RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Իրավիճակ, երբ սիրած տղան անսպասելի խզում է կապերը  1076

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Իրավիճակ, երբ սիրած տղան անսպասելի խզում է կապերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մի օր սիրելիդ զանգեց և ասաց, որ ձեր միջև ամեն ինչ վերջացած է: 


Դեռ երեկ ամեն ինչ հրաշալի էր. նա քեզ ծաղիկներ էր նվիրում, ուշադիր էր, սիրալիր, քեզ ասում էր «արևս», «կյանքս», այլ քնքուշ խոսքեր: Նույնիսկ «համարձակվել» էր ծանոթանալ մայրիկիդ հետ և հաճելի տպավորություն էր թողել նրա վրա: Ամուսնության մասին խոսակցություն ձեր միջև դեռ չէր ծավալվել, բայց ամեն ինչ տանում էր դրան. ենթադրում էիր, որ շուտով քո մատնեմատը կզարդարվի ամուսնական մատանիով:  Եվ հանկարծ տեղի է ունենում անկանխատեսելին. նա զանգում է քեզ և ասում, որ ամեն ինչ վերջացած է: Ընդ որում` առանց բացատրությունների ցած է դնում լսափողը:
 

Ինչպե՞ս պահել նման իրավիճակում: Որո՞նք են ձեր սիրո նավի ուղղության նման կտրուկ փոփոխության պատճառները և, վերջապես, արժե՞, չնայած սիրելիիդ վճռականությանն ու կտրուկ պահվածքին, փորձել վերադարձնել ամեն ինչ նախկին հունին: Թե՞ բարձն արցունքներով հեղեղելով` առերես երջանիկի տեսք ընդունել և մտովի գրողի ծոցն ուղարկել նրան:
 
Նախևառաջ` պետք է հասկանալ` որոնք են առաջին հայացքից տարօրինակ այդ պահվածքի շարժառիթները:

 
1-ին ամենատարածված պատճառը` չարակամների որոնում:

Նախանձն այնպիսի զգացմունք է, որը տիրելով մարդուն, դրդում է նենգության և դավադրության: Ուշադիր նայիր շուրջդ: Չկա՞ շրջապատում այնպիսի մի ընկերուհի, ով ձև է ընդունել, թե մենությունը բնական վիճակ է իր համար: Արդյո՞ք նա բացարձակ անկեղծ է քեզ հետ պնդելով, թե անհետացող թիթեռների հերբարիում հավաքելն աշխարհի ամենագրավիչ զբաղմունքն է, իսկ տղամարդիկ նրա մեջ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի խղճահարությունից: Եթե նման ընկերուհի կա, բացառված չէ, որ հենց նա է դարձել ձեր բաժանման անուղղակի դրդողը` օրինակ, որպես գաղտնիք սիրելիիդ պատմելով, թե դու անցած ուրբաթ ծանոթներից մեկի տարեդարձին «խաղեր ես տվել¦ մի ամբողջ ֆուտբոլային թիմի հետ:
 
Իրավիճակ, երբ սիրած տղան անսպասելի խզում է կապերը


Հնարավոր է նաև, որ «բարի կամեցողը» սիրելիիդ ծանոթներից մեկն է, ով վաղուց «աչք ունի» քեզ վրա և հիմա, գիտակցելով, որ ձեր հարաբերությունների հաջորդ փուլը հարսանիքն է, որոշել է գնալ ծայրահեղ քայլերի: Նրա նապատակը քեզ հասնելն է, իսկ նպատակն իրագործելու համար արդարացվում են բոլոր միջոցները: Եթե նման ծանոթ կա, սպասիր, շուտով վեճից հետո նա անպայման կհայտնվի մխիթարողի դերում:
 
2-րդ շատ լուրջ պատճառը` վախ սպասվող ամուսնությունից
 
Ամուսնությունը տղամարդու համար մեծ պատասխանատվություն է, և զարմանալի չէ, որ նրանցից շատերը վախենում են այդ պատասխանատվությունից: Ուստի երբեմն  խզում են լուրջ հարաբերություններն աղջկա հետ` նախընտրելով որոշ ժամանակ շարունակել առանց պարտավորությունների թեթև կապերը: Զգալով, որ զուգընկերուհու հետ հարաբերությունների հաջորդ փուլը ամուսնական առաջարկություն անելն է` տղամարդը պարզապես կարող է վախենալ և փախչել նրանից առանց բացատրությունների:
 
3-րդ ցավալի պատճառը. նրա զգացմունքները քո հանդեպ իսկապես փոխվել են,

բայց նա կողմնակից չէ հարաբերությունների պարզաբանման, տանել չի կարողանում լուրջ խոսակցությունները, ուստի ընտրել է վերջակետ դնելու ամենացավոտ ու արագ տարբերակը:
 
Ինքդ քեզ համար պարզելով հնարավոր պատճառը` որոշիր` ինչպես գործել հետագայում: Առաջին երկու դեպքում նախքան հաշտեցման որևէ քայլ ձեռնարկելը լավ մտածիր` իսկ պե՞տք է քեզ նման մարդը: Մեկ անգամ հավատալով քո մասին բամբասանքներին` շատ հնարավոր է, որ հավատա նաև մյուս անգամ: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն ընտանիքում նույնքան անհրաժեշտ են, որքան և սերը:
 
Իսկ ինչ վերաբերում է վախին ամուսնության նկատմամբ, դա կարող է դառնալ սովորություն, և այդ դեպքում սիրելիի հետ երջանիկ կյանքի մասին մնում է միայն երազել:
 
Եվ վերջապես, եթե տղան քեզ իսկապես էլ չի սիրում, ցավոք, պետք է համակերպվել դրան: Հանիր նրան մտքիցդ: Կյանքը նրանով չի վերջանում: Դու դեռ շատ ժամանակ ունես գտնելու քո երջանկությունը:


 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Իրավիճակ, երբ սիրած տղան անսպասելի խզում է կապերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 1076 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0