RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպիսի՞ տղամարդիկ են հակացուցված որպես փեսացուներ  352

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպիսի՞ տղամարդիկ են հակացուցված որպես փեսացուներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչպիսի՞ տղամարդիկ են հակացուցված որպես փեսացուներԻդեալիզմն ու ռոմանտիկան վաղուց արդեն նորաձև չեն (թեև հազվադեպ հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնց համար սերն ինչ-որ արժեք ունի): Հաշվարկը դարի գլխավոր գաղափարն է: Բնականաբար, փոխվում են նաև մարդկանց կարծրատիպերը: Թեև հարկ է նշել, որ եթե դեռ 7-8 տարի առաջ կանացի գրեթե բոլոր հրատարակությունները, հետևելով ընթերցողների տրամադրությանը, կանանց առաջարկում էին ընտրել բացառապես ֆինանսական անկախություն, ապա հիմա շատ կանայք արդեն գիտակցում են, որ ավելի լավ է հետևել ընտանեկան հին արժեքներին, քանի որ դրանք, ի տարբերություն աշխատանքային կարիերայի, բնականոն կյանքի մեծ հնարավորություններ են ենթադրում:

Կանացի ամսագրերի նոր թեման կյանքի ճիշտ ուղեկից գտնելու մասին հոգեբանների խորհուրդներն են: Որպես կանոն, ձեզ պատմում են, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել և կյանքի հարմար ուղեկից ընտրել՝ միաժամանակ խուսափելով սխալներից:
Ըստ հոգեբանների, ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ դիմանալ ամուսնական հարաբերություններին: Ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչների հետ ամուսնությունն ի սկզբանե բաժանության է դատապարտված: Եվ իրենց ժամանակը, էներգիան և ուժերն իզուր չվատնելու համար կանայք պետք է խուսափեն տղամարդկանց հետևյալ մի քանի տեսակից:

1. Միայնակները:

Դրանք այն տղամարդիկ են, ովքեր երկար ժամանակ ինքնուրույն են ապրել: Հատկապես անհուսալի են նրանք, ովքեր խուսափում են կամ կապ չեն պահպանում իրենց հարազատների հետ: Ամբողջ ժամանակն իրենց են նվիրում և այդպիսի կյանքից հաճույք են ստանում: Բնականաբար, ամուսնությունը նրանց զրկելու է այդ ազատությունից, ինչը նշանակում է, որ այդ նրանց մոտ միայն դժգոհություն է հարուցելու, ոչ ավելին: Այդպիսի տղամարդկանց համար ամուսնությունը «կապող շղթա» է, և եթե անգամ նրանք կապկպվեն այդ շղթայով, հետո այն պոկելու միջոցներ են փնտրելու:

 

2. Սև կամ սպիտակ:

Սրանք այն դեմքերն են, ովքեր ամեն ինչ ընդունում են կա՛մ որպես հաղթանակ, կա՛մ պարտություն, նրանց մոտ միջինը չկա: Նրանց համար մարդկային զգացմունքները բարձրագույն մաթեմատիկա են: Նրանք չափից դուրս ռացիոնալ են: Չեն կարողանում ու չեն ցանկանում ուրիշների արարքներին տարբեր տեսանկյուններից մոտենալ: Կյանքը նրանց հետ բարդ ու լարված կլինի:

 

3. Երազողներ:

Մարդիկ, ովքեր իրենց երևակայական աշխարհում են ապրում և չեն ցանկանում հրաժարվել իրենց կենսակերպից: Յուրաքանչյուր հարաբերություն, առավել ևս՝ ամուսնությունը, բեռ է նրանց համար, որը կարող է ստիպել կյանքը տեսնել այնպիսին, ինչպիսին կա, ինչն էլ նրանց համար անընդունելի է:

 

4. Տղամարդիկ, ում համար հավատարմությունը ոչինչ չի նշանակում:

Այդ բառը բացակայում է նրանց բառապաշարից: Նրանք չեն կարողանում և չեն ցանկանում զուգընկերուհու հանդեպ հավատարիմ լինել և չեն հասկանում, թե ինչու իրենց ամուսնությունը չի կարող ամուր լինել: Մի քանի տարի անց կամ ավելի շուտ, այդ ամուսնությունը կործանվում է:

 

5. Ամաչկոտներ:

Երբ դուք ընտանիք եք կազմում, առօրյայում միմյանց մասին տեղեկություններ եք փոխանակում: Բայց կան մարդիկ, ովքեր ավելի շատ նախընտրում են փակվել իրենց մեջ, իրենց մտքերի հետ միայնակ մնալ, քան շփվել շրջապատի հետ: Դրանք ամաչկոտ կամ բարդույթավորված մարդիկ են: Ավելի լավ է խուսափել նման մարդկանցից, քանի որ կահույքի հետ շփումը ձեզ հաճույք չի պատճառի:

 

6. Բծախնդրություն:

Սկզբում դա շատ քնքուշ ու նույնիսկ զվարճալի է թվում, երբ մարդը շատ մեծ ուշադրություն է դարձնում սննդի մանրուքներին, բնակարանի դասավորվածությանը և այլն: Բայց ժամանակի ընթացքում դա ձանձրացնում ու բարկացնում է, հատկապես եթե փորձում են իրերի նկատմամբ նման վերաբերմունքը նաև ձեզ պարտադրել:

 

7. Երեխաների նկատմամբ սիրո բացակայություն:

Երբ ուրիշի երեխաները նրա մոտ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի բարկությունից, դժվար թե նա իր երեխաներին սիրով վերաբերվի:

 

8. Ինքնավստահություն, ինքնահուսալիություն, ամեն ինչում առաջին տեղում սեփական «Ես»-ը:

Ինքնագնահատականի բարձրացում՝ մյուսինն իջեցնելու հաշվին: Այստեղից էլ առաջանում է պահանջատիրությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամից:

 

9. Տղամարդիկ, ովքեր երկար են ընտրել և հիմա չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել:

Այո՛, ամուսնության հարցին պետք է մոտենալ ոչ միայն երբ սեր կա, այլև մի փոքր հաշվարկով: Դա կօգնի ամրացնել ձեր ընտանեկան կապը:


 

 

Ինչպես հաջող ամուսնանալ


Խորհուրդներ, որոնք կօգնեն աղջիկներին ամուսնանալ


Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը


10 խորհուրդ դեպի երջանիկ ամուսնություն


Հարց հոգեբանին. Սիրում եմ ամուսնացած տղամարդու


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպիսի՞ տղամարդիկ են հակացուցված որպես փեսացուներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 352 | - Վարկանիշ -: 0.0/0