RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կանայք գիտեն օգտագործել տղամարդկանց թույլ կետերը  607

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կանայք գիտեն օգտագործել տղամարդկանց թույլ կետերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Իզուր չէ, որ կնոջը մեկ համեմատում են քնքուշ փիսիկի, մեկ էլ զայրացած վագրի հետ: Կանանց մեծամասնության մոտ տղամարդ որսալու տաղանդն ի ծնե է և ի հայտ է գալիս մանկության տարիներին: Խաղացող փոքրիկների մեջ հեշտությամբ կարելի է տարբերել տղային և աղջկան: Անմեղ հայացքներ շնորհելով և թարթիչները կոկետորեն թարթելով` աղջիկներն իրենց են վերցնում խաղալիքների մեծ մասը: Իսկ եթե թարթիչները չեն օգնում, ապա գործածության են դրվում բռունցքները:
 

Կանայք գիտեն օգտագործել տղամարդկանց թույլ կետերը
 

Ուշադիր մարդը ցանկացած երեկույթում կարող է նկատել որսի պատրաստվող վագրուհուն: Ահա նա դանդաղ, բայց վճռական քայլերով, ճեղքելով հասարակությունը` մոտենում է զոհին: Եվս մի քանի վայրկյան և «զոհի» ոտքերի մոտ է ընկնում պայուսակը, թաշկինակը, մանյակը կամ հենց ինքը` որսորդուհին, որն իբր թե բարձր կրունկների վրա չկարողանալով պահել հավասարակշռությունը` հասցնում է բռնվել ոչինչ չկասկածող տղամարդու ձեռքից: Առաջին ծանոթության համար` սա ավելի, քան բավարար է: Ավելի խոստումնալից ու երկարատև հարաբերությունների համար օգտագործվում են այլ հնարքներ:

Օրինակ. դուր եկած տղամարդու մոտ կարելի է մոռանալ անձրևանոցը, պայուսակը, նույնսիկ ձեռքի հեռախոսը: Երբեմն վատ չեն «աշխատում» գլխապտույտներն ու ուշաթափությունները: Տղամարդիկ մեկ հարյուրամյակ չէ, որ կուլ են տվել այս խայծը կամ ձևացրել են, թե կուլ են տալիս: Սակայն վերջիվերջո, ի՞նչ տարբերություն, կարևորն արդյունքն է, որը սպասեցնել չի տալիս:

Հագուստը
Որսի աստվածուհի Դիանան կրում էր թեթև տունիկա և սանդալներ: Ժամանակակից որսորդուհու հագուկապն ավելի բազմազան է, և մեծ դեր ունի ողջ արարողության մեջ: Հագուստը պետք է տեղին լինի: Եթե դուք պատրաստվում եք մերձքաղաքային թեթև արշավի, ապա անիմաստ է հագնել երեկոյան շքեղ լանջաբացվածք ունեցող զգեստ և բարձրակրունկ կոշիկներ: Հագնվեք այնպես, որհագուստը ինքնավստահություն ներշնչի ձեզ, ինչպես նաև այն պետք է լինի սեքսուալ, մի քիչ ագրեսիվ ու մի քիչ էլ` անսովոր:

Դիմախաղը ու ժեստերը
Մի՛ մոռացեք ևս մի կարևոր հանգամանք, այն է` ակնարկներն ավելի ազդեցիկ են, քան բացահայտ ցուցադրությունը: Տղամարդը պետք է վստահ լինի, որ ինքն է ձեզ բացահայտել և ոչ թե դուք ինքներդ եք ձեզ մատուցել, այն էլ առանց դիմադրության:
Մարդիկ շփվում են ոչ միայն բառերով, այլև միմիկայով ու հայացքներով: Ժեստերի լեզուն սովորելով` մենք ոչ միայն ավելի կհասկանանք իրար, այլ կկարողանանք կռահել խոսակցի ցանկություններն ու մտքերը:
Եթե կնոջ հետ զրույցի ընթացքում տղամարդն ուղղում է սանրվածքը, փողկապը, վերնաշապիկը, ապա ամեն ինչ կարգին է: Նա կուլ է տվել խայծը:
Իսկ եթե այդ ամենին գումարած նա նաև գեղեցիկ ձեռքեր ունի, ապա նա դրանք ուշադրության կենտրոնում կպահի` խաղալով կրակվառիչի կամ գրիչի հետ:


Կնոջ միմիկայի և ժեստերի պաշարն ավելի հարուստ է, քան տղամարդունը: Զինանոցում են և վարսերի ցանկահարույց թափահարումը, և մարմնի գայթակղիչ մասերի ցուցադրումը` հենց միայն ոտքը ոտքին գցելն ինչ ասես արժե:
Եթե կինը պատահաբար ձեռքով դիպչում է տղամարդու ուսին, դրանով նա ակնարկում է, որ վստահում է տվյալ տղամարդուն:
Իսկ հետո սկսվում է վճռական հարձակումը` կինը թեքվում է դեպի խոսակցի ականջը, և այնքան էլ կարևոր չէ, թե նա ինչ կասի, կարևորը, որ տղամարդը զգա նրա օծանելիքի հոտը:

Երբեք չարժե
Երբեք հասարակության մեջ մի չարաշահեք չափազանց բաց ժեստերը, դա գռեհիկ է, կարող է վանել նրան, ում ցանկանում էիք դուր գալ:
Գեղեցիկ չէ բոլորի աչքի առաջ դիմահարդարանք թարմացնելը կամ զգեստն ուղղելը:
Հատկապես մեքենայի դռնից դուրս գալիս դուրս մի ցատկեք, այլ հանդիսավոր արքայական կեցվածքով ցուցադրեք ձեզ ողջ աշխարհին:

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանայք գիտեն օգտագործել տղամարդկանց թույլ կետերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 607 | - Վարկանիշ -: 0.0/0