RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպես հասկանալ՝ նա քեզ պարզապես օգտագործու՞մ է, թե՞...  720

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպես հասկանալ՝ նա քեզ պարզապես օգտագործու՞մ է, թե՞...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կինը միշտ զգում ու նկատում է, թե երբ է հետաքրքրում տղամարդուն, և երբ են իրեն օգտագործում։ Ներկայացնում ենք մի քանի նախանշան, որոնք կօգնեն քեզ հասկանալ՝  օգտագործված ես դու, թե ոչ։

 

Ինչպես հասկանալ՝ նա քեզ պարզապես օգտագործու՞մ է, թե՞...

 

Նա անկեղծ չէ

Եթե քո ինտուիցիան հուշում է, որ նա քեզ հետ անկեղծ չէ, ուրեմն պետք է հետևել ինտուիցիային և հասկանալ, թե որն է կեղծավորության պատճառը և ինչ է ցանկանում թաքցնել։ Միգուցե նրա անվստահությունը պայմանավորված է նախկինում վատ և անհաջող հարաբերություններով, ուստի հապճեպ որոշումներ մի՛ կայացրու, այլ եղիր խելամիտ։

 

Նա հաճախ է փոխվում

Սկզբում նա կատարյալ փեսացու էր, սակայն հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը քո նկատմամբ։ Սա օգտագործված լինելու նախանշաններից մեկն է, քանի որ նա ձևացնում է, որ քեզ սիրում է։ Բայց դու իր համար կարևոր նշանակություն ունես միայն սեքսով զբաղվելու կամ գումար վերցնելու համար։ Այս պարագայում պետք է պարզապես խզել հարաբերությունները և անցնել առաջ։

 

Նա խոսում է, բայց չի գործում

Եթե տղամարդու խոսքն ու գործը չեն համընկնում և համապատասխանում, ուրեմն պետք չէ տրվել նրա խոսքերի գայթակղությանը՝ թեկուզ, որ քեզ հաճելի է դրանք լսելը։

 

Նա քեզ վերաբերվում է ժամանակավոր ուղեկցի նման

Եթե զուգընկերդ հետաքրքրվում է քեզնով միայն քո տեսքի, գեղեցկության կամ բարձր դիրքի համար, ուրեմն նա իր զգացմունքներն ու հաճոյախոսությունները կբարձրաձայնի և կցուցադրի միայն այլ մարդկանց ներկայությամբ, իսկ երբ դուք առանձին կլինեք, դու նույն վերաբերմունքի չես արժանանա։ 

 

Նա եսակենտրոն բնավորություն ունի

Դժվար չէ նկատել, թե արդյոք քո սիրած տղամարդուն հետաքրքրում է միայն ինքը, թե նա հաշվի է առնում նաև քո կարծիքն ու զգացմունքները։ Եսասեր և ինքնասիրահարված մարդիկ շատ հաճախ են դիմացինին օգտագործում սեփական շահի համար։

 

Հաճոյախոսություններ է անում միայն այն դեպքում, երբ ինչ-որ բանի կարիք ունի

Եթե նկատել ես, որ նա քեզ հաճոյախոսություններ է անում միայն այն պարագայում, երբ ինչ-որ բանի կարիք ունի կամ ինչ-որ բան պետք է խնդրի, ուրեմն շահարկում է քեզ։ Նման մարդկանցից պետք է հեռու մնալ։

 

Չի կատարում իր խոստումները

Միայն փայլուն դերասանը կարող է միշտ խաբել ու ձևացնել կնոջը։ Այն փաստը, որ նա խոստումներ է տալիս ու չի կատարում, արդեն հուշում է իր կեղծ վերաբերմունքի մասին։ Հնարավորինս արագ պետք է հրաժարվել նման տղամարդկանցից։

 

Նա չի մոռացել իր նախկին ընկերուհուն

Եթե նա սոցիալական կայքերում հրապարակում է համատեղ լուսանկարներ և հանդիպումների ժամանակ պատմում, թե ինչ վատ են եղել իր և նախկին սիրելիի հարաբերությունները, ուրեմն նա օգտագործում է քեզ՝ նախկին ընկերուհուն մոռանալու համար։ Նախկին ընկերուհու հետ հաճախակի հանդիպումները նույնպես նախանշաններ են, որ նա օգտագործում է քեզ։

 

Նա «պիտակներ» չի սիրում

Եթե տղամարդը նյարդայնանում է, որ դու իրեն համարում ես քո ընկերը, փեսացուն կամ կյանքի ուղեկիցը, ուրեմն նա օգտագործում է քեզ սեքսի համար։ Մոռացիր նրան՝ առանց երկմտելու և ետ նայելու, իսկ մյուս անգամ ավելի ուշադիր եղիր ընտրության հարցում,- հաղորդում է Kleo.ru-ն:


 

Ի՞նչ սրիկայությունների են ընդունակ աստղակերպի 12 նշանների ներկայացուցիչները 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես հասկանալ՝ նա քեզ պարզապես օգտագործու՞մ է, թե՞...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 720 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ