RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ս խուսափել միմյանց հանդեպ օտարացումից  338

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ս խուսափել միմյանց հանդեպ օտարացումից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«...Նրան ընդհանրապես չեն հետաքրքրում իմ ցանկությունները»:
Երիտասարդ զույգերից քչերը չէ, որ հայտնվել են այսպիսի իրավիճակում: Երիտասարդ ամուսիններին օգնելու, նրանց ընտանիքը  քայքայումից փրկելու և հարաբերություններում նախկին բարյացակամությունն ու վստահությունը վերականգնելու ակնկալիքով փորձենք պարզաբանել միջամուսնական  կոնֆլիկտների  առաջացման պատճառները և նշել դրանց հաղթահարման ուղիները:

 
Ինչպե՞ս խուսափել միմյանց հանդեպ օտարացումից

Միջամուսնական կոնֆլիկտների վերաբերյալ
հոգեբանական նկատառումներ` ըստ Ալբերտ Նալչաջյանի



Միջամուսնական կոնֆլիկտների առաջացումն ավելի հավանական է դառնում հետևյալ դեպքերում.

ա/ ամուսինները տարածականորեն շատ մոտ կամ շատ հեռու են իրենց ծնողների ընտանիքներից,

բ/ ամուսինների կրթական մակարդակը շատ տարբեր է,

գ/ կախում ունեն ծնողների ընտանիքներից մեկից կամ երկուսից էլ,

դ/ եթե ամուսնացել են ծանոթանալուց հետո շատ կարճ կամ շատ երկար ժամանակ անց,

ե/ հղիությունը սկսվել է մինչև ամուսնանալը կամ ամուսնության առաջին տարվա ընթացքում,

զ/ ամուսինները զգայուն չեն միմյանց սեռական ցանկությունների նկատմամբ,

է/ կնոջ կամ տղամարդու դերը ընտանիքում նրանց համար տհաճ է,

ը/ ծնողների ընտանիքները կայուն չեն եղել,

թ/ ամուսինների միջև կան ռասայական, ազգային, կրոնական, դասակարգային տարբերություններ...


Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան կոնֆլիկտները

Կետ առ կետ կարդացե՛ք կոնֆլիկտների համար «նպաստավոր» այս նախապայմանները և հերթով նշե՛ք, թե ձեր ընտանիքում որոնք են առկա, հետո մտածե՛ք դրանք  հնարավորինս հաղթահարելու մասին:

Ամուսիններն ամենից առաջ պետք է իմանան, որ ամուսնությունից չի կարելի չափազանց մեծ սպասումներ ունենալ:
Պետք է իմանալ նաև, որ անկոնֆլիկտ, կատարելապես ներդաշնակ ընտանիքներ չեն լինում:
Երբ ամուսինների միջև վեճ է ծագում,  նրանցից ոչ մեկը չպետք է հապճեպ եզրակացության հանգի, թե իբր մյուսն իրեն չի սիրում, և իր ամուսնությունն անհաջող է:
Կոնֆլիկտներին  նպաստող սխալ ենթադրություններից մեկն էլ այն է, թե իբր ամուսինն այլևս չի կարող փոխվել:
Այս կարծիքները նպաստում են կոնֆլիկտների ծագմանն ու խորացմանը, ավելացնում լարվածությունն  ու հիասթափությունը:

Ամուսինների միջև ծագած կոնֆլիկտները հաղթահարելու համար հոգեբանները մի քանի խորհուրդ են տալիս:

 


ա/ Անհրաժեշտ է բացահայտ ու անկեղծորեն քննարկել ծագող տարաձայնություններն ու կոնֆլիկտները, տեսնել, թե յուրաքանչյուրն ինչ չբավարարված ցանկություն ունի: Անհրաժեշտ  է դիմացինին հնարավորություն տալ խոսելու, ինքնաբացահայտվելու: Քննարկումններն ավելի լավ է անել առանց վկաների:

բ/ Անհրաժեշտ  է մեղմել ամուսիններից մեկի իշխանությունը մյուսի վրա, ստեղծել քիչ թե շատ հավասար հարաբերություններ:

գ/ Կոնֆլիկտների  հաղթահարման լավ միջոց է ամենօրյա պարտականությունների բաշխումը` հաշվի առնելով ամուսիններից յուրաքանչյուրի աշխատանքի բնույթը, զբաղվածությունը և այլ հանգամանքներ:

դ/ Պետք է ավելի ուշադիր, ավելի քնքուշ լինել միմյանց նկատմամբ, ավելի շատ ժպիտ  նվիրել միմյանց, կատակել…

Թվում է, թե սրանք մանրուքներ են, բայց իրականում շատ են օգնում հաղթահարելու միջամուսնական կոնֆլիկտները:
Փորձե՛ք կանգուն պահել ձեր իսկ ստեղծած ընտանիքը, եթե հեռանաք, հոգու ցավը կհարատևի, իսկ եթե ներեք միմյանց, հավատացե՛ք, սերը կվերածնվի:

 


Подпишитесь на доски (Ընտանիք) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս խուսափել միմյանց հանդեպ օտարացումից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 338 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0