RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կապ ամուսնացած տղամարդու հետ  5802

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կապ ամուսնացած տղամարդու հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի»... «ծեծված», բայց փորձված ճշմարտություն է: Ցանկացած կին ընտրության իրավունք ունի. այդ թվում` իրավունք ընտրելու իր տղամարդուն: Ցանկալի է` ազատ, սակայն, ցավոք, մեզանում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ երիտասարդ աղջիկները կապվում են ամուսնացած տղամարդու հետ` դրանով իսկ դժվար վիճակում դնելով թե իրենց, թե տղամարդուն ու իր կնոջը: Այս երևույթն, ինչ խոսք, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ` ազգաբնակչության դեմոգրաֆիկ պատկերը /տղամարդիկ քանակով քիչ են/, սակայն այս դեպքում պատճառների վրա չենք կենտրոնանում: Փորձենք իրատեսորեն վերլուծել իրավիճակը. ինչ ապագա կարող է ունենալ կապը ամուսնացած տղամարդու հետ:

Կապ ամուսնացած տղամարդու հետ

 Եթե ստացվել է այնպես, որ դուք սիրահարվել եք ամուսնացած տղամարդու, ապա մտերիմների և հարազատների կողմից ըմբռնում կամ աջակցություն մի ակնկալեք: Նախ` շրջապատում շատ կան ընտանեկան բեռից ազատ տղամարդիկ, երկրորդ` նույնիսկ ամենախորը զգացմունքն արդարացում չի կարող լինել այն դժբախտության համար, որը դուք պատճառում եք կայացած ընտանիքին: Դուք պարզապես իրավունք չունեք խառնվելու ուրիշների հարաբերություններին, ինչքան էլ դա ցանկալի լինի ձեզ համար: Եվ ինչքան էլ պնդեք ինքներդ ձեզ, թե նրանք չեն կարող միասին  ներդաշնակ ապրել, իրականությունն այն է, որ եթե ապրում են, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ: Ապրեք ձեր կյանքով:

Նախքան ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ սկսելը մտածեք. չէ որ ինքներդ էլ կարող է հայտնվեիք նման իրավիճակում: Երբ ի հայտ գար մի երկրորդ կին, ով հաշվի չնստելով ձեր և ձեր զգացմունքների հետ` կցանկանար հարաբերություններ սկսել ձեր ամուսնու հետ և արդյունքում կհեռացներ նրան ընտանիքից:

Բացի այդ` տղամարդը, ով այդքան հեշտությամբ թողել է իր առաջին ընտանիքը, նույն հեշտությամբ, գուցե, լքի նաև ձեզ:

Շատերն արդարանում են ասելով` "Իսկ ուր մնաց սերը, ես առանց նրա ապրել չեմ կարող" և այլն: Արդարացումներն այստեղ տեղին չեն: Ինքներդ մտածեք, կարելի է սերն օգտագործել որպես արդարացում ձեր այն գործողությունների համար, որոնց արդյունքում երկու մարդկանց ապրած ամբողջ համատեղ կյանքը վերածվում է մի մեծ սխալի: Ցանկացած ընտանիք փոքրիկ աշխարհ է, որը թույլ չի տալիս օտարի ներխուժում:

Որքան էլ ջերմ ու անկեղծ լինեն ձեր զգացմունքները, դուք այս դեպքում "ագրեսոր” եք, և ձեր բոլոր գործողությունները շրջապատի կողմից դիտվում են այդ տեսանկյունից: Եթե տղամարդը չի հեռանում իր կնոջից, նշանակում է` ներկան բավարարում է իրեն, նրանք ունեն ապագա: Լավ թե վատ` դա ուրիշ հարց է: Կարևորը, որ նրանք ընտրել են այդ ճանապարհը:

Կապ ամուսնացած տղամարդու հետ

Խառնվելով նրանց կայացած կյանքին` դուք թեթևացում չեք պարգևում ձեր ընտրյալին, այլ ընդամենը ժամանակավորապես շեղում եք նրան առօրյայից, օգնում եք մոռանալ ընտանեկան խնդիրները: Չարժե մեծ հույսեր ունենալ և մտածել, որ ամեն ինչ կհարթվի ինքն իրեն: Որպես կանոն` խնդիրներն աստիճանաբար ավելի են շատանում: Ավելի ուշ Դուք կզգաք, որ տղամարդն այդքան էլ վստահ չէ իր որոշման մեջ, որ չկա նախկին պատրաստակամությունը ձեզ հետ գալու մինչև "աշխարհի ծայր”: Դա բնական է. տղամարդիկ կոնսերվատիվ են, և այն պատրաստակամությունը, որով նա շտապում է ձեր անկողին, դեռ չի նշանակում, որ նա կգա ձեզ մոտ ընդմիշտ:

Ձեր սովորություները, հագնվելու ոճը, խոհարարական հմտությունները ձեր նորընծա ընտրյալը կգնահատի միայն կնոջ հետ համեմատության մեջ: Մտածեք, հարմարավետ կզաք մշտապես գտնվելով երկրորդական դերում, ոչ իսկական, այլ` արհեստական կնոջ: Պատկերացրեք, որ ցանկացած ձեր գործողության կարող են հետևել նմանատիպ արտահայտություններ. "Իսկ, օրինակ, իմ կինը դա ավելի լավ կաներ”,”Իսկ նա այս ուտեստն այլ կերպ կպատրաստեր”…

Ընտանեկան կյանքը այն տղամարդու հետ, ում "խլել” եք այլ կնոջից, նման է դասալիքի հետ հետախուզության գնալուն: Երբեք հայտնի չէ` կմնաք դուք միասին, թե նա կփոխի ձեզ ավելի երիտասարդ, հարուստ ու հմայիչ մեկի հետ:

Վիշտ պատճառելով այլ ընտանիքի` դուք այդ վշտի մի մասն ակամա  կվերցնեք ձեզ հետ և, ամենայն  հավանականությամբ, ինքներդ կհայտնվեք նմանատիպ իրավիճակում:

Եթե ձեր զգացմունքները չափազանց խորն են ու անկեղծ, և դուք վստահ եք, որ նա երջանիկ չէ իր կնոջ հետ, ձեր մեջ ուժ գտեք սպասելու: Եթե ամեն ինչ իսկապես այդքան վատ է, ինչպես դուք եք մտածում, ապա ամենայն հավանականությամբ, Ձեր ընտրյալն ինքը կգա ձեզ մոտ: Իսկ եթե ոչ, ապա մոռացեք նրան:

Երբեք մի կառուցեք ձեր երջանկությունն ուրիշի դժբախտության վրա: Միայն ամեն ցավ ու դավաճանություն բացառող անկեղծությունը և փոխադարձ սերը կարող է երկարատև լինել: Հիշեք այս մասին:



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կապ ամուսնացած տղամարդու հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (30.10.12) Դիտումներ: 5802 | Տեգեր: դավաճանություն, ինքնագնահատական, անհավատարմություն, կապ ամուսնացած տղամարդու հետ, Խանդ | - Վարկանիշ -: 0.0/0