RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կանանց 10 տիպ, ումից խուսափում են տղամարդիկ  338

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կանանց 10 տիպ, ումից խուսափում են տղամարդիկ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կանանց տասը տիպ, ումից խուսափում են տղամարդիկ

 

1. Ավելորդ ինքնավստահություն

Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի կանանց, ովքեր կարծում են, որ իրենք «Լեդի են, ում մոտ ամեն ինչ կարգին է»։ Նրանք միանգամից ցույց են տալիս, որ երկնքից իջել են հենց իրենց տղամարդու համար։ Նրանք մշտապես ժամանակ չունեն ու նրանց և՛ աշխատանքի վայրում, և՛ ընտանիքում, և՛ անձնական կյանքում ամեն ինչ կատարյալ է։ Սակայն իրականում հակառակն է, պարզապես նման կանայք շատ լավ ձևացնում են։

2. Չափազանց նրբաճաշակություն

Սա նույնպես կնոջ բնավորության բնորոշ մի գիծ է, որը նյարդայնացնում է տղամարդկանց։ Նման կանայք իրենց ժամանակն անցկացնում են ավանգարդ փառատոներում, և տղամարդը նրանց կողքին իրենց զգում «սպիտակ ագռավի» նման են զգում։

3.  Չափազանց «ճշտապահություն»

Երբ արդեն մտերմանում ես այս տիպի կանանց հետ, նրանք ստիպում են քեզ հետևել իրենց ճշտապահությանը և ընդունել դա։ Նման կանայք չեն խմում, չեն ծխում, քնում են ուղիղ 23։00-ին և յոգայով են զբաղվում... այդ պարագայում հարց է առաջանում, իսկ նա երբևէ սեքսով զբաղվել է. միգուցե դա էլ է վատ սովորություն համարվում նրա համար։

4. Ամուսնանալու մոլագար ցանկություն

Եթե երկրորդ հանդիպումից հետո ձեզ հրավիրում են ծնողների հետ ծանոթանալու, ապա հարկավոր է փախչել։ Նման կանանց կարելի է միանգամից «բացահայտել», քանի որ նրանք մշտապես խոսում են ընտանեկան արժեքների, ծնողների և սեփական ընտանեկան օրրանն ունենալու մասին։ Հավատացեք, տղամարդիկ դեմ չեն ընտանիք կազմելուն, բայց պետք է թողնել, որ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին կատարվի։

5. Համոզմունքն այն մասին, որ տղամարդը ևս մեկ «դրամապանակ» է

Ոչ մի նորմալ տղամարդ թույլ չի տա կնոջն առաջին ժամադրության ժամանակ իր փոխարեն վճարել ընթրիքի կամ տաքսիի համար։ Բայց աստիճանաբար տղամարդիկ հոգնում են սպասել այն պահին, երբ կինը կհասկանա, որ նրա առաքելությունը վճարելը չէ։ Առաջին հանդիպման ժամանակ առատաձեռնությունը շատ ողջունելի է, սակայն սա չի կարող անվերջ շարունակվել։ Տղամարդը պետք է լինի ձեր սիրելին, ոչ թե ձեր դրամապանակը կամ հովանավորը։

6. Տղամարդուն չափից շատ մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերել

Գենետիկորեն ցանկացած տղամարդ սիրում է մի քիչ ազատ լինել։ Սակայն եթե դուք ամեն վայրկյան հետապնդում եք նրան, ապա հավանաբար նա «փախուստի պլան» կմշակի։

7. Ավագ դպրոցի ուսուցչուհի

Նման կանայք տարբերվում են անգամ իրենց հագնելու ոճով։ Խիստ դասական կոստյում կամ նույնիսկ եթե դա «casual» ոճի հագուստ է, ապա այն չպետք է ընդգծի նրա սեքսուալությունը։ Նա քայլող հանրագիտարան է  և ունի իր սեփական կարծիքը։ Բայց նա չի հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ նա պետք է սիրախաղ սկսի տղամարդու հետ և երբեմն անգամ միամիտ ձևանա՝ ուժեղ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար։ Նրա հետ զրուցելիս տղամարդը սովորաբար հայտնվում է շատ տհաճ իրավիճակում, քանի որ նա ցուցադրում է խորը գիտելիքները քաղաքական, ճշգրիտ գիտությունների և մեխանիկայի մասին։

8. Կանայք, ովքեր կենտրոնացած են իրենց արտաքին տեսքի վրա

Նման կանայք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են նվիրելով իրենց մարմնին։ Օրը բաժանվում է երկու մասի՝ մինչև գեղեցկության սրահ գնալը և դրանից հետո։ Կատարյալ մարմին, խնամված մաշկ, բայց ներսում՝ դատարկություն։ Նա այնքան է տարված եղել իր արտաքին տեսքով, որ մոռացել է կամ մոՐացել է ներքինի մասին։  Իհարկե, տղամարդկանց գրավում են գեղեցիկ արտաքինով կանայք, բայց երկարատև հարաբերությունների համար միայն դա բավական չէ։

9. Համառ կարիերիստ

Նման կնոջ հետ հետաքրքրիր է խոսել տնտեսության, նավթի գների, դոլարի կուրսի մասին, բայց որոշ ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ նրա համար առաջինը բիզնեսն ու կարիերան է։  Սովորաբար նման կանայք «պարզապես ընկեր» կամ «հետաքրքիր զրուցակցի» կարգավիճակում են մնում։

10. «Ցեց» կանայք

Թվում է, թե կինը շատ նուրբ, անուշիկ և դաստիարակված է, բայց ինչ-որ բան չի բավականացնում. կրակ, կիրք, կենսասիրություն չկա։ Այս կանայք սիրում են դառնալ տղամարդու ստվերը, բայց ոչ՝ նրա իմիջի լրացումը։ Տղամարդը միշտ կփորձի թաքցնել նրան իր շրջապատից, քանի որ նա յուրօրինակ հատկություն ունի՝ աննկատ մնալ նույնիսկ ամենաաղմկոտ շրջապատում։


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանանց 10 տիպ, ումից խուսափում են տղամարդիկ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 338 | - Վարկանիշ -: 0.0/0