Գլխավոր էջ » Երկուսով
Ինչպե՞ս պետք է խոսել տղամարդու հետ  281

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Հասկանալու համար թե դիմացի մարդը ինչ է ուզում պետք է շփվել: Հենց խոսակցության ընթացում է երևում տղամարդու և կնոջ տարբերությունը, և հենց այդ պատճառով էլ կարող են առաջանալ կոնֆլիկտներ ու թյուրիմացություններ: Բայց չնայելով թե կինը և տղամարդը ինչքան տարբեր են՝ նրանք անպայման կարող են միմյանց հասկանալ: Գլխավորը այստեղ ցանկությունն է:

 

Ինչպե՞ս պետք է խոսել տղամարդու հետ


Շատ հաճախ կանանց թվում է, թե իրենց սիրած տղամարդը գիտի և հասկանում է կնոջ բոլոր գաղտնի ցանկությունները: 
Երբ տղամարդը հասկանում է կնոջ ոչ բոլոր ակնարկները, կինն սկսում է մեղադրել նրան:

 

Սիրելի՛ կանայք, սիրած տղամարդը, ի  տարբերություն մեզ, չի կարողանում հասկանալ ցանկացած ուրիշ միտք: 
Բոլոր տղամարդիկ խուսափում են բոլոր ակնարկներից և յուրաքանչյուր արտահայտություն ընդունում են ուղիղ իմաստով:
Փորձը ցույց է տվել, որ մի փոքր համբերությունը կթողնի, որ տղամարդը և կինը հասկանան միմյանց:
Եթե դուք ձգտում եք դրան, պետք չէ խոսել երկիմաստ:


Ի՞նչ եք կարծում՝ որ արտահայությունն է ասել կինը, որը՝ տղամարդը.

- Գնա և պատրաստիր ինձ համար ձվածեղ նախաճաշի համար: 

- Ի՞նչ կարծիքի ես, քեզ դուր կգա՞ ձվածեղ նախաճաշի համար:

 Առաջին նախադասությունն ասել է տղամարդը, երկրորդը՝ կինը:

Իմաստը այս երկու նախադասություններում նույնն է, բայց ասելաձևերը տարբեր են: Բոլոր տղամարդիկ նախադասությունը ավելի կարճ են արտասանում, քան կանայք: Նրանք շատ կազմակերպված են:
Դրանից ելնելով՝ տղամարդու ասածից հեշտ է հասկանալ, թե ինչի մասին ասաց և ինչ է ուզում: Կինը իր գունագեղ խոսակցության մեջ կարող է ունենալ մի քանի ուղղություն, իսկ տղամարդը կորցնում է խոսակցության իմաստը: 

Կանանց մոտ հենց ինֆորմացիայի փոխանակումը աջ և ձախ կիսագնդերում ավելի ուժեղ է, դրա համար էլ կանայք կարող են մտածել և խոսել միաժամանակ մի քանի բանի մասին, իսկ երբեմն էլ նույնիսկ՝ մեկ նախադասությամբ: Դա շատ ուժեղ վախեցնում է տղամարդկանց, քանի որ տղամարդու ուղեղը ստեղծված է այսնպես, որ կարող է հետևել միայն մեկ մտքի: Ուստի պետք է զրուցել մի բանի մասին:
Կանանց պետք է սա սովորել: Եթե ուզում եք ինչ որ բան համոզել տղամարդուն, խոսեք մի բանի մասին:

Տաթև Ավետիսյան

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017