Գլխավոր էջ » Երկուսով
Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչ  480

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Կարևոր է, որ երկուսդ էլ միևնույն համոզմունքներն ու սկզբունքներն ունենաք: Հարկավոր է ընդհանուր հետաքրքրություններ ունենալ: Դժվար է պահպանել ընկերությունը, աոավել ևս ամուսնությունը, եթե չկան ընդհանուր հետաքրքրություններ: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ եթե ձեզանից մեկը սիրում է, ասենք, զբոսնել, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն դուք չեք կարող ամուսնանալ: Անպայման չէ: Գուցե դուք ուրիշ ավելի կարևոր, ընդհանուր հետաքրքրություններ անեք: Բացի այդ, կարող ես ուրախություն պատճառել ապագա կողակցիդ՝ մասնակցելով օգտակար զբաղմունքների պարզապես այն պատճառով, որ դա հաճելի է նրան:

 

Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչ

 

Իհարկե, իրար համապատասխան լինել կամ չլինելը մեծ մասամբ կախված է ոչ թե նրանից, թե որքանով եք իրար նման, այլ թե որքանով եք կարողանում հարմարվել իրար: «Արդյոք համամի՞տ ենք բոլոր հարցերում» մտածելու փոխարեն՝ լավ կլիներ հետևյալ հարցերի շուրջ խորհել. «Ի՞նչ է տեղի ունենում, երբ մեր կարծիքներն իրար հետ չեն համընկնում: Կարողանո՞ւմ ենք հանդարտորեն քննարկել խնդիրը՝ փոխադարձ հարգանք պահպանելով և դիմացինի արժանապատվությունը հաշվի առնելով, թե՞ մեր տարաձայնությունները հեշտությամբ վերածվում են բոռն վեճերի»:
Եթե մտադիր ես ամուսնանալ զգույշ մնա գոոոզ և համառ անձնավորությունից, որ երբեք չի զիջում, շարունակ ինչ-որ բան է պահանջում և ձևեր է փնտրում, որ ամեն բան իր ասածով լինի:

Օրինակ՝ ամուսնանալու մտադրություն ունեցող կինը կարող է հետևյալ հարցերի շուրջ մտածել՝ «Ի՞նչ հեղինակություն է վայելում այս անձնավորությունը շրջապատում, ո՞ւմ հետ է ընկերություն անում, կարողանո՞ւմ է ինքն իրեն կառավարել, ինչպե՞ս է վերաբերվում ծերերին, ի՞նչ ընտանիքից է, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունի իր հարազատների հետ, ինչպե՞ս է վերաբերվում դրամին, չի՞ չարաշահում արդյոք ոգելից խմիչքը, արդյո՞ք շուտ բռնկվելու, գուցե նույնիսկ դաժանություն դրսևորելու հակում ունի, ի՞նչ պատասխանատվություններ է կրում հասարակության մեջ և ինչպե՞ս է պարտականությունները կատարում, և վերջապես՝ կարո՞ղ եմ խորը հարգանք տածել նրա հանդեպ:

 

Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչԻսկ ամուսնանալու մտադրություն ունեցող տղամարդը կարող է այսպիսի հարցերի շուրջ մտածել.

«Արդյո՞ք այս կինը սեր ու հարգանք տածո՞ւմ է ընտանիք հասկացության նկատմամբ: Ինչպիսի՞ տնային տնտեսուհի կարող է լինել նա: Ի՞նչ սպասելիքներ կունենան մեզանից նրա հարազատները: Խելամի՞տ անձնավորություն է, աշխատասե՞ր է, խնայո՞ղ է: Ինչի՞ց է սովորաբար խոսում: Անկեղծորեն հոգատարություն դրսևորո՞ւմ է ուրիշների հանդեպ, թե՞ կենտրոնացած է միայն իր եսի շուրջ, կամ գուցե չափից դուրս հետաքրքրասե՞ր է և սիրում է խառնվել ուրիշների գործերին: Վստահելի՞ է: Պատրա՞ստ է արդյոք ենթարկվելու ամուսնու գլխավորությանը, թե՞ համառ է, գուցեև քմահաճ»:

 

Այնուհանդերձ, չմոռանաս, որ քո ընտրյալը սովորական հողեղեն է և ոչ թե ֆիլմ-սիրավեպից դուրս եկած հերոս կամ հերոսուհի: Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն, և դրանցից մի քանիսը, որ հատուկ են քեզ կամ քո ապագա կողակցին, արժե անտեսել: Բացի այդ, թերությունները, եթե մարդն, իհարկե, դրանք գիտակցում է, կարող են նրան հնարավորության տալ հոգևորապես աճելու:

 

Ենթադրենք՝ մտերմության շրջանում որևէ տարաձայնության է ծագում: Սարսափելի ոչինչ չկա. չէ՞ որ նույնիսկ իրար սիրող ու հարգող մարդիկ են երբեմն տարբեր կարծիքներ ունենում: Գուցե ձեզ երկուսիդ էլ հարկավոր է մի փոքր ավելի զսպել ձեր ոգին և սովորել ավելի խաղաղ ճանապարհով հարթել խնդիրները: Արդյո՞ք ապագա կողակիցդ ցանկության ունի ուղղվելու: Իսկ դո՞ւ: Գուցե կարիք ունես սովորելու ամեն ինչ սրտիդ մոտիկ չընդունել և շուտ չվիրավորվե՞լ: Սովորելով հարթել խնդիրները՝ կարող եք անկեղծ հաղորդակցության հիմք դնել, ինչը հատկապես կարևոր է, եթե որոշել եք ամուսնանալ:

 

Ինչի՞ մասին է հարկավոր հիշել, երբ մտերմության շրջանում ի հայտ են գալիս ձեր խառնվածքին հատուկ աննշան թերություններ:

Սակայն ինչպե՞ս վարվել, եթե նկատում ես այնպիսի թերություններ, որոնք քեզ մեծ մտահոգություն են պատճառում: Սա արդեն լուրջ խորհրդածության առարկա Է: Որքան էլ սիրահարված լինես, որքան էլ մեծ լինի ամուսնանալու ցանկությունդ, պետք չէ աչք փակել լուրջ թերությունների վրա: Եթե հանդիպում ես այնպիսի մեկի հետ, ում հանդեպ լուրջ կասկածներ ունես, ապա իմաստուն կլինի դադարեցնել այդ մտերմությունը, քանի դեռ հրապարակավ խոստում չես տվել և կյանքդ չես կապել այդ անձնավորության հետ:

 


Կանանց 10 տիպ, ումից խուսափում են տղամարդիկ


Սեքսուալ տղամարդու հատկանիշները

 


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ