RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ս պահպանել սիրային հարաբերությունները. պատասխանում են երիտասարդները  389

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ս պահպանել սիրային հարաբերությունները. պատասխանում են երիտասարդները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Հայաստանից Ինչպե՞ս պահպանել սիրային հարաբերությունները. պատասխանում են երիտասարդները«Պետք է պատրաստ լինել փոփոխությունների, միապաղաղությունը կարող է փչացնել հարաբերությունները»,- ասում է 20-մայա Ռոզան: Մեր հարցին, թե ինչը կարող է ամրապնդել սերը, որ այն չկորչի՝ նա պատասխանում է. «Պետք է անկեղծ լինել, բայց նաև առեղծվածային, որ նա միշտ ձգտի ունենալ քեզ իր կողքին, չպետք է ճնշում գործադրել զուգընկերոջդ վրա, նաև անհրաժեշտ է քիչ խանդել»: 25-ամյա Արայիկի կարծիքով՝ անհրաժեշտ է զիջող և համբերատար լինել. «Երկուսն էլ պետք է լսեն իրար, քիչ կռվեն, շատ հանդիպեն ՝ընդգրկելով նաև ընդհանուր ծանոթներին, որեսզի հետաքրքիր և հիշվող լինի»,-ասում է նա: 18-ամյա Նանեն էլ կարծում է ՝ երբեմն պետք է անել քայլեր, որ դեռ չես փորձել. «Մի քիչ խենթություն, տեղ եկած ժամանակ էլ կամակորություն է պետք»,-ասում է նա: Հավելում է. «Ժամանակ առ ժամանակ էլ հարկավոր է 3-րդ անձ գտնել նրան խանդեցնելու և սիրած էակին կորցնելու վախ առաջացնելու համար»: Իսկ 24-ամյա Աննայի կարծիքով` հարաբերությունները չվտանգելու համար անհրաժեշտ է շուտ ամուսնանալ. «Հիմա մարդիկ ուզում են իրար երկար ճանաչեն, բայց չգիտեն, որ 4 տարի իրար հետ շփվելով նույն կետով են շարժվում, պետք է նշանադրվեն ու շուտ ամուսնանան, որպեսզի հետաքրքրություն մտցնեն» ,-ասում է նա: Շատերը ևս կիսում են Աննայի կարծիքը: Սակայն պետք է նկատել, որ ամուսնական դժվարությունները, հոգսերը ևս կարող են պատճառ լինել հարաբերությունների կործանման: Երբեմն զույգերն ավելի են հեռանում իրարից, արդյունքում հետևում է միօրինակ կյանքը կամ ամուսնալուծությունը:

 «Սերն ամենօրյա աշխատանք է, այն պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի, իսկ աշխատակիցները պետք է լինեն զույգերը, ուրիշ ոչ մեկ մեղավոր չէ նրանց զգացմունքների հմար»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը: Հավելում է ՝ պատահում է՝ գալիս է մի ժամանակ, երբ սիրահարները հոգնածություն են զգում: Շատերն արտաքին խնդիրների պատճառով կամ պարզապես առանց երկար մտածելու հրաժարվում են իրենց «աշխատանքից» ՝ վշտացնելով մի սիրտ»: Աննա Վարդանյանի խոսքով՝ այդ ժամանակ է, որ շատ «լքվածներ», չհամակերպելով իրականության հետ, դիմում են ծայրահեղ միջոցների՝ ինքնասպանության, ոմանք էլ իրենց հարաբերությունները փրկելու համար դիմում են սեռական հարաբերությունների օգնությանը:

«Պետք չէ ֆիզիկական «փրկություն»: Սխալ մոտեցում է: Սերը պահպանելու համար անհրաժեշտ է բավարար էներգիա, հանգստություն, ինչու չէ նաև ժամանակ, օրինակ՝ հաճելի օր անցկացնել բնության գրկում: Կարևոր է, որ պահպանվեն ընդհանուր հետաքրքրությունները: Բայց ամենակարևորն է պահպանել փոխադարձ հարգանքն ու վստահությունը»,-ասում է նա:

 
Նազենի Բաղդասարյան

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս պահպանել սիրային հարաբերությունները. պատասխանում են երիտասարդները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 389 | - Վարկանիշ -: 0.0/0