RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ս հասկանալ տղամարդու վերաբերմունքը քո հանդեպ. խորհուրդներ կանանց  1022

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ս հասկանալ տղամարդու վերաբերմունքը քո հանդեպ. խորհուրդներ կանանց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կնոջ համար դժվար է հասկանալ, թե տղամարդն իրեն ինչպես է վերաբերվում։ Իրականում, տղամարդու պահվածքից միշտ չէ, որ կարելի է հասկանալ, թե ձեզ ինչպես է վերաբերվում։ Կանայք տղամարդկանց երբեմն «յուրովի» են հասկանում՝ գործի դնելով կանացի տրամաբանությունը։

Ինչպե՞ս հասկանալ տղամարդու վերաբերմունքը քո հանդեպ. խորհուրդներ կանանց

Բայց այդ դեռ չի նշանակում, որ տղամարդը համապատասխանում է կնոջ ընկալմանը։ Իրականությունը մոտ է կանացի մոտեցմանը, սակայն ճշմարտությունն ինչ-որ տեղ մոտերքում է։

Եվ այսպես. ինչպե՞ս հասկանալ տղամարդու վերաբերմունքը, նրա հոգեբանությունը։ Վերաբերմունքով, բառերից ելնելով՝ հնարավոր է։ Եկեք ի մի բերենք։ 

Երբ դուք միասին ժամանակ եք անցկացնում, արդյո՞ք նա ուշադիր է քո բառերի հանդեպ, ինչ-որ մանրուքներ հիշո՞ւմ է։ Եթե այո՝ ուրեմն շատ լավ է։

Ուշադրություն դարձրե՞լ եք, թե նա ինչպես է վերաբերվում միասին խանութ գնալուն, ձեր ուշանալուն կամ ձեզ տեսնելու և միասին մի տեղ գնալու անհրաժեշտությանը։ Եթե համբերատար է այդ հարցերում, ուրեմն հրաշալի է։

Նկատե՞լ եք, որ որոշ տղամարդիկ կնոջ և իր մասին պատմություններում ասում են՝ «Ես գնացի, ես պատվիրեցի և այլն»։ Իսկ որոշ տղամարդիկ՝ հակառակը. «Մենք եղանք, զբոսնեցինք, ցանկացանք» և այլն։ Եթե «մենք», ուրեմն այդ նշանակում է, որ նա ձեզ և իրեն մի ամբողջություն է ընկալում։ Իսկ եթե ամենուրեք միայն «ես» է, ուրեմն ինքն իր համար է, դուք՝ ձեզ։

Տղամարդուն հասկանալու հարցում հետաքրքիր է նաեւ այն, արդյո՞ք նա պատրաստ է ձեզ համար իր կյանքում որոշակի փոփոխություններ անել։ Կարո՞ղ է փոխզիջման գնալ։ Սա շատ կարեւոր ցուցանիշ է, արդյո՞ք նրան անհրաժեշտ եք որպես կյանքի ուղեկից։ Բնականաբար, եթե պատրաստ է, այդպիսի մարդու հետ լուրջ հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։

Չի կարելի մոռանալ նաև նրա շրջապատի մասին։ Արդյո՞ք նա ձեզ ծանոթացրել է իր ընկերների հետ։ Դժվար թե տղամարդն այդ անի, եթե լուրջ մտադրություններ չունի։

Եվ, իհարկե, տղամարդու կողմից ուշադրությունը, քնքշությունն ու հոգատարությունը հաճելի է բոլորիս։ Դրանք յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում։ Սակայն, ամեն դեպքում, երբ տղամարդը հիշում է ձեր ծանոթության օրը, երբ պարզապես զանգահարում է ձեզ, որպեսզի իմանա, թե ինչպես են ձեր գործերը, ապա անտարբեր չէ ձեր նկատմամբ։

Այս թեմայի շուրջ ևս մեկ հանգամանք։ Ուշադրություն դարձրեք, թե նա իր ընկերների ու ծանոթների ներկայությամբ ինչպես է ձեզ վերաբերվում։ Իրավիճակներ կլինեն, երբ ինչ-որ մեկը ձեր հասցեին վատ կարտահայտվի։ Այստեղ կարևոր է ձեր տղամարդու արձագանքը։ Արդյո՞ք նա ընկերների մոտ կպաշտպանի ձեզ, թե՞ ստիպված կլինեք ինքներդ անել այդ։ Բնականաբար, լավ կլինի, եթե նա պաշտպանի ձեզ։ Ուրեմն՝ հարգում և գնահատում է։

Ցանկալի է, որ մեր շրջապատում իսկական տղամարդիկ շատ լինեն, պաշտպաններ, ով միշտ կաջակցի մեզ ու մեր աչքերը երջանկությունից միշտ կփայլեն,- գրում է koketka.by-ը:


10 նշան, որ նա սիրում է քեզ


Սիրահարված տղամարդուն մատնող նշանները

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս հասկանալ տղամարդու վերաբերմունքը քո հանդեպ. խորհուրդներ կանանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 1022 | - Վարկանիշ -: 0.0/0