RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կանանց սեքսուալ ֆանտազիաները  5461

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կանանց սեքսուալ ֆանտազիաները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 


Եթե մարդը սեքսուալ ֆանտազիաներ է ունենում, ապա լիբիդոն նրա մոտ ավելի շատ է: Այս առանձնահատկությունն ավելի վառ արտահատվում է կանանց մոտ. այն կանայք, ովքեր հաճախ են տրվում սեքսուալ ֆանտազիաների, ավելի կրքոտ են ու ավելի շատ սեռական բավականություն են ստանում: Կանայք, ովքեր տրվում են սեքսուալ ֆանտազիաների գրգռված ժամանակ, ամենայն հավանականությամբ հեշտանք կապրեն սեռական ակտի վերջում:

Սեքսուալ ֆանտազիաներ սիրով զբաղվելիս կանայք ունենում են նույնքան հաճախ, որքան տղամարդիկ: Պետք չէ մտածել, թե կինը լավ չի զգում տվյալ տղամարդու հետ, եթե իր ֆանտազիաներում ներկա է մեկ ուրիշը:  Ֆանտազիան ընդամենը օգնում է կնոջը սրել երևակայությունը: Կինը կարող է բոլոր առումներով գոհ լինել իր տղամարդուց, պարզապես ֆանտազիան մեծացնում է հեշտանքի ուժգնությունը և հաճույքի զգացողությունը:



Ի՞նչ են տեսնում կանայք և տղամարդիկ իրենց ֆանտազիաներում

1. Տղամարդիկ հակված են պատկերացնել իրենց մի քանի սեքսուալ զուգընկերուհիների հետ միաժամանակ: ֆանտազիաներում նրանք սիրում են փոխանակվել ընկերուհիներով: Այն դեպքում, երբ կանայք հիմնականում մնում են մեկ տղամարդու հետ (թեև լինում են բացառություններ):

2. Տղամարդիկ կենտրոնանում են սեքսի որևէ կոնկրետ ձևի կամ մարմնի մասի վրա: Կանայք սովորաբար դժվարանում են «դասավորել» իրենց ֆանտազիան «ըստ դարակների»: Դրանք վառ տպավորություններ են կամ որոշակի սցենար: Կանացի ֆանտազիաներում հիմնականում բացակայում է զուգընկերոջ սեռական օրգանների  «պատկերը» (տղամարդկանցը՝ հակառակը): Կանայք ֆանտազիաներում կենտրոնացած են իրենց զգացմունքային ռեակցիայի վրա՝ տղամարդու որոշակի գործողություններին ի պատասխան:

Կանայք հազվադեպ կարող են նկարագրել «նրան», բայց կարող են մանրամասն տալ սեփական կերպարի նկարագրությունը՝ ընդհուպ հանդերձանքն ու այլ պարագաներ: Բացի այդ՝ կանայք  կարող է հաճույք ստանան՝ խոսելով այն մասին, թե ինչ զգացողություններ իրենց փոխանցեց ֆանտազիան:

3. Կանանց ֆանտազիաների բնորոշ գծերից մեկը ռոմանտիկ իրադրությունն է՝ կղզի, ծով, անտառ, էկզոտիկ ծաղիկներ, ջրվեժ, լուսնի լույս և այլն: Բազմաթիվ կանայք նշում են նաև արտաքին աշխարհի խանգարող պարագաների բացակայությունը՝ հեռախոս և այլն:

4. Կանայք հաճախ պատկերացնում են իրենց սեռական ակտի պասսիվ մասնակից: Բայց դա չի նշանակում, թե ֆանտազիաներում ցանկանում են, որ տղամարդը ուժով տիրանա: Կանացի ֆանտազիաներում տղամարդը պետք է սովորաբար կարողանա «կոտրել» իրենց դիմադրությունը, իսկ հետո պահի իրեն նուրբ, զգայական, ընհանրապես այնպես, ինչպես դուր է գալիս կանանց, իսկ կոպտությունը հիմնականում դուր չի գալիս:

5. Կանացի ֆանտազիաներն ավելի զգացմունքային են. արտահայտում են ցանկությունը՝ լինելու նվիրված, հոգատար կողակից: Իսկ տղամարդիկ  իրենց ֆանտազիաներում հիմնականում պատկերացնում են մի քանի կանանց, անծանոթուհիների, ովքեր գալիս ու գնում են:
Չնայած նրան, որ կինը իր ֆանտազիայում տեսնում է ինչ-որ Բրեդ Փիթի՝ իրականում նրա կերպարում առկա են լինում սիրելիի գծերը, միայն թե կարծես Բրեդ Փիթի կաղապարում:

6. Կանայք ավելի հաճախ են ունենում միասեռ ֆանտազիաներ, քան տղամարդիկ:

7. Կանանց ֆանտազիաները հազվադեպ են ներառում ինչ-որ ֆետիշներ: Եթե կինը շատ է ցանկանում նոր կոշիկներ, ապա նրա ֆանտազիան չի տեղափոխվում սեքսի ոլորտ, այլ սահմանափակվում է խանութ գնալու բուռն ցանկությամբ:



Ինչպե՞ս կարող եք օգտագործել ֆանտազիաները

Եթե իրար հետ անմիջական եք, և գիտեք, որ ճիշտ կհասկանաք միմյանց, ապա կիսվեք դրանց մասին: Դա կարող է օգնել իրականացնել ֆանտազիաները կյանքում:  Իսկ եթե արդեն գիտեք միմյանց ֆանտազիաների մասին, կարող եք անսպասելի անակնկալ մատուցել՝ կյանքի կոչելով:


  




Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանանց սեքսուալ ֆանտազիաները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (31.10.12) Դիտումներ: 5461 | Տեգեր: ֆանտազիաներ, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0