կարող կուսաթաղանթը պարբերաբար կարել ու բիզնես անել, քանի որ,
ըստ բժիշկների, այն կարելի է վերականգնել առավելագույնը 2-3 անգամ, այն էլ՝ կախված կնոջ օրգանիզմից: Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում ներկայումս տղաների դեֆիցիտ է: Հենց դրանից էլ բխում է աղջիկների «կուսազրկվելու» պատրաստակամությունը:

Նրանք հաճախ համաձայնում են ինտիմ կապերի՝ հարսանիքից առաջ հարցերը լուծելու հույսով: Կարինեն մեզ պատմեց, որ ինքն էլ ստիպված է եղել նման քայլի գնալ. «Ընկերս չորով դրեց, որ իրա հետ քնեմ, ապացուցեմ, որ կույս եմ: Ես էլ քանի որ սիրում էի՝ քնեցի: Հարսանիքից երկու օր առաջ ընկերս փող տվեց, ու ասաց, որ գնամ կարեմ, որ տնեցիները չիմանան՝ կույս չեմ: Թե չէ ապագա սկեսուրս անընդհատ երեսով կտար՝ ինձ էլ, տղուն էլ»: Մեկ այլ հաճախորդի պատմելով էլ՝ «եթե ամուսնանալուց առաջ փեսացուս իմանար, որ կույս չեմ, երբեք հետս չէր ամուսնանա, դրա համար էլ ստիպված էի խաբել: Հարսանիքից մեկ օր առաջ գնացի բժշկի և հարցերս լուծեցի: Այժմ ունեմ երջանիկ ընտանիք»: Շատերի կարծիքով, հիմա մարդիկ ավելի թեթեւ են վերաբերվում կույս լինել-չլինելուն: Այդուհանդերձ, բժիշկները խորհուրդ են տալիս այդ հարցին մատների արանքով չնայել, քանի որ հետևանքները առողջության համար երբեմն կարող են ճակատագրական լինել: Ըստ նրանց, հասուն աղջիկը պետք է սեռական նորմալ կյանքով ապրի, իսկ կուսաթաղանթի վերականգնումն ընդամենը ինքնախաբեություն է: Ի դեպ, մեր հասարակությունում այնքան է տարածվել «անմեղությունը» վերականգնելու երևույթը, որ հայ տղաներն արդեն իրենց ընտրյալին ստուգելու համար նոր մեխանիզմ են մշակել. իմանալով, որ վերականգնված կուսաթաղանթը «ուժի մեջ է» ընդամենը 2-3 օր՝ փեսացուները ամուսնական գիշերը տարբեր պատճառաբանություններով ձգձգում են, համոզվելու՝ իր կինը իսկականի՞ց կույս է, թե՞ ոչ:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կեղծ կույսերը շատացել են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (29.07.16) | Հեղինակ: Aravot.am W Դիտումներ: 7965 | Տեգեր: Կեղծ, Են, կույսերը, շատացել | - Վարկանիշ -: 0.0/0